• Էնդոկրինոլոգիական բաժանմունք
    Էնդոկրինոլոգիական բաժանմունք

Էնդոկրինոլոգիական ծառայություն

Ընդհանուր բնութագիրը

«Նաիրի» ԲԿ էնդոկրինոլոգիայի բաժանմունքն իրականացնում է լայն սպեկտրի էնդոկրին հիվանդությունների ախտորոշումն ու բուժումը: Բաժանմունքի գործունեության հիմնական սկզբունքներն են հանդիսանում էնդոկրին հիվանդությունների ախտորոշումն ու բուժումը ապացուցողական բժշկության սկզբունքներին համաապատասխան և ըստ միջազգային ուղեցույցների:  

Էնդոկրին բնագավառի ձեռքբերումների և նորարարական տեխնոլոգիաների, ախտորոշման լաբորատոր և գործիքային եղանակների ակտիվ կիրառումը թույլ են տալիս ժամանակին և ճշգրիտ հայտնաբերել էնդոկրին հիվանդությունները.

  • Ճարպային և ածխաջրային փոխանակության, հորմոնների կոնցենտրացիայի որոշման բարձր զգայնության եղանակներ,
  • ուլտրաձայնային հետազոտություն,
  • ռենտգենաբանական հետազոտում,
  • սցինտիգրաֆիա,
  • համակարգչային շերտագրություն,
  • մագնիսառեզոնանսային շերտագրություն,
  • բարակասեղային ասպիրացիոն բիոպսիա,
  • դենսիտոմետրիա։

Ակտիվորեն ներդրվում են ախտորոշման ժամանակակից եղանակները, որոնք հնարավորություն են տալիս հիվանդությունը հայտնաբերել վաղ շրջանում և վերահսկել բուժման արդյունավետությունը՝ պոմպային ինսուլինաթերապիա, գլյուկոզայի շարունակական մոնիտորինգի համակարգ (CGMS), որը թույլ է տալիս շտկել ինսուլինի դեղաչափը և բուժման սխեման յուրաքանչյուր հիվանդի համար անհատապես:

Բաժանմունքի բազայի վրա աշխատում է շաքարային դիաբետի, ճարպակալման և թիրեոիդոլոգիայի ինքնավերահսկման դպրոցը, որտեղ հիվանդները սովորում են ինսուլին ներարկել (ներարկիչներով, ներարկիչ-գրիչներով), սնուցման անձնական օրագիր կազմել՝ կալորիաների հաշվարկով և այլն, որը հնարավորություն է տալիս կանխել բարդությունները:

Փորձառու բժիշկ-էնդոկրինոլոգները մասնագիտացված բուժօգնություն են ցուցաբերում էնդոկրին համակարգի տարբեր խանգարումներով հիվանդների լայն շրջանին.

  • 1 և 2 տիպի շաքարային դիաբետ, շաքարային դիաբետի բարդությունների կանխարգելում և բուժում,
  • վահանաձև գեղձի հիվանդություններ,
  • հարվահանաձև գեղձի հիվանդություններ,
  • հիպոթալամո-հիպոֆիզար համակարգի հիվանդություններ,
  • մակերիկամի հիվանդություններ,
  • ոսկրային մետաբոլիզմի հիվանդություններ (օստեոպորոզ, վիտամին D 3-ի անբավարարություն),
  • վերարտադրողական խանգարումներ,
  • ճարպակալում:

«Նաիրի» բժշկական կենտրոնի բազմամասնագիտական պրոֆիլի շնորհիվ էնդոկրինոլոգիական հիվանդներն ապահովվում են  տարբեր նեղ մասնագետների խորհրդատվությամբ, ովքեր մտնում են բազմապրոֆիլ թիմի կազմի մեջ , այդ թվում սրտաբաններ, ակնաբույժներ, նեֆրոլոգներ, էնդոկրին վիրաբույժներ, նյարդավիրաբույժներ, անոթային վիրաբույժներ և այլ մասնագետներ, ինչը զգալիորեն հեշտացնում է հիվանդության ժամանակին ախտորոշումը և նպաստում է արդյունավետ և բազմակողմանի բուժմանը:

Գործընկերներ

  • Anton Luger, MD, Professor of Medicine, Head of Division of Endocrinology and Metabolism, Department of Medicine III, Medical University of Vienna, General Hospital of Vienna, Vienna, Austria
  • Maria Grazia Castagna- Professor of Medicine, Head of Division of Endocrinology and Metabolism, University Hospital of Siena, Italy.
  • Եվրոպական Թիրեոիդոլոգիայի Ասոցիացիա (European Thyroid association, ETA)
  • European Association for the Study of Diabetes (EASD)
  • Լյուդմիլա Յակովի Ռոժինսկայա, բ.գ.դ., պրոֆեսոր, ՌԴ ԱՆ Էնդոկրինոլոգիական գիատական կենտրոնի Դաշնային Պետական Բյուջետային Հաստատության նեյրոէնդոկրինոլոգիայի և օստեոպաթիայի բաժանմունքի գլխավոր գիտաշխատող,
  • Տատյանա Լեոնիդի Կարոնովա, բ.գ.դ., Կլինիկական էնդոկրինոլոգիայի Գիտահետազոտական Լաբորատորիայի վարիչ, Ռուսաստանի ԱՆ ՛՛ Վ.Ա.Ալմազովի անվան հյուսիս-արևմտյան դաշնային բժշկական հետազոտական կենտրոն՛՛ Դաշնային Պետական Բյուջետային Հաստատություն, ակադեմիկոս Ի.Պ. Պավլովի անվան Սանկտ-Պետերբուրգի Առաջին Պետական Բժշկական Համալսարանի ֆակուլտետային թերապիայի ամբիոնի պրոֆեսոր,
  • ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիա:

 

Բժիշկներ

Մարտիրոսյան Նոնա Համլետի, բ․գ․թ․, էնդոկրինոլոգ, թերապևտիկ ծառայությունների գծով փոխտնօրեն

Ավետիսյան Մարիամ, էնդոկրինոլոգ

Էլչիբեկյան Գայանե Մելսի,  Էնդոկրինոլոգ

Պետրոսյան Տաթևիկ Աշոտի, Էնդոկրինոլոգ

Քյանդարյան Հենրիետտա Հայկի, բ․գ․թ․, էնդոկրինոլոգ