• Ակնաբուժական կլինիկա: Ընդունարան:
    Ակնաբուժական կլինիկա: Ընդունարան:
  • Ակնաբուժական կլինիկա: Լազերային վիրաբուժություն: Վիրահատարան:
    Ակնաբուժական կլինիկա: Լազերային վիրաբուժություն: Վիրահատարան:
  • Ակնաբուժական կլինիկա: Թերապևտիկ և վիրաբուժական ակնաբուժական բաժանմունք
    Ակնաբուժական կլինիկա: Թերապևտիկ և վիրաբուժական ակնաբուժական բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա: Թերապևտիկ բաժանմունք:
    Ակնաբուժական կլինիկա: Թերապևտիկ բաժանմունք:
  • Ակնաբուժական կլինիկա: Աչքի միկրովիրաբուժության բաժանմունք:
    Ակնաբուժական կլինիկա: Աչքի միկրովիրաբուժության բաժանմունք:
  • Ակնաբուժական կլինիկա: Ախտորոշման բաժանմունք:
    Ակնաբուժական կլինիկա: Ախտորոշման բաժանմունք:
  • Ակնաբուժական կլինիկա: Թերապևտիկ և վիրաբուժական ակնաբուժական բաժանմունք
    Ակնաբուժական կլինիկա: Թերապևտիկ և վիրաբուժական ակնաբուժական բաժանմունք
  • Նաիրի ԲԿ ակնաբուժական կլինիկա
    Նաիրի ԲԿ ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա: Թերապևտիկ և վիրաբուժական ակնաբուժական բաժանմունք
    Ակնաբուժական կլինիկա: Թերապևտիկ և վիրաբուժական ակնաբուժական բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա: Ընդունարան:
    Ակնաբուժական կլինիկա: Ընդունարան:
  • Ակնաբուժական կլինիկա: Բացման արարողություն:
    Ակնաբուժական կլինիկա: Բացման արարողություն:
  • Ակնաբուժական կլինիկա: Բացման արարողություն:
    Ակնաբուժական կլինիկա: Բացման արարողություն:
  • Ակնաբուժական կլինիկա: Թերապևտիկ և վիրաբուժական ակնաբուժական բաժանմունք
    Ակնաբուժական կլինիկա: Թերապևտիկ և վիրաբուժական ակնաբուժական բաժանմունք

Վիրաբուժական ծառայություն (բոլոր տեսակի լազերային վիրահատություններ)

Աչքի որոշ հիվանդություններ հնարավոր է բուժել միայն վիրահատական եղանակով, որոնց իրականացման համար կլինիկան հագեցած է վիրաբուժության համար նախատեսված ժամանակակից սարքերով:

Կլինիկայում իրականացվում է.

  • աչքի միկրովիրաբուժություն,
  • օկուլոպլաստիկա,
  • փոքր ակնային վիրաբուժություն:

Ակնագնդի և դրա խոռոչի վիրահատությունների մեծ մասը՝ աչքի միկրովիրաբուժությունը, կատարվում է մանրադիտակի ներքո. կատարակտի, գլաուկոմայի բուժում, կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի ժամանակ թափանցիկ ոսպնյակի հեռացում, աչքի վնասվածքից հետո վերականգնողական միջամտություն, եղջերաթաղանթի փոխպատվաստում, վիրահատություններ` ցանցաթաղանթի շերտազատման դեպքում և այլն: Ակնագնդի հավելումների վիրահատությունը՝ օկուլոպլաստիկան, չի պահանջում 12-16-անգամյա խոշորացում, և, սովորաբար, վիրաբույժները կոպերի, աչքի մկանների, արցունքատար ուղիների վրա միջամտություններկատարելիս կրում են հատուկ, պատկերը խոշորացնող  ակնոցներ:

Բաժանմունքում իրականացվում են կոպերի շրջման, արտաշրջման դեպքերում` վիրահատություններ, կոպերի երիտասարդացնող վիրահատություններ,  կոպերի վերականգնում` վնասվածքներից հետո, արցունքատար ուղիների անցանելիության վերականգնում, վիրահատական բուժում շլության ժամանակ, աչքի ծանր հիվանդությունների և վնասվածքների դեպքում` ակնագնդի պրոթեզավորման նախապատրաստում, ակնակապճի ոսկրերի և փափուկ հյուսվածքների վերականգնում և այլն:

Ծառայությունը ներառում է նաև ոչ մեծ վիրահատական միջամտություններ.  կոպերի շրջանում խալյազիոնի և տիկնակլունձի հեռացում, պապիլոմաների, քսանտելազմի և կոպերի այլ բարորակ  նորագոյացությունների հեռացում, շաղկապենու պարկերի կամ պտերիգիումի հեռացում և այլն:

Վիրահատական բուժման մեթոդ ընտրելիս նախապատվությունը տրվում է մաքսիմալ անվնաս և անվտանգ նվազագույն ինվազիվ մեթոդներին` կիրառելով լավագույն ապրանքանիշերի սարքերը, ժամանակակից տեխնոլոգիաները, ինչը թույլ է տալիս արդյունավետությամբ իրականացնել բարձր տեխնոլոգիական վիրահատություններ և ստանալ միջազգային չափանիշներին համապատասխան բուժման արդյունքներ:

Կատարակտայի բուժման նորարարական մեթոդները «Նաիրի» ԲԿ-ի Ակնաբուժական կլինիկայում →

Գլաուկոմայի դեղորայքային բուժում «Նաիրի» ԲԿ-ի Ակնաբուժական կլինիկայում →

Գլաուկոմայի լազերային վիրաբուժություն՝ «Նաիրի» ԲԿ-ի Ակնաբուժական կլինիկայում →

Ամետրոպիայի վիրաբուժական բուժումը «Նաիրի» ԲԿ Ակնաբուժական կլինիկայում →

Ցանցաթաղանթի պաթոլոգիայի վիրահատական բուժում «Նաիրի» ԲԿ-ի Ակնաբուժական կլինիկայում →