• Համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունք
    Համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունք
  • Համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունք
    Համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունք
  • Համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունք
    Համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունք
  • Համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունք
    Համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունք

Համակարգչային տոմոգրաֆիա

Ընդհանուր բնութագիրը

Համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) նորագույն, բարձր տեխնոլոգիական արդյունավետ և հուսալի ախտորոշման ռենտգենաբանական մեթոդներից է: Այն հիմնված է համակարգչային ռեստրուկցիայի միջոցով  պացիենտի մարմնի շերտային պատկերի ստացման վրա: Բաժանմունքում կիրառվող ՀՏ-ն բնութագրվում է սքանավորման բարձր արագությամբ և պատկերի բարձր որակով, անոթային կառուցվածքների կատարելագործված տեսանելիությամբ, եռաչափ պատկեր ստանալու հնարավորությամբ:

Գործունեության հիմնական ուղղությունները

ՀՏ ծառայությունն օրական սպասարկում է տարբեր ախտաբանություններով 40-ից ավելի պացիենտների: Գերակշռում են գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումով պացիենտները, այնուհետև` ուռուցքային և բորբոքային հիվանդություններով պացիենտները:

ՀՏ իրականացվում է.

  • գլխուղեղի ՀՏ՝ ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումով պացիենտների մոտ,
  • պոլիտրավմաների ախտորոշում,
  • բոլյուսային կոնտրաստավորմամբ ՀՏ,
  • կոնտրաստային նյութի կիրառմամբ` ՀՏ-անգիոգրաֆիա ,
  • վիրաբուժական ծանր հիվանդությունների ախտորոշում,
  • ուռուցքային հիվանդությունների հայտնաբերում,
  • անոթային ախտաբանությունների ախտորոշում,
  • ոսկրային ախտաբանությունների ախտորոշում,
  • սրտի ՀՏ,
  • ՀՏ` ինտերվենցիոն միջամտությունների ժամանակ /բիոփսիա, դրենավորում/:

Somation Sensation Cardiac 64 համակարգչային տոմոգրաֆը լավագույն լուծում է ամբողջ մարմնի վիզուալիզացիայի, օրգանիզմի ցանկացած օրգան-համակարգի ախտաբանությունների ախտորոշման համար, ներառյալ ՝ սրտանոթային համակարգի հիվանդությունները: Սարքավորման միջոցով հնարավոր է իրականացնել ՀՏ անգիոգրաֆիա, սպիրալային և անոթների պատկերների հետազոտություն՝ անոթային անոմալիաների, անևրիզմների, աթերոսկլերոտիկ վահանիկների և ստենոզների հայտնաբերման համար: Գործունեության բարձր արդյունավետությոամբ համակարգերը  և հետազոտության արդյունքում արձանագրությունները համապատասխանում են սրտանոթային հիվանդությունների ախտորոշման ժամանակակից պահանջներին:

Siemens-ի կողմից մշակված եզակի z-Sharp տեխնոլոգիան ապահովում է հետազոտության ընթացքի բարձր արագություն, ճշգրտություն և ՀՏ պատկերների մանրամասնում:

Բժիշկներ

Գալումյան Կոստան Արամայի, ԿՏ-բժիշկ
Համբարձումյան Նելլի Սաշայի, ԿՏ-բժիշկ
Առաքելյան Էլեն Կարապետի,  ԿՏ-բժիշկ
Իսահակյան Եկատերինա Յանի, ԿՏ-բժիշկ

 

Նորություններ

«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է նոր, գերժամանակակից համակարգչային տոմոգրաֆով
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է նոր, գերժամանակակից համակարգչային տոմոգրաֆով
«Նաիրի» բժշկական կենտրոնն օրերս համալրվեց նոր, գերժամանակակից «Siemens» ընկերության SIEMENS Healthineers Go Top 128 slice համակարգչային տոմոգրաֆով, որը հնարավորություն է տալիս իրականացնել տարաբնույթ ռադիոլոգիական հետազոտություններ...
6 դեկտեմբերի 2018 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․․․

Գնացուցակ