• Սիրտ-անոթային համակարգի ֆունկցիոնալ ախտորոշման բաժանմունք
    Սիրտ-անոթային համակարգի ֆունկցիոնալ ախտորոշման բաժանմունք

Սիրտ-անոթային համակարգի ֆունկցիոնալ ախտորոշում

Ընդհանուր բնութագիրը

Սիրտ-անոթային համակարգի ֆունկցիոնալ ախտորոշման համար կիրառում են հետազոտության հետևյալ մեթոդները.

  • էլեկտրասրտագրություն (ԷՍԳ),
  • hոլտեր-ԷՍԳ հետազոտություն,
  • զարկերակային ճնշման 24-ժամյա հետազոտություն,
  • ]անրաբեռնվածության թեստ` թրեդմիլ (Treadmill Test),
  • էխոսրտագրություն (էխոՍԳ),
  • անոթների ուլտրաձայնային դոպլեր (Doppler) և դուպլեքս (Duplex) սքանավորում:

Հիմնական գործունեությունը

Տրամադրում է խորհրդատվություն, պացիենտների սրտանոթային համակարգի ոչ ինվազիվ ֆունկցիոնալ հետազոտություն և ամբուլատոր բուժում, անհրաժեշտության դեպքում առաջարկվում է ստացիոնար բուժում կլինիկայում:

Մատուցվում են հետևյալ ծառայությունները.

  • 18 տարեկանից բարձր սրտանոթային համակարգի հիվանդության կասկածանքով անձանց,
  • կանխարգելիչ փորձաքննության կարիք ունեցող անձանց (մարզիկներ, օդաչուներ և այլն),
  • սրտանոթային համակարգի հիվանդություններով տառապող պացիենտներին:

Իիրականացվում է սրտանոթային համակարգի հետևյալ հիվանդությունների բուժում.

  • սրտի իշեմիկ հիվանդություն,
  • արիթմիա,
  • սրտի բորբոքային հիվանդություններ (միոկարդիտ, պերիկարդիտ),
  • սրտամկանի ինֆարկտ,
  • հիպերտոնիկ հիվանդություն,
  • սիրտ-թոքային անբավարարություն,
  • արյան շրջանառության խանգարումներ,
  • սրտային անբավարարություն:

Հագեցվածությունը

Սիրտ-անոթային համակարգի ֆունկցիոնալ ախտորոշման ծառայությունը հագեցած է Schiller, Siemens և այլ հայտնի ընկերությունների ժամանակակից բժշկական սարքերով (Treadmill - Schiller CS 200, ECG - Schiller AS101, Էխոկարդիոգրաֆ - Acuson Siemens, Holter մոնիթորինգի համակարգ - Schiller MT-101, BP մոնիթորինգի համակարգ - Schiller BR-102 և այլն), որոնք ապահովում են ճշգրիտ ախտորոշում:

ACUSON SC 2000 նորարարական ՈՒՁ տեխնոլոգիան սիրտ-անոթային հիվանդությունների համալիր ախտորոշման համար ՈՒՁ հետազոտությունների սկզբունքորեն նոր մոտեցման հնարավորություն է ընձեռում: ACUSON SC 2000 համակարգի Echo in Heartbeat մշակված Siemens տեխնոլոգիայի օգնությամբ կատարվում է սրտի ծավալային էխոսրտագրություն` իրական ժամանակում, ընդամենը մեկ կծկման ընթացքում: Արդյունքում բժիշկը ստանում է սրտի անատոմիական կառուցվածքի և դինամիկ արյան հոսքի մասին հստակ պատկերացում` առանց ԷՍԳ հետ սինխրոնիզացման և շնչառությունը պահելու անհրաժեշտության: Մեթոդն առանձնանում է առավելագույն արագությամբ տեղեկատվության ստացմամբ, սրտային ցիկլի կադրերի «հետևողականության» արտեֆակտերի բացակայությամբ, ամենաբարձր որակի պատկերներ ստանալուն միտված` սրտային ցուցիչների առկայությամբ:

Syngo Auto Left Heart տեխնոլոգիան ապահովում է ձախ փորոքի և նախասրտի սահմանների ավտոմատացված ճանաչում ՝ արտամղման ֆրակցիայի, վերջնական սիստոլիկ և դիաստոլիկ ծավալների հաջորդող հաշվարկով, որը կատարվում է շնորհիվ իրական կլինիկական պատկերների տվյալների բազայի և պատկերների ճանաչման համակագի օգտագործման:

Այս նոր սարքն առաջին անգամ  հնարավորություն է տալիս նոր լայնածավալ ներկերակրափողային ՈՒՁ ցուցիչի օգնությամբ իրական ժամանակում կատարել գունավոր  դոպլեր քարտեզագրում` փականների և ներսրտային արյան հոսքի վիճակը գնահատելու նպատակով:

Բժիշկներ

Ազիզյան Ելենա Արզումանի, էխոսրտագիր
Ղուկասյան Նաիրա Բորիկի, էլեկտրոսրտագիր