• Անոթանյարդաբանական բաժանմունք
    Անոթանյարդաբանական բաժանմունք
  • Անոթանյարդաբանական բաժանմունք
    Անոթանյարդաբանական բաժանմունք
  • Անոթանյարդաբանական բաժանմունք
    Անոթանյարդաբանական բաժանմունք
  • Անոթանյարդաբանական բաժանմունք
    Անոթանյարդաբանական բաժանմունք
  • 	Անոթանյարդաբանական բաժանմունք
    Անոթանյարդաբանական բաժանմունք

Անոթանյարդաբանական ծառայություն

Ընդհանուր բնութագիրը

«Նաիրի» բժշկական կենտրոնում իրականացվում է ուղեղային քրոնիկ և սուր արյան շրջանառության խանգարումների, անոթային ախտաբանությունների, նյարդային համակարգի կենտրոնական և պերիֆերիկ տարբեր հիվանդությունների, բորբոքային, աուտոիմուն, հետվնասվածքային գենեզի, ինչպես նաև շարժողական խանգարումների ախտորոշում և բուժում:

Անոթանյարդաբանական բաժանմունքը հիմնադրվել է 1998թ., որի շրջանակում գործում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անոթանյարդաբանական ամբիոնի կլինիկական բազան, որտեղ մասնագիտացում ու ասպիրանտուրա են անցնում բժիշկ-նյարդաբանները, ինչպես նաև այլ ոլորտներում մասնագիտացված բժիշկները:

Բաժանմունքում իրականացվում են հետևյալ ծառայությունները.

  • անոթանյարդաբանական,
  • նյարդավերակենդանացման,
  • լոգոպեդիա,
  • շարժական խանգարումների բուժում,
  • կինեզոթերապիա,
  • ֆիզիոթերապիա:

Յուրաքանչյուր տարի բաժանմունքում բուժվում են տարբեր հիվանդություններով 500-ից ավելի պացիենտներ:

Գործունեությունը

Բաժանմունքի գործունեության հիմնախնդիրը գլխուղեղի սուր կաթվածի և ուղեղի արյան շրջանառության խանգարումների զարգացումների էկզո և էնդոգեն գործոնների ուսումնասիրությունն է: Բաժանմունքում ծառայություններն իրականացվում են ըստ գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի միջազգային և եվրոպական հայտնի ասոցիացիաների կողմից մշակված  հանձնարարականների:

  • Բաժանմունքը հնարավորություն ունի հիվանդությունը սկսվելու պահից առաջին 24 ժամվա ընթացքում ՀՏ իրականացնել:
     
  • Նյարդաբաններից, նյարդաակնաբույժներից, սրտաբաններից, էնդոկրինոլոգներից, թերապևտներից, վերականգնողաբաններից սեղծված խումբն ապահովում է գլխուղեղի կաթվածով հիվանդների օպտիմալ վարում և բուժում:
     
  • Բաժանմունքում գլխուղեղի կաթվածով հիվանդների խնամքն ապահովում է հատուկ ուսուցման դասընթացներ անցած բուժքույրական անձնակազմ:
  • Բաժանմունքում իրականացվում է պացիենտների վաղ մուլտիդիսցիպլինար վերականգնողական բուժում, որը ներառում է լոգոպեդի, կինեզոթերապևտի, ֆիզիոթերապևտի համակարգված աշխատանք` հիվանդության տարբեր փուլերում:
     
  •  Կատարվում են ռադիոլոգիական հետազոտություններ՝ համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ), մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ), ՀՏ և ՄՌՏ-անգիոգրաֆիա, գլխի և պարանոցի մագիստրալ անոթների դուպլեքս սքանավորում, էլեկտրասրտագրություն (ԷՍԳ), էխոսրտագրություն ԷխոՍԳ, Հոլտեր-ԷՍԳ հետազոտություն, արյան լաբորատոր հետազոտության լայն սպեկտոր, այդ թվում` գլխուղեղի վնասման աստիճանը որոշող հատուկ մարկերների որոշում, արյան գազային բաղադրության որոշում և այլն:
     
  •  Կիրառվում է պլազմաֆերեզ, զարկերակաթերապիա` կորտիկոստերոիդներով:

Բաժանմունքն ապահովում է պացիենտների բազմակողմանի ախտորոշում և թերապիայի բազային ընտրություն՝ հաշվի առնելով զուգընթաց հիվանդությունները, տարիքը, ռիսկային գործոնները:

Առաջնահերթ նշանակություն է տրվում հետևյալ դրույթների ապահովմանը.

  •  նյարդավերակենդանացման բաժանմունքում` գլխուղեղի կաթվածով հիվանդների մեկնարկային թերապիա,
  •  ուղեղի արյան շրջանառության խանգարումները բուժելու և վարելու մուլտիդիսցիպլինար մոտեցում` հիմնված հատուկ ուսուցում անցած անձնակազմում տարբեր մասնագետների՝ նյարդառեանիմատոլոգների, նյարդավիրաբույժների, նյարդաակնաբույժների, սրտաբանների, էնդոկրինոլոգների, անոթային վիրաբույժների, ռադիոլոգների, կինեզոթերապևտների, լոգոպեդների փոխհամագործակցության վրա:

Բուժման այսպիսի մոտեցման արդյունքում բաժանմունքն ապահովել է գլխուղեղի կաթվածից մահացության տոկոսի զգալի իջեցում` տարեկան 3-5%:

Բաժանմունքում կարևորվում է կլինիկական պրակտիկայում գլխուղեղի կաթվածին վերաբերող ժամանակակից ձեռքբերումների կիրառումը՝ հիմնված նյարդաիմունաէնդոկրինային գործունեության ուսումնասիրության վրա:

Գործընկերներն ու հովանավորները

Կենտրոնը համագործակցում և համատեղ հետազոտություններ է իրականացնում Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի կենսաբժշկական ինստիտուտի մասնաճյուղի հետ: