• Վիրաբուժական ծառայություններ. էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժություն
    Վիրաբուժական ծառայություններ. էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժություն
  • Վիրաբուժական ծառայություններ. էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժություն
    Վիրաբուժական ծառայություններ. էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժություն
  • Վիրաբուժական ծառայություններ. էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժություն
    Վիրաբուժական ծառայություններ. էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժություն
  • Վիրաբուժական ծառայություններ. էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժություն
    Վիրաբուժական ծառայություններ. էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժություն

Դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբուժություն

Ընդհանուր բնութագիրը

Դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբուժության ծառայությունը ստեղծվել է 2014 թվականին: Ծառայության հիմնական նպատակը որակավորված և ժամանակակից բուժօգնության ցուցաբերումն է պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության ոլորտում, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական օգնության ցուցաբերումը վերականգնողական միկրովիրաբուժության շրջանակում՝ գլխի վնասվածքների և տարբեր մակարդակներում վերջույթների անդամահատումների ժամանակ առաջացած անհետաձգելի կլինիկական իրավիճակներում:

Մասնագետների բարձր որակավորումն ու ժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքերի ամբողջական հավաքածուն թույլ են տալիս կատարել ամենաբարդ վիրաբուժական միջամտություններ գեղագիտական ​​և դիմածնոտային վիրաբուժության ոլորտում և կարճ ժամանակում պացիենտին վերադարձնել առօրյա կյանքին:

Ժամանակակից էսթետիկ վիրաբուժության մեջ կիրառվող մեթոդները ներառում են մի շարք վիրաբուժական և նվազագույն ինվազիվ միջամտություններ` ուղղված նաև բնածին և ձեռքբերովի արատների շտկմանը:

Գործունեության հիմնական ուղությունները.

  • դեմքի երիտասարդացման վիրահատություններ,
  • շրջանաձև բլեֆարոպլաստիկա (վերին և ստորին), կոպերի պտոզի շտկում,
  • հեյլոպլաստիկա,
  • օտոպլաստիկա, ականջի ռեկոնստրուկցիա (սեփական աճառով),
  • ֆունկցիոնալ և էսթետիկ ռինոպլաստիկա, սեպտոպլաստիկա,
  • դեմքի ուրվագծային պլաստիկա, դեմքի և պարանոցի ձգում՝ ֆեյսլիֆտինգ,
  • ճաղատության վիրահատական բուժում (մազերի փոխպատվաստում),
  • լիպոֆիլինգ, լիպոգրաֆտինգ,
  • կրծքագեղձերի մեծացում, փոքրացում, մաստոպեքսիա,
  • աբդոմինոպլաստիկա, տորսոպլաստիկա,
  • բրախիոպլաստիկա (ուսերի պլաստիկա),
  • ֆեմորոպլաստիկա (ազդրերի պլաստիկա),
  • գլուտեոպլաստիկա (հետույքի պլաստիկա, էնդոպրոթեզավորում),
  • տումեսցենտ լիպոսակցիա, լիպոմոդելավորում,
  • երակային աստղիկների, տելեանգիէկտազիաների սկլերոթերապիա,
  • կանանց և տղամարդկանց ինտիմ պլաստիկա:

Ծառայությունն իրականացնում է հետևյալ վիրաբուժական միջամտությունները.

  • ցանկացած բարդության ռինոպլաստիկա (երկրորդական և տրանսպլանտացիոն նյութի կիրառմամբ),
  • դեմքի երիտասարդացում (դեմքի ձգում, ներարկման կամ թելերի օգտագործմամբ` շտկումներ և այլն),
  • բլեֆարոպլաստիկա (կոպի պլաստիկ վիրահատություն),
  • խեյլոպլաստիկա (շուրթերի պլաստիկ վիրահատություն),
  • օտոպլաստիկա (ականջի պլաստիկ վիրահատություն),
  • օրթոգնատիկ վիրահատություններ (ծնոտի ձևի և չափի շտկում),
  • ատամների իմպլանտացիա (անհրաժեշտության դեպքում` աճեցման մեթոդով ոսկրի դեֆիցիտի լրացում),
  • մամոպլաստիկա (կրծքագեղձի բոլոր տեսակի պլաստիկ վիրահատություններ` բարձրացում, մեծացում, փոքրացում, իմպլանտացիա),
  • աբդոմինոպլաստիկա (որովայնի առաջնային պատի պլաստիկ վիրաբուժություն),
  • լիպոսակցիա (մարմնի բոլոր մասերից ավելցուկային ճարպերի հեռացում),
  • դեմքի և մարմնի այլ մասերի բնածին ու ձեռքբերովի դեֆեկտների վերացում,
  • թքագեղձերի հիվանդությունների բուժում,
  • ստորին ծնոտի սովորական տեղաշարժի բուժում` հեղինակային  մեթոդներով,
  • դիմա-ծնոտային հատվածի ոսկրերի և փափուկ հյուսվածքների ուռուցքային և ուռուցքանման հիվանդությունների պլաստիկ վիրաբուժություն,
  • հարքթային խոռոչների հիվանդությունների բուժում,
  • դեմքի (կզակի, այտոսկրի), կրծքագեղձի, սրունքի (տիբիա) իմպլանտների տեղադրում,
  • դեմքի ոսկրերի և ծնոտների կոտրվածքների պլաստիկ վիրաբուժություն,
  • գլխի և պարանոցի բորբոքային հիվանդությունների բուժում։

Յուրաքանչյուր տարի ծառայությունը սպասարկում է մոտավորապես 250 պացիենտի, որից 150-ը՝ ամբուլատոր:

Մասնագետների բարձր որակավորումն ու բարձր տեխնոլոգիաների սարքերով հագեցվածությունն ապահովում են գեղագիտական եւ դիմածնոտային վիրաբուժության բնագավառում առավել բարդ վիրահատությունների արդյունավետ իրականացում:

Գործընկերներ

Բաժանմունքը համագործակցում է պրոֆեսոր, բ.գ.դ. Ռուբեն Թադևոսի Ադամյանի հետ  (ՌԴ, Մոսկվա):

 

Բժիշկներ

Ենոքյան Հայկ Դավիթի, բ․ գ․ թ․, պլաստիկ վիրաբույժ, ծառայության ղեկավար

 

Նորություններ

Քթի պլաստիկ վիրահատություն նորագույն մեթոդով. հարցազրույց Հայկ Ենոքյանի հետ
Քթի պլաստիկ վիրահատություն նորագույն մեթոդով. հարցազրույց Հայկ Ենոքյանի հետ
«Նաիրի» բժշկական կենտրոնի պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը ձեռք է բերել ուլտրաձայնային ժամանակակից սարք` PIEZO, որի օգնությամբ հնարավոր է կատարել քթի ոսկրերի մշակում` առանց վնասվածք պատճառելու (ոսկրի մշակում ուլտրաձայնի միջոցով): Մեթոդը հեղափոխական է...
30 սեպտեմբերի 2019 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․․․
«Նաիրի» բժշկական կենտրոնում կրծքագեղձի քաղցկեղի հեռացում և պլաստիկ, վերականգնողական վիրահատություն` միաժամանակ
«Նաիրի» բժշկական կենտրոնում կրծքագեղձի քաղցկեղի հեռացում և պլաստիկ, վերականգնողական վիրահատություն` միաժամանակ
«Նաիրի» բժշկական կենտրոնի բազմաֆունկցիոնալ հնարավորությունները թույլ են տալիս իրականացնել ժամանակակից բարդ միջամտություններ: Վերջին տարիներին այստեղ իրականացվում է կրծքագեղի քաղցկեղի հեռացում և պլաստիկ, վերականգնողական վիրահատություն` միաժամանակ: Այս առիթով զրուցեցինք...
18 հուլիսի 2019 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․․․
«Նաիրի» ԲԿ պլաստիկ և դիմա-ծնոտային վիրաբուժության ծառայության առանձնահատկությունները
«Նաիրի» ԲԿ պլաստիկ և դիմա-ծնոտային վիրաբուժության ծառայության առանձնահատկությունները
«Նաիրի» ԲԿ պլաստիկ և դիմա-ծնոտային վիրաբուժության ծառայության առանձնահատկությունները ներկայացնում է վիրաբուժության ծառայության ղեկավար, ԵՊԲՀ դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու, Եվրոպական և Միջազգային պլաստիկ վիրաբուժության ասոցիացիայի անդամ, Եվրոպական գանգդիմածնոտային վիրաբուժության ասոցիացիայի անդամ...
25 մարտի 2019 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․․․
Հայմորյան խոռոչի բացառիկ վիրահատություն «Նաիրի» ԲԿ-ում
Հայմորյան խոռոչի բացառիկ վիրահատություն «Նաիրի» ԲԿ-ում
«Նաիրի» ԲԿ պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում յուրաքանչյուր օր բացառիկ վիրահատություններ են իրականացվում: Յուրաքանչյուր պացիենտ իր խնդրով յուրօրինակ փորձ է փոխանցում մասնագետներին: Պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության...
26 փետրվարի 2019 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․․․