Մեր մասին
2005թ. «Նաիրի» բժշկական կենտրոնն սկսեց իր գործունեությունը՝ հիմնովին վերակառուցված և համալրված նոր սարքերով: Կենտրոնի գործունեության հիմնական նպատակը միջազգային չափանիշներին համապատասխանող ախտորոշման և բուժման բարձր որակի ապահովումն է: Շնորհիվ կենտրոնի համագործակցությանն ամբողջ աշխարհի լավագույն կլինիկաների և միջազգային ընկերությունների հետ՝ կենտրոնը շարունակում է ընդլայնել իր հնարավորությունները միջազգային չափանիշներով ախտորոշման և բուժման հարցերում, ինչը հնարավորություն է տալիս ապահովել բազմապրոֆիլային բժշկական ծառայություն և համապատասխանել պացիենտների պահանջներին:
Կենտրոնն առաջարկում է միատեղանի, երկտեղանի և լյուքս պալատներ՝ համալրված կենտրոնական թթվածնային մատակարարմամբ և օդափոխանակիչ համակարգով՝ ապահովելով պացիենտների համար ամբողջական խնամք և բժշկական ծառայություն: Հիվանդասենյակները կահավորված են ֆունկցիոնալ մահճակալներով, հեռուստացույցով, սառնարանով և հեռախոսով: Գործում է բուժքրոջ շտապ կանչի համակարգը: Ներկայացված է ախտորոշիչ հետազոտությունների լայն սպեկտոր՝ ներառյալ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան /ՄՌՏ/ և համակարգչային տոմոգրաֆիան /ՀՏ/, ռենգեն, գերձայնային, էնդոսկոպիկ հետազոտությունները, սիրտ-անոթային ֆունկցիոնալ ախտորոշումը, ինչպես նաև լաբորատոր հետազոտությունները:
Կենտրոնն առաջարկում է ամբուլատոր ախտորոշիչ ծառայություններ հետևյալ ուղղություններով՝ թերապիա, սրտաբանություն, վնասվածքաբանություն, նեֆրոլոգիա, ալերգոլոգիա, էնդոկրինոլոգիա, գաստրոէնտորոլոգիա, նյարդաբանություն, քիթ-կոկորդ-ականջաբանություն, ակնաբուժություն, գինեկոլոգիա, մանկաբուժություն, ուրոլոգիա և այլն:
«Նաիրի» ԲԿ ակնաբուժական կլինիկան Մոսկվայի գիտահետազոտական ակնաբուժական կենտրոնի մասնաճյուղն է Հայաստանում: Կլինիկան հագեցած է գերմանական, ամերիկյան, ճապոնական ժամանակակից բժշկական սարքերով:
![]() |
![]() |
![]() |
![]() |
Ակնաբուժական կլինիկայում գործում է նաև մանկական ակնաբուժության ծառայությունը, որը ապահովում է 6-7 տարեկանն անց երեխաների ակնաբուժական հիվանդությունների բուժումը` Ամբլիոկոր սարքերի կիրառմամբ: Ֆլուորոմետրիայի շնորհիվ հնարավոր է ամենայն ճշգրտությամբ որոշել արյան հոսքի արագությունը աչքի ծիածանաթաղանթում, անոթային շերտում և տեսողական նյարդում, ինչը հնարավորություն է տալիս որոշել գլաուկոմայի զարգացման վաղ շրջանը և ժամանակին սկսել բուժման գործընթացը:
Կլինիկայի բժիշկներն անցել են բարձր որակավորման դասընթացներ, ակտիվորեն համագործակցում են և փորձի փոխանակում են կատարում Մոսկվայի գիտահետազոտական ակնաբուժական կենտրոնի առաջատար բժիշկների հետ:
![]() |
![]() |
![]() |
![]() |
Ուռուցքաբանության ծառայությունը նույնպես հագեցած է նոր սերնդի անհրաժեշտ, ժամանակակից, ախտորոշիչ սարքերով, դեղորայքով և լաբորատորիայով: «Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է քիմիաթերապևտիկ ծառայությունը, որը հիմնադրել է ֆրանսահայ բժիշկ-բարեգործ Գևորգ Աբգարյանը: Քիմիաթերապիայի բաժանմունքն իր գործունեության մեջ կիրառում է ժամանակակից, եվրոպական չափանիշներին համապատասխան, չարորակ ուռուցքների դեղորայքային բուժման մեթոդներն ու սխեմաները:
«Նաիրի» բժշկական կենտրոնում բարձրակարգ վիրաբույժներն իրականացնում են էքսպանսիվ վիրաբուժություն` ուռուցքաբանության տարբեր բնագավառներում. օնկոգինեկոլոգիայում, մամոլոգիայում, որովայնային վիրաբուժության մեջ, ուրոլոգիայում, վնասվածքաբանության մեջ և այլն: Իրականացվում է այնպիսի ժամանակակից էնդոսկոպիկ վիրահատություն, ինչպես օրինակ՝ լապարասկոպիկ գինեկոէկտոմիան:
![]() |
![]() |
![]() |
![]() |
Կենտրոնում հատուկ տեղ է գրավում ռադիոլոգիական ծառայությունը: «Նաիրի» ԲԿ-ում գործում է վերջին սերնդի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆը (ՄՌՏ)` 1.5 Tesla Siemens Avanto, մեծացված հաստատված պարամետրերով: Այդ սարքը կատարում է 0.9 մմ չափով հատում /շերտազատում/, ինչը հնարավորություն է տալիս կատարել ճշգրիտ ախտորոշում արատների զարգացման և բորբոքային գործընթացների ժամանակ: Դա հնարավորություն է տալիս հետազոտել նաև ուղեղի, ողնաշարի, հենաշարժական համակարգի, հոդերի, որովայնի, կաթնագեղձերի և սիրտ-անոթային համակարգի տարբեր հիվանդությունները, կատարել ճշգրիտ ախտորոշում: Սարքն ունի մաքսիմալ հնարավորություն կատարելու անգիոգրաֆիա և միելոգրաֆիա:
Ռադիոլոգիական ծառայությունը հագեցված է. Siemens MRI 0.35 և 1.5 Tesla, 64 շերտերով, Siemens ՀՏ, ռենգեն սարքով, Siemens Iconos R100, Siemens new generation գերձայնային սարքերով Siemens-ից և միակը Հայաստանում՝ Siemens Acuson S3000 և Siemens Acuson CS2000: Կենտրոնը նաև հագեցված է Echosense Fbroscan 502 (Ֆրանսիա) սարքով, որը հնարավորություն ունի վաղ շրջանում, առանց բիո3սիայի, ախտորոշել ցիրոզը:
Վիրաբուժական ծառայությունը «Նաիրի» բժշկական կենտրոնում նույնպես համապատասխանում է միջազգային չափանիշներին: Ներկայում կլինիկայում վիրահատությունների հիմնական մասն իրականացվում է էնդոսկոպիկ մեթոդով, ինչը երաշխավորում է նվազագույն վտանգ պացիենտի համար և շուտափույթ վերականգնում: Նորագույն մեթոդների և տեխնոլոգիաների շնորհիվ իրականացվում են լապարոսկոպիկ գինեկոէկտոմիա, կերակրափողի ճողվածքի լապարոսկոպիկ վիրաբուժություն, բարիատրիկ վիրահատություններ`ճարպակալության բուժման ժամանակակից մեթոդներ, ստամոքսի լապարոսկոպիկ կապում և այլն:
![]() |
![]() |
![]() |
![]() |
Մեր մտահոգությունը
Մեր մտահոգությունը մեր հիվանդներին, նրանց ընտանիքներին և, ընդհանրապես, հասարակությանը բժշկական անթերի ծառայություններ ցուցաբերելն է՝ միտված բարելավելու առողջական վիճակը: Մեր նպատակն է առաջարկել որակյալ ծառայություն և նորարական ծրագրեր, հաստատել միջազգային չափանիշներ, գերազանցել պացիենտների սպասումներն՝ ապահովելով խնամք ու հարմարավետություն նվազագույն ծախսերով ու հասանելի միջոցներով:
Մեր հեռանկարները
Մեր նպատակն է առողջապահության բնագավառում լինել առաջատարը` պացիենտին կենտրոնացած բժշկական օգնության մարդասիրական որակն ապահովելու մեջ. ֆիզիկական խնամքը, հարմարավետությունը, հոգեկան հանգստությունն ու խաղաղությունը:
«Նաիրի» բժշկական կենտրոնը կլինի Հայաստանի և հարևան շրջանների համար բժշկական ծառայությունների լավագույն մատակարարը՝ մնալով.
- առաջընթացայինը պացիենտներին սպասարկելու հարցում և առողջապահության ոլորտում,
- հարմարավետն, ինչպես պացիենտների, այնպես էլ բժիշկների համար,
- ժամանակակից բժշկական սարքերով զինված ամբուլատոր և մասնագիտացված բժշկական հաստատությունը,
- բժշկական ծառայությունների միջոցով ինտեգրացվածը,
- բուժաշխատողների, այլ մատակարարող և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցողը,
- նորագույն տեղեկատվական համակարգով համակարգչայնացվածը,
- մեթոդոլոգիական միջոցներով և նորագույն բժշկական տեխնոլոգիաներով հագեցածը,
- յուրաքանչյուր պացիենտին ցուցաբերած ծառայության որակի շնորհիվ ճանաչվածը:
Մեր արժեքները
Որակ
Ավելի բարձր չափանիշներ հաստատելով՝ մենք կշարունակենք ավելի ուժեղ, արագ և արդյունավետ կազմակերպության ստեղծումը` համապատասխան գերազանց օգնություն ցուցաբերելու համար:
Մենք բարելավում ենք բժշկական սպասարկման ծառայությունների որակը սարքերի արդիականացման, նոր մեթոդների ներդրման միջոցով` ներգրավելով պացիենտներին մասնակցելու իրենց բուժման գործընթացին մասնագետների հետ համատեղ կրթական և իրազեկության բարձրացման ծրագրերի միջոցով:
![]() |
![]() |
Կարեկցանք
Հոգատար վերաբերմունքի մեր մոտեցումն ակնհայտ կդառնա յուրաքանչյուր անձնական շփման ժամանակ, քանի որ կարեկցանքով, անկեղծությամբ, առաքինությամբ, անհանգստությամբ, բարությամբ և հարգանքով ենք բուժում անհատներին, ընտանիքներին և գործընկերներին:
Հարգանք
Մենք հարգում ենք անձանց և յուրաքանչյուրի արժանիքները, հատուկ ուշադրություն ցուցաբերում պացիենտների անձնական կյանքի անձեռնմխելիությանը և տեղեկատվության գաղտնիությանը:
Համագործակցություն
Տարբեր ոլորտների եւ պրոֆիլների մասնագետների միջդիսցիպլինար համագործակցությունը, հմտությունների և գիտելիքների փոխանակումը, շարունակական հետադարձ կապը մեր պացիենտների հետ ստեղծում է համապարփակ` մոտեցում բժշկական սպասարկման հարցում:
Կոլեկտիվ աշխատանք
Մենք ստեղծում ենք վստահության, կոլեգիալության, համագործակցության և անկեղծության մթնոլորտ:
Խանդավառություն
Մենք հիշում ենք ՙխանդավառություն է պետք՚ արտահայտության բուն իմաստը և կատարում ենք մեր աշխատանքը նույն կերպ և համոզվածությամբ, որով առաջին անգամ ոգեշնչվել ենք առողջապահության ոլորտն ընտրելիս: