• Ակնաբուժական կլինիկա: Ընդունարան:
    Ակնաբուժական կլինիկա: Ընդունարան:
  • Ակնաբուժական կլինիկա: Լազերային վիրաբուժություն: Վիրահատարան:
    Ակնաբուժական կլինիկա: Լազերային վիրաբուժություն: Վիրահատարան:
  • Ակնաբուժական կլինիկա: Թերապևտիկ և վիրաբուժական ակնաբուժական բաժանմունք
    Ակնաբուժական կլինիկա: Թերապևտիկ և վիրաբուժական ակնաբուժական բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա: Թերապևտիկ բաժանմունք:
    Ակնաբուժական կլինիկա: Թերապևտիկ բաժանմունք:
  • Ակնաբուժական կլինիկա: Աչքի միկրովիրաբուժության բաժանմունք:
    Ակնաբուժական կլինիկա: Աչքի միկրովիրաբուժության բաժանմունք:
  • Ակնաբուժական կլինիկա: Ախտորոշման բաժանմունք:
    Ակնաբուժական կլինիկա: Ախտորոշման բաժանմունք:
  • Ակնաբուժական կլինիկա: Թերապևտիկ և վիրաբուժական ակնաբուժական բաժանմունք
    Ակնաբուժական կլինիկա: Թերապևտիկ և վիրաբուժական ակնաբուժական բաժանմունք
  • Նաիրի ԲԿ ակնաբուժական կլինիկա
    Նաիրի ԲԿ ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա: Թերապևտիկ և վիրաբուժական ակնաբուժական բաժանմունք
    Ակնաբուժական կլինիկա: Թերապևտիկ և վիրաբուժական ակնաբուժական բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա: Ընդունարան:
    Ակնաբուժական կլինիկա: Ընդունարան:
  • Ակնաբուժական կլինիկա: Բացման արարողություն:
    Ակնաբուժական կլինիկա: Բացման արարողություն:
  • Ակնաբուժական կլինիկա: Բացման արարողություն:
    Ակնաբուժական կլինիկա: Բացման արարողություն:
  • Ակնաբուժական կլինիկա: Թերապևտիկ և վիրաբուժական ակնաբուժական բաժանմունք
    Ակնաբուժական կլինիկա: Թերապևտիկ և վիրաբուժական ակնաբուժական բաժանմունք

Ախտորոշման ծառայություն

Ընդհանուր բնութագիրը

Ախտորոշիչ միջոցառումները կարող են տևել 30-90 րոպե` պայմանավորված պացիենտի գանգատներից և օբյեկտիվ ցուցումներից: Հետազոտությունների ցանկը ներառում է. տեսողության սրության որոշում, ներակնային ճնշման չափում, մանրադիտակի օգնությամբ հետազոտում (բիոմիկրոսկոպիա), աչքի հատակի ուսումնասիրում, ցանցաթաղանթի և տեսողական նյարդի հետազոտում (օֆթալմոսկոպիա, նաև լայնացված բբի պայմաններում), արցունքարտադրության մակարդակի որոշում, տեսողության դաշտի հետազոտում (պերիմետրիա), աչքի առաջնային անկյունի ախտաբանության հայտնաբերում (գոնիոսկոպիա), եղջերաթաղանթի հաստության չափում (պախիմետրիա), աչքի առաջահետին առանցքի երկարության որոշում էխոբիոմետրիայի միջոցով և այլն:

Կիրառվում են հետազոտման գործիքային մեթոդներ, որոնք ներառում են տեսողական համակարգի գերձայնային ախտորոշումը (B-սքանավորում), աչքի կոհերենտ տոմոգրաֆիան, համակարգչային կերատոտոպոգրաֆիան:

Ախտորոշման բաժանմունքը ներառում է.

  • գլաուկոմայի ախտորոշում,
  • կատարակտի ախտորոշում,
  • ամետրոպիայի ախտորոշում,
  • ցանցաթաղանթի հիվանդությունների ախտորոշում,
  • արցունքատար ուղիների եւ կոպերի ձեւախախտումների ախտաբանության ախտորոշում,
  • աչքի ուլտրաձայնային հետազոտություն:

Ակնաբուժական ախտորոշման ծառայությունն իրականացնում է աչքի հիվանդությունների ախտորոշման լայն սպեկտոր. կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ, աչքի վիրուսային և վարակային հիվանդություններ (նաև` դեմոդեկոզ), եղջերաթաղանթի, կոպերի, կոնյուկտիվի և արցունքագեղձերի  հիվանդություններ, գլաուկոմա, ցանցաթաղանթի և տեսողական նյարդի ախտաբանություն, որոնց վաղ բացահայտման համար առկա է ախտորոշիչ սարքերի լայն զինանոց:

Գլաուկոմայի ախտորոշումը «Նաիրի» ԲԿ ակնաբուժական կլինիկայում →

Կատարակտայի ախտորոշման նորարական մեթոդներ՝ «Նաիրի» ԲԿ-ի Ակնաբուժական կլինիկայում →

Ամետրոպիայի ախտորոշման ժամանակակից մեթոդները՝ «Նաիրի» ԲԿ ակնաբուժական կլինիկայում →

Ցանցաթաղանթի պաթոլոգիաների ախտորոշում «Նաիրի» ԲԿ Ակնաբուժական կլինիկայում →

Արցունքածորանի խցանման ախտորոշում →

Աչքի ուլտրաձայնային հետազոտություն →

Լրացուցիչ հետազոտման անհրաժեշտության դեպքում կիրառվում են հետևյալ սարքերը.

  • Сarl Zeiss ընկերության առանց հպման աչքի ցուցանիշների հետազոտման ախտորոշիչ սարք IOL Master500` ներակնային ոսպնյակի հաշվարկով,
  • կոհերենտ օպտիկական տոմոգրաֆ RTVue-100,
  • GlauTest-60 ակնային ավտոմատ տոմոգրաֆ,
  • պախիմետր-բիոմետր OcuScan,
  • WaveLight AG ընկերության AllegroTopolyser կերատոտոպոգրաֆ,
  • ԼԹԿՀ սարք Լույս-Թեստ,
  • Tomey UD 6000 ընկերության ուլտրաձայնային А/В սկաներ,
  • «ՊԵՐԻԿՈՄ» պերիգրաֆ:

 

 

Բժիշկներ

Բարեղամյան Գևորգ Սեմեոնի, ակնաբույժ, կլինիկայի ղեկավար
Կասյան Սոֆիա Համլետի, ակնաբույժ
Ալլավերդյան Աննա Ալեքսանդրի, ակնաբույժ
Ելենա Կարենի Մաթևոսյան, ակնաբույժ
Կիրակոսյան Մարինա Ռուբենի, ակնաբույժ
Կյուրեղյան Աստղիկ Արայի, ակնաբույժ
Հովհաննիսյան Դիանա Հայկի, ակնաբույժ
Մանթաշյան Լիլիթ Լիպարիտի, ակնաբույժ

 

 

Գնացուցակ