• Ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք

Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժություն. N2

Ընդհանուր բնութագիրը

Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունքում կատարվում են որովայնի առաջային պատի և ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքների, ստամոքսի, լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, երիկամների, մակերիկամների, խթաղու և ուղիղ աղու ախտաբանությամբ հիվանդների պլանային վիրաբուժական միջամտություններ, շուրջօրյա ռեժիմով ցուցաբերվում է անհետաձգելի վիրաբուժական օգնություն: Վիրահատական բուժումն իրականացվում է ժամանակակից և նվազագույն ինվազիվ եղանակներով՝ վիրահատության ընթացքում ապահովելով օրգանների նվազագույն վնասումը և հիվանդների արագ հետվիրահատական վերականգնումը:

Հիմնական գործունեությունը

Բաժանմունքում իրականացվում են.

  • աղեստամոքսային համակարգի ուռուցքային և ընդհանուր վիրաբուժություն (ստամոքս, բարակ աղիներ, խթաղի, ուղիղ աղի, ենթաստամոքսային գեղձ, լյարդ, լեղուղիներ)` ավանդական, լապարոսկոպիկ ու նվազագույն ինվազիվ եղանակներով,
  • ճարպակալման բուժում` լապարոսկոպիկ եղանակով (ստամոքսի բանդաժավորում, sleeve-գաստրէկտոմիա, ստամոքսի by-pass և BIB-ներստամոքսային փուչիկի տեղադրում),
  • էնդոկրին ախտաբանությունների ժամանակ միջամտություններ (լապարոսկոպիկ աջակողմյան և ձախակողմյան ադրենալեկտոմիա, ենթասամոքսային գեղձի նվազագույն ինվազիվ միջամտություններ),
  • Կրոնի հիվանդության ժամանակ բարակ աղու վիրահատական բուժում,
  • կերակրափող-ստամոքսային անցման հատվածի ախտաբանությունների ժամանակ միջամտություններ` ավանդական կամ լապարոսկոպիկ եղանակով (ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածք, գաստրո-էզոֆագեալ ռեֆլյուքս, կերակրափողի ախալազիա),
  • որովայնի առաջային պատի և աճուկային ճողվածքների բուժում` ավանդական կամ լապարոսկոպիկ եղանակով,
  • փայծաղի ախտաբանությունների ժամանակ` միջամտություններ,
  • լյարդի և փայծաղի պարազիտար և ոչ պարազիտար բշտերի լապարոսկոպիկ միջամտություններ:

Հետևելով աշխարհում վիրաբուժական միջամտության ինվազիվության նվազման տենդենցներին,  ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունքում նախապատվությունը տրվում է քիչ տրավմատիկ վիրահատական մեթոդներին։ Ժամանակակից սարքերով հագեցած բաժանմունքում կիրառվում են նորարարական բուժման մեթոդներ, որոնք թույլ են տալիս կատարել լայնածավալ միջամտություններ` պացիենտի կյանքի համար նվազագույն ռիսկերով: րդիականացված] վիրասրահն արդի վիրաբուժական համալիր է, որը հնարավորություն է տալիս կատարել բարդագույն վիրահատություններ, տեսակոնֆերանսներ, օգտագործել հեռաբժշկության հնարավորությունները պացիենտի վիրահատության ժամանակ և բարձրացնել միջամտության արդյունավետությունը, հեռուստաուսուցման նպատակով իրականացնել հեռաուսուցման ծրագրեր Հայաստանի և արտերկրի հայտնի մասնագետների մասնակցությամբ։

Բաժանմունքը հագեցած է առաջատար եվրոպական ընկերությունների ժամանակակից սարքերի համալիրով: Մասնագետները վերապատրաստվում են Եվրոպայի և Ամերիկայի առաջատար կլինիկաներում:

Հետվիրահատական հիվանդասենյակները բարձր հարմարավետության են և ապահովված են կենտրոնացված թթվածնի մատակարարումով, շնչառական, ճնշման, սրտի հաճախականության, ԷՍԳ մոնիթորինգի համակարգով, ինչպես նաև բուժքույրական շտապ կանչի համակարգով։

 

Բժիշկներ

Զաքարյան Սամվել Չուբարի, բ․գ․թ․, վիրաբույժ, բաժնի վարիչ
Մելիքսեթյան Ֆելիքս Գեորգիի, վիրաբույժ
Ադամյան Տիգրան Անդրանիկի, վիրաբույժ
Բալայան Տիգրան Ղարիբի, վիրաբույժ
Սարուխանյան Արթուր Ռադիկի, վիրաբույժ