• Էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք
    Էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք
  • Էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք
    Էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք
  • Էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք
    Էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք
  • Էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք
    Էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք

Դիմա-ծնոտային վիրաբուժություն

Ընդհանուր բնութագիրը

«Նաիրի» ԲԿ-ում էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը գործում է 2015 թվականից: Մասնագետների բարձր որակավորումն ու ժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքերի ամբողջական հավաքածուն թույլ են տալիս կատարել ամենաբարդ վիրաբուժական միջամտությունը գեղագիտական ​​և դիմածնոտային վիրաբուժության ոլորտում և կարճ ժամանակում պացիենտին վերադարձնել առօրյա կյանքին` նույնիսկ բարդ կլինիկական դեպքերում:

Ժամանակակից էսթետիկ վիրաբուժության մեջ կիրառվող մեթոդները ներառում են մի շարք վիրաբուժական և նվազագույն ինվազիվ միջամտություններ` ուղղված նաև բնածին և ձեռքբերովի արատների շտկմանը:

Հիմնական գործունեությունը

Բաժանմունքում կատարվում են հետևյալ վիրաբուժական միջամտությունները.

  • ցանկացած բարդության ռինոպլաստիկա (երկրորդական և տրանսպլանտացիոն նյութի կիրառմամբ),
  • դեմքի երիտասարդացում (դեմքի ձգում, ներարկման կամ թելերի օգտագործմամբ` շտկումներ և այլն),
  • բլեֆարոպլաստիկա (կոպի պլաստիկ վիրահատություն),
  • խեյլոպլաստիկա (շուրթերի պլաստիկ վիրահատություն),
  • օտոպլաստիկա (ականջի պլաստիկ վիրահատություն),
  • օրթոգնատիկ վիրահատություններ (ծնոտի ձևի և չափի շտկում),
  • ատամների իմպլանտացիա (անհրաժեշտության դեպքում` աճեցման մեթոդով ոսկրի դեֆիցիտի լրացում),
  • մամոպլաստիկա (կրծքագեղձի բոլոր տեսակի պլաստիկ վիրահատություններ` բարձրացում, մեծացում, փոքրացում, իմպլանտացիա),
  • աբդոմինոպլաստիկա (որովայնի առաջնային պատի պլաստիկ վիրաբուժություն),
  • լիպոսակցիա (մարմնի բոլոր մասերից ավելցուկային ճարպերի հեռացում),
  • դեմքի և մարմնի այլ մասերի բնածին ու ձեռքբերովի դեֆեկտների վերացում,
  • թքագեղձերի հիվանդությունների բուժում,
  • ստորին ծնոտի սովորական տեղաշարժի բուժում` հեղինակային  մեթոդներով,
  • դիմա-ծնոտային հատվածի ոսկրերի և փափուկ հյուսվածքների ուռուցքային և ուռուցքանման հիվանդությունների պլաստիկ վիրաբուժություն,
  • հարքթային խոռոչների հիվանդությունների բուժում,
  • դեմքի (կզակի, այտոսկրի), կրծքագեղձի, սրունքի (տիբիա) իմպլանտների տեղադրում,
  • դեմքի ոսկրերի և ծնոտների կոտրվածքների պլաստիկ վիրաբուժություն,
  • գլխի և պարանոցի բորբոքային հիվանդությունների բուժում։

Մասնագետների բարձր որակավորումն ու բարձր տեխնոլոգիաների սարքերով հագեցվածությունն ապահովում են գեղագիտական եւ դիմածնոտային վիրաբուժության բնագավառում առավել բարդ վիրահատությունների արդյունավետ իրականացում: