• Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք

Անոթային վիրաբուժություն

«Նաիրի» ԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքը ոլորտում առաջատարներից է, որտեղ առողջական խնդիրները լուծվում են նորագույն տեխնոլոգիաներով և բարձր արդյունավետությամբ: Բաժանմունքը հագեցած է ժամանակակից բժշկական սարքերով, որոնք նպաստում են ցանկացած խնդրի վիրահատական միջամտությամբ արդյունավետ բուժմանը: Բաժանմունքում վիրահատական բուժման մոտեցումները համապատասխանում են միջազգային չափանիշներին: Կոնսերվատիվ և վիրահատական եղանակներով բուժվում են երակային և զարկերակային բոլոր տեսակի ախտաբանությունները, անոթային ուռուցքները: Թրոմբների առկայությամբ բարդացած դեպքերը բուժման են ենթարկվում նորագույն մեթոդներով: Անոթային վիրահատություններն իրականացվում են առանց կտրվածքների՝ պահպանելով մաշկի գեղագիտական տեսքը: Երակային ախտաբանության հանդեպ այս մոտեցումը նորագույն է և կատարվում են լազերային միջամտությամբ: Կատարվում են կոմպրեսոսկլերոթերապիաներ (մարմնի վրա փոքր անցքերի առկայության դեպքում միջամտական բուժում)` դուպլեքս հսկողությամբ երակի մեջ համապատասխան դեղ ներարկելով:

Բաժանմունքում իրականացվում են հետևյալ անոթային վիրահատությունները.

  • զարկերակային համակարգի վրա ռեկոնստրուկտիվ վիրահատություններ,
  • զարկերակային հիվանդությունների բարդ դեպքեր,
  • երակային համակարգի հետ կապված բոլոր տեսակի վիրահատություններ:

Զարկերակային հիվանդություններից բուժվում և վիրահատական միջամտության են ենթարկվում.

  • քրոնիկական դեպքերը,
  • զարկերակային անանցանելիությունը,
  • զարկերակային սուր անանցանելիությունը,
  • աթերոսկլերոզի հետևանքով զարգացած բարդությունները,
  • անոթային ծռվածությունները,
  • զարկերակային գոյացությունները:

Շաքարային դիաբետի հետեւանքով առաջացած անոթային խնդիրների վիրաբուժությունը կատարվում է համապատասխան  մասնագետների ներգրավվածությամբ: Իրականացվում են դիաբետիկ անգիոպաթիաների հետևանքով առաջացած անոթային բարդությունների վերացում, որոնք  դրսևորվում են ստորին վերջույթներում՝ դիաբետիկ ոտնաթաթի, գանգրենայի և վերքերի տեսքով: Դիաբետիկ հիվանդների հետ աշխատելիս, անոթային խնդիրները լուծվում են մի քանի մասնագետների հետ համատեղ` էնդոկրինոլոգ, էնդովիրաբույժ, անոթային վիրաբույժ եւ սրտաբան: Նման հիվանդներին բուժելիս կամ վիրահատական միջամտություն իրականացնելիս անհրաժեշտ է, առաջին հերթին, արյան մեջ բալանսավորել շաքարի մակարդակը: Դիաբետիկ ոտնաթաթի հետևանքով զարգացած գանգրենաների ժամանակ իրականացվում է վերջույթի հատում՝ համատեղ ուժերով կանխելով սպառնացող վտանգները: Մեր նպատակն է փրկել հիվանդի ոտքը:

 

Բժիշկներ                  

Ավետիսյան Արթուր Աշոտի, բ.գ.թ., անոթային վիրաբույժ

Աֆիցերյան Տիգրան Անաստասիի, անոթային վիրաբույժ

Սարգսյան Գագիկ Սուրենի, անոթային վիրաբույժ

 

 

 

Նորություններ

Երակային և զարկերակային անվտանգ վիրահատություններ  «Նաիրի» ԲԿ-ում
Երակային և զարկերակային անվտանգ վիրահատություններ «Նաիրի» ԲԿ-ում
«Նաիրի» բժշկական կենտրոնը` լինելով առաջատար կլինիկաներից, հավատարմորեն պահպանում է իր այցելուների համար ժամանակակից պայմանների ապահովումն ու բարձրակարգ սպասարկումը: Բարեբախտաբար, առայսօր բոլոր ծառայություններում աշխատանքներն ընթացել են հարթ ու արդյունավետ ելքով: «Նաիրի» ԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքն անմասն չի մնում թվարկած սկզունքներից...
1 ապրիլի 2019 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․․․