• Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք

Էնդոկրին վիրաբուժություն

Ընդհանուր նկարագիրը

«Նաիրի» ԲԿ էնդոկրին վիրաբուժության բաժանմունքի ժամանակակից բարձր տեխնոլոգիական բժշկական սարքերով հագեցվածությունը մասնագետներին հնարավորություն է տալիս նախապատվություն տալ նվազագույն ինվազիվ վիրաբուժությանը, տեսաէնդոսկոպիկ վիրահատություններին, ուլտրաձայնի հսկողությամբ իրականացվող միջամտություններին:

Էնդոկրին համակարգի ախտաբանության տարատեսակ կլինիկական դրսևորումները` կապված օրգանիզմում այլ օրգան-համակարգերի միաժամանակյա ախտահարումների հետ, պահանջում են համալիր վիրաբուժական միջամտություն: Այս դեպքում վիրաբուժական միջամտությունն իրականացվում է բազմապրոֆիլ վիրաբուժական թիմի կողմից` նյարդավիրաբույժների, ուրոլոգների, գինեկոլոգների, կրծքային վիրաբույժների և այլն նեղ մասնագիտացված բժիշկների մասնակցությամբ:

Հիմնական գործունեությունը

«Նաիրի» ԲԿ էնդոկրին վիրաբուժության բաժանմունքում իրականացվում են հետևյալ վիրահատությունները.

  • լապարոսկոպիկ վիրաբուժություն,
  • բաց եղանակով վիրաբուժություն,
  • նվազագույն ինվազիվ վիրաբուժություն,
  • օրգանների պահպանմամբ նվազագույն միջամտական վիրահատություններ,
  • էնդոտեսադիտարկման տակ իրականացվող վիրահատություններ:

Բաժանմունքում իրականացվում են նվազագույն ինվազիվ և բարձր տեխնոլոգիական մեթոդներով վիրաբուժական բոլոր միջամտությունները.

  • հիպոֆիզի ախտաբանության հետ կապված վիրաբուժություն,
  • վահանաձև գեղձի ախտաբանության հետ կապված վիրաբուժություն,
  • ուրցագեղձի, հարվահանաձև գեղձի ախտաբանության ժամանակ` վիրահատություններ,
  • ենթաստամոքսային գեղձի ախտաբանությունների վիրահատական բուժում,
  • մակերիկամային հիվանդությունների վիրաբուժություն,
  • վիրահատություններ էկտոպիկ ԱԿՏՀ համախտանիշի ժամանակ,
  • էնդոկրին համակարգի բարորակ և չարորակ ուռուցքային հիվանդությունների վիրահատական բուժում (բազմակի էնդոկրին նեոպլազիաներ (ԲԷՆ) համախտանիշ),
  • սեռական գեղձերի ախտաբանության վիրաբուժություն և այլն:

Էնդոկրին վիրաբուժության բաժանմունքը համագործակցում է Ռուսաստանի և Եվրոպայի առաջատար վիրաբուժական կլինիկաների հետ: Բաժանմունքի մասնագետներն ակտիվորեն մասնակցում են էնդոկրին վիրաբուժության միջազգային գիտական սիմպոզիումներին: