• Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք

Ուրոլոգիական ծառայություն

«Նաիրի» ԲԿ ուրոլոգիայի բաժանմունքը ժամանակակից, բարձր տեխնոլոգիական հագեցվածությամբ  բաժանմունք է, որն իրականացնում է անհետաձգելի և պլանային հիվանդների շուրջօրյա ընդունելություն, ախտորոշում և բուժում:

Բաժանմունքն առաջատար դիրք է զբաղեցնում կանանց և տղամարդկանց միզատար ուղիների, տղամարդկանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների ժամանակ մատուցվող բժշկական ծառայությունների ոլորտում:

Բաժանմունքում իրականացվում են երիկամների լապարոսկոպիկ վիրահատություններ, էնդոուրոլոգիական վիրահատություններ, ինչպիսիք են միզապարկի, շագանակագեղձի տրանսուրետրալ մասնահատումը, ուրետերոռենոսկոպիան: Շագանակագեղձի, ամորձապարկի, միզապարկի և այլ ուռուցքային հիվանդությունների ժամանակ լայնածավալ միջամտություններին` նախապատրաստում, հատկապես աղիքային տրանսպլանտանտի: Բաժանմունքի անդրոլոգիական ծառայությունը զբաղվում է տղամարդու անպտղության, էրեկտիլ դիսֆունկցիայի բուժմամբ՝ կիրառելով նորագույն մեթոդներ:

«Նաիրի» ԲԿ բազմադիսցիպլինար բնույթի շնորհիվ հնարավորություն է տալիս բարդ և անհետաձգելի դեպքերում ուրոլոգների, անդրոլոգների, էնդոկրինոլոգների, ռադիոլոգների, ուռուցքաբանների, գինեկոլոգների, նեֆրոլոգների և այլ մասնագետների միաժամանակյա աշխատանքի կազմակերպում:

«Նաիրի» ԲԿ ուրոլոգիական ծառայության շրջանակում հետազոտվում և բուժվում են երիկամների հետևյալ հիվանդություններով տառապող պացիենտները.

  • սուր և քրոնիկ պիելոնեֆրիտ՝ քարային և ոչ քարային
  • միզաքարային հիվանդություններ,
  • երիկամների անոմալիաներ:

Հիվանդների ախտորոշումը և բուժումն իրականացվում է հետևյալ հետազոտությունների հիման վրա.

  • կլինիկական և լաբորատոր հետազոտություններ, այդ թվում՝ արյան ընդհանուր, կենսաքիմիական, հորմոնային և իմունաբանական հետազոտություններ, մեզի կենսաքիմիական և բջջաբանական քննություն, մեզի ցանքս և ֆլորայի զգայնության թեստավորում` հակաբիոտիկների նկատմամբ,
  • գործիքային հետազոտություններ, այդ թվում` ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ), ՈՒՁՀ-դոպլեր հետազոտություն, համակարգչային տոմոգրաֆիա, ներերակային ուրոգրաֆիա, ռենտգեն հետազոտություն և այլն, ինչը հնարավորություն է տալիս մանրամասն ախտորոշել երիկամների և այլ հիվանդությունների ֆոնին` երիկամային ախտաբանությունները:  

 

Բժիշկներ

Ադամյան Արմեն Վաղարշակի, ուրոլոգ, բ.գ.թ., ծառայության ղեկավար

Առաքելյան Ռուբեն Ստեփանի, սեքսոպաթոլոոգ

Իսրաելյան Կարինե Սուրենի, նեֆրոլոգ

Մեսրոպյան Ժասմեն Անդրանիկի, ուրոլոգ

Ֆանարջյան Վիկտոր Ռուբենի, ուրոլոգ

 

Գնացուցակ