• Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Նաիրի-Կոքսա կլինիկա
    Նաիրի-Կոքսա կլինիկա
  • Ստոմատոլոգիական կլինիկա
    Ստոմատոլոգիական կլինիկա
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
    Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
  • Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն

Շլության ախտորոշում եւ բուժում՝ «Նաիրի» ԲԿ ակնաբուժական կլինիկայում

Շլության ախտորոշում եւ բուժում՝ «Նաիրի» ԲԿ ակնաբուժական կլինիկայում

Շլությունը աչքի դիրքի խախտում է, որի դեպքում առաջանում է մեկ կամ երկու աչքերի շեղում, ուղիղ նայելիս հերթով: Շլությունը ոչ միայն կոսմետիկ թերություն է, այլեւ տեսողական շատ ֆունկցիաների խանգարում:

Շլությունը կարող է բնածին կամ ձեռք բերովի բնույթի մեծ թվով պատճառների հետեւանք լինել՝ միջին եւ բարձր աստիճանի ամետրոպիայի (հեռատեսություն, կարճատեսություն, աստիգմատիզմ) առկայություն, վնասվածքներ, կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություն, ակնաշարժ մկանների զարգացման եւ ամրացման շեղումներ, դրանց կաթվածահարում եւ պարեզներ, մի աչքի տեսողության սրության կտրուկ նվազում, երեխայի ինֆեկցիոն կամ սոմատիկ հիվանդություններ, սթրեսներ:

«Շլություն» ախտորոշում կատարելու համար երբեմն բավական է, որ բժիշկը նայի երեխայի դեմքին: Սակայն շլության բնույթը եւ տեսակը ակնաբույժը հաստատում է միայն մանրազնին հետազոտությունից հետո:

Շլության բուժումը համալիր է եւ երկարատեւ: Այն պետք է սկսել հնարավորինս շուտ: Հնարավոր է շլության ինչպես թերապեւտիկ, այնպես էլ վիրաբուժական բուժում:

Շլության բուժումը սկսում են եղած տեսողական խանգարումների շտկումից՝ կարճատեսության, հեռատեսության կամ աստիգմատիզմի: Երեխային վաղ տարիքից ակնոց է նշանակվում: Այն պետք է երկար ժամանակ մշտապես կրել՝ մինչեւ շլության ախտանշանները պակասեն: Բուժման մյուս կարեւոր մասը հատուկ վարժությունների կատարումն է, որոնք ուղղված են շիլ աչքի մկանների թուլացած խմբի համար աշխատանքային ծանրաբեռնվաություն ստեղծելու համար:

Շլության դեպքում, ընդհանուր առմամբ, կիրառվում է վիրահատության 2 տեսակ: Վիրահատության առաջին տեսակն ուղղված է ակնաշարժ մկանների չափից ավելի լարվածության թուլացմանը: Վիրահատության երկրորդ տեսակն ուղղված է թուլացած ակնաշարժ մկանների գործողության ուժեղացմանը: Վիրահատությունից հետո անհրաժեշտ է հատուկ վարժություններ կատարել ակնամկանների մարզման համար եւ մշտապես հետազոտվել ակնաբույժի մոտ:

«Նաիրի» բժշկական կենտրոնի Աչքի կլինիկայում բարձր որոկավորում ունեցող մասնագետները  բարձրորակ սարքավորումներով կատարում են շլության համաշխարհային ստանդարտներին համապատասխանող շտկում ինչպես սարքավորումների միջոցով, այնպես էլ վիրաբուժության:

Խորհրդատվություն ստանալու եւ ընդունելության համար գրանցվելու նպատակով կարող եք դիմել հետեւյալ հեռախոսահամարներով՝ 091597790, 093861517:

14 մարտի 2017