• Ուլտրաձայնային հետազոտության բաժանմունք
    Ուլտրաձայնային հետազոտության բաժանմունք
  • Ուլտրաձայնային հետազոտության բաժանմունք
    Ուլտրաձայնային հետազոտության բաժանմունք

Ավշային (լիմֆատիկ) հանգույցների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ)

Ավշային (լիմֆատիկ) հանգույցների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ)

Ավշային հանգույցները ոչ մեծ, օվալ կամ կլորավուն պերիֆերիկ իմուն համակարգի օրգաններ են, որոնք կատարում են պաշտպանիչ ֆիլտրի դեր: Արյունը մաքրում են ախտածին մանրէներից, վիրուսներից, սնկերից: Ավշային հանգույցները պատնեշ են ուռուցքային բջիջների համար:

Ստորև ներկայացվում եմ հաճախ տրվող մի քանի հարցերի պատասխաններ:

Որտե՞ղ են տեղակայված ավշային հանգույցները:

Ավշային հանգույցները տեղակայված են մարմնի հետևյալ հատվածներում.
 
- ստործնոտային, ստորկզակային,
- ծոծրակային,
- վերանրակային, ստորանրակային,
- անութափոսային (թևատակ),
- հետորովայնամզային,
- աճուկային,
- հետծնկային:

Ի՞նչ  է տեղի ունենում ախտաբանական գործընթացների ժամանակ:

Ախտաբանական գործընթացների արդյունքում ավշային հանգույցները կարող են կրել փոփոխություններ.

 - չափերի մեծացում,
- պնդացում,
- ոչ բնորոշ ձև,
- սինուս-կեղև դիֆերենցացիայի փոփոխություն:
 
Ե՞րբ դիմել ուլտրաձայնային հետազոտության:

Հարկ է ուլտրաձայնային հետազոտության դիմել, երբ առկա է անհարմարավետության, ցավի, պինդ զանգվածի զգացողություն, ծավալային գոյացության առկայություն  համապատասխան հատվածներում: Ամեն դեպքում, ավշային հանգույցների մեծացումն անհանգստացնող ախտանիշ է, որը ցուցում է դիմելու ուլտրաձայնային հետազոտության:

 

Որքանո՞վ է ՈՒՁՀ-ն տեղեկատվական:

ՈՒՁՀ թույլ է տալիս շատ արագ (տվյալ պահին) պարզել  ավշային հանգույցների ախտահարման բնույթը:

Ավշային  հանգույցները մեծանում են.

- բարորակ (ռեակտիվ, պոստռեակտիվ),
- չարորակ,
- մետաստատիկ ախտահարումների ժամանակ

«Նաիրի» բժշկական կենտրոնում առկա նոր սերնդի Toshiba aplio i800 սարքի շնորհիվ առավել տեղեկատվական է դարձել ավշային հանգույցների ուլտրաձայնային հետազոտությունը:

Լրացուցիչ տեղեկատվության համար կատարվում է պունկցիոն կամ բաց բիոփսիա, ՀՏ կամ ՄՌՏ հետազոտություններ:

Հարցերին պատասխանեց Քրիստինե Ալեքսանի Մարտիրոսյանը,
սոնոգրաֆիստ «Նաիրի» բժշկական կենտրոնում

 

27 սեպտեմբերի 2019