• Օնկոգինեկոլոգիա
    Օնկոգինեկոլոգիա
  • Օնկոգինեկոլոգիա
    Օնկոգինեկոլոգիա
  • Օնկոգինեկոլոգիա
    Օնկոգինեկոլոգիա
  • Օնկոգինեկոլոգիա
    Օնկոգինեկոլոգիա
  • Օնկոգինեկոլոգիա
    Օնկոգինեկոլոգիա

Դաշտանադադար. ախտանիշներն ու բուժման եղանակները. վիրաբույժ-գինեկոլոգ Անժելա Լեխլյան, «Նաիրի» ԲԿ

Դաշտանադադար. ախտանիշներն ու բուժման եղանակները. վիրաբույժ-գինեկոլոգ Անժելա Լեխլյան, «Նաիրի» ԲԿ

Տարիքի հետ կնոջ օրգանիզմը բազմաթիվ փոփոխություններ է կրում, և դրանից առաջնայինը դաշտանային ցիկլի դադարումն է, որը երբեմն կարող է լինել տիպիկ տարիքային շեմից շուտ, իսկ երբեմն էլ ուշանալ: Երկու դեպքում էլ դաշտանադադարն ուղեկցվում է որոշակի առողջական խնդիրներով:

Ե՞րբ է տեղի ունենում դաշտանադադարն ու ի՞նչ ախտանշաններով է այն ուղեկցվում:

Դաշտանադադարը (մենոպաուզա) կնոջ ռեպրոդուկտիվ համակարգի ինվոլյուցիան է՝ հետ զարգացումը: Առաջանում է, երբ կնոջ ձվարանները  դադարում են ձվաբջջի առաջացման ֆունկցիան:

Իրական դաշտանադադարի ընթացքում, օրգանիզմում էստրոգենի և պրոգեստերոնի սինթեզը սկսում է պակասել: Ինչը պատճառ է հանդիսանում անակնոն դաշտանային ցիկլերի առաջացման, որոնք ի վերջո դադարում են: Սովորաբար, դաշտանադադարը սկսում է 50 տարեկանին մոտ: Սակայն երբեմն այն կարող է սկսվել ավելի վաղ կամ ուշ:

Առանձացվում է դաշտանադադարն ենք երեք շրջան.

  • նախադաշտանադադար՝ նախորդում է դաշտանի լիարժեք դադարին, տևում է 2-5 տարի, որի ընթացքում ձվարանների ֆունկցիան աստիճանաբար հանգչում է,
  • դաշտանադադար,
  • հետդաշտանադադար՝ այս փուլը սկսվում է վերջին դաշտանային ցիկլից 12 ամիս անց:

Դաշտանադադարի ախտանիշերն են.

  • ջերմահորդանքներ,
  • գիշերային քրտնարտադրություն,
  • հոգնածություն,
  • հեշտոցի չորություն,
  • ցավոտ սեռական ակտ,
  • սեռական ցանկության անկում,
  • օստեոպոռոզ, որը առաջացնում է փխրուն ոսկրեր,
  • միզարձագման կառավարման դժվարություններ,
  • միզապարկի կրկնվող բորբոքումներ,
  • տրամադրության անկումներ և դյուրագրգռություն,
  • դեպրեսիա,
  • անհանգստություն,
  • ինսոմնիա՝ քնի խանգարման խնդիրներ,
  • անկանոն կամ առատ դաշտաններ,
  • քաշի ավելացում,
  • մազերի կորուստ,
  • հակում դեպի սնունդը,
  • մոռացկոտություն և մշուշոտ մտածողություն,
  • սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների սրացում:

Դաշտանադադարի դեպքում կարիք կա՞ դիմելու բժիշկի:

Կինը, առհասարակ, պետք է գտնվի բժշկի հսկողության տակ, մանավանդ անցումային այս փուլում: Բժշկին դիմելը 2 նպատակ ունի՝ ախտանիշերի շտկող, մեղմացնող բուժում, և դաշտանադադարում քաղցկեղի ռիսկի գնահատումը:

Դաշտանադադարից հետո քաղցկեղի ռիսկը բարձրացնող երկու գլխավոր պատճառ կա.

  • հորմոնների ազդեցության ավելացումը, ինչպիսին է էստրոգենը
  • ձվազատումների քանակի ավելացումը:

Ձվազատում՝ նշանակում է ձվարանի կողմից ձվաբջջի արտադրութուն: Այն կանայք, ովքեր երկար տարիներ են տեսել դաշտաններ, և ունեցել են բազմաթիվ ձվազատումներ, ունեն՝ արգանդի, կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի առաջացման բարձր ռիսկ: Սա ներառում է այն կանաց, ում մոտ.

  • դաշտանային ցիկլը սկսել է 12 տարեկանից շուտ,
  • դաշտանադադարը սկսվել է 55 տարեկանից ուշ:

Կնոջ մոտ դաշտանադադարը կարող է սկսվել ավելի վաղ՝ 40 տարեկանից շուտ: Ինչո՞վ է դա պայմանավորված:

Սա կոչվում է վաղաժամ դաշտանադադար: Այն կարող է պայմանավորված լինել ժառանգական նախատրամադրվածությամբ, կարող է լինել սթրեսի, քաշի կտրուկ տատանման հետևանք:

Ծխող կանանց խորհուրդ է տրվում դադարեցնել ծխելը, որովհետև նրանց մոտ դաշտանդադարը նկատվում է  մոտ երկու տարի ավելի վաղ, քան չծխող կանանց մոտ, բացի այդ՝ ծխող կանանց մոտ սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկերը կրկնակի մեծ են:

Քաղցկեղ ունեցող կանանց մոտ դաշտանադադարը կարող է ավելի վաղ սկսվել: Քանզի հակաքաղցկեղային բուժման մեջ օգտագործվող որոշակի դեղեր արգելակում են ձվարանների աշխատանքը:

Արդյոք հնարավո՞ր է կանխել  դաշտանադադարը:

Դաշտանադադարը կանխելու նպատակով կանանց խորհուրդ է տրվում հետևյալ բուժման սխեմաները.

  • Օրալ կոնտրացեպտիվներ

Սրանք այլ կերպ կոչվում են հակաբեղմնավորիչներ: Հետազոտությունները ցույց են տվել, որ այս դեղերը իջեցնում են ձվարանի քաղցկեղի ռիսկը, քանի որ նրանք ժամանակավորապես դադարեցնում են ձվազատումը:

  • Կոմբինացված հորմոնալ թերապիա կամ փոխարինող հորմոնաթերապիա՝ ՓՀԹ:

ՓՀԹ-ն օգնում է պակասացնել մենոպաուզալ այնպիսի ախտանիշերը, ինչպիսիք են ջերմահորդանքները և օստեոպորոզը: ՓՀԹ-ն դա էստրոգենի և պրոգեստինի զուգակցումն է: Պրոգեստինը դա լաբորատորիայում սինթեզվող պրոգեստերոնն է:

Women’s Health Initiative study՝ հայտնի Ամերիկյան հետազոտությունը ցույց տվեց, որ ՓՀԹ ստացող կանայք ունեն հաստ և ուղիղ աղու քաղցկեղի ու ոսկրերի կոտրվածքների ցածր ռիսկ: Սակայն  առկա է.

  • սրտամկանի ինֆարկտի,
  • կաթվածի,
  • թրոմբագոյացման,
  • կրծքագեղձի քաղցկեղի, բարձր ռիսկ:

Ե՞րբ նշանակել հորմոնալ դեղեր:

Գոյություն ունեցող ռիսկերի հետևանքով, բժիշկները սովորաբար ՓՀԹ-ն խորհուրդ չեն տալիս, մանավանդ կանանց, ովքեր ունեն՝ կրծքագեղձի քաղցկեղի օնկոանամնեզ՝ հանդիպել է ընտանիքի այլ անդամի մոտ, կամ կրծքագեղձի քաղցկեղի բարձր ռիսկ ունեցող կանանց:

Երբեմն, ՓՀԹ-ն նշանակվում է փոքր չափաբաժիններով, կարճ ժամանակով, որպեսզի վերացնենք որոշ մենոպաուզալ ախտանիշներ:
Որոշակի դեպքերում էլ ՓՀԹ-ն բժիշկը նշանակում է միայն էստրոգենով: Սա ընդունելի է հիստերէկտոմիա տարած կանանց համար: Հիստերէկտոմիան դա արգանդի վիրահատական հեռացումն է: Էստրոգենը, որը չի կոմբինացվում պրոգեստերոնի հետ, կարող է հանգեցնել արգանդի լորձաթաղանթի հաստացմանը: Ինչը բարձրացնում է արգանդի քաղցկեղի ռիսկը:

ՓՀԹ-ի արդյունավետությույը հակասական է: Ավելին, բուժման ռիսկերը և տված օգուտը տարբեր է յուրաքանչյուր կնոջ համար:

Արդյո՞ք կարող ենք երաշխավորել, որ հորմոնալ թերապիայից հետո կինը նորից դաշտան կտեսնի:

Բուժման ընթացքում կունենանք ցիկլիկ բնույթի արյունային արտադրություն սեռական ուղիներից, որը սակայն վերարտադրողական ֆունկցիան չի վերականգնում:

 

28 մարտի 2019