• Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
    Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

Ընդհանուր բնութագրերը

«Նաիրի» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում իրականացվում են բոլոր տեսակի վնասվածքների, ոսկրամկանային համակարգի բնածին և ձեռքբերովի դեֆեկտների բուժում: Բաժանմունքը հագեցած է ժամանակակից վիրահատական համակարգով, այդ թվում` վթարային: Կլինիկայում կիրառվում են բուժման ժամանակակից մեթոդներ և տեխնոլոգիաներ՝ առաջարկված համաշխարհային առաջատար մասնագիտացված ասոցիացիաների կողմից (AO/ASIF, AAOS և այլն):

Բաժանմունքում իրականացվում են հետևյալ վիրահատական միջամտությունները.

  • բոլոր տեսակի վնասվածքների և նրանց բարդությունների ժամանակակից եղանակներով բուժում` եվրոպական չափանիշներին համապատասխան,
  • վնասվածքների հետ կապված կոտրվածքների և բարդությունների վիրահատական բուժում,
  • ռեկոնստրուկտիվ վիրաբուժություն,
  • արթրոզների, արթրիտների և կոտրվածքների ժամանակ կոնքազդրային և ծնկային հոդերի էնդոպրոթեզավորում,
  • ուսային, ծնկային և սրունք-թաթային հոդերի արթրոսկոպիկ վիրահատություններ:

Կոնքազդրային կամ ծնկան հոդի տոտալ էնդոպրոթեզավորման դեպքում իրականացվում է պացիենտի ամբողջ կոնքազդրային հոդի` արհեստական հոդով փոխարինման վիրահատություն: Վիրահատական բուժման այս մեթոդը բարձր տեխնոլոգիական է և իրականացվում է բաժանմունքի բարձրորակ մասնագետների կողմից: