• Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Նաիրի-Կոքսա կլինիկա
    Նաիրի-Կոքսա կլինիկա
  • Ստոմատոլոգիական կլինիկա
    Ստոմատոլոգիական կլինիկա
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
    Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք

Ցանցաթաղանթի պաթոլոգիաների ախտորոշում «Նաիրի» ԲԿ ակնաբուժական կլինիկայում

Ցանցաթաղանթի պաթոլոգիաների ախտորոշում «Նաիրի» ԲԿ ակնաբուժական կլինիկայում

Ցանցաթաղանթի պաթոլոգիաներ կարող են ի հայտ գալ տարբեր ընդհանուր եւ համակարգային հիվանդությունների դեպքում՝ հիպերտոնիկ հիվանդության, շաքարային դիաբետի, երիկամների եւ մակերիկամների հիվանդությունների, ինչպես նաեւ աչքերի եւ գանգուղեղային վնասվածքների, ուռուցքային հիվանդությունների դեպքում: Որոշ վարակիչ հիվանդություններ (գրիպ եւ այլն) նույնպես կարող են ցանցաթաղանթի հիվանդության բարդություն առաջացնել:

Ցանցաթաղաթի հիմնական հիվանդություններն են. հիպերտոնիկ ռետինոպաթիա, ցանցաթաղանթի ուռուցք, ցանցաթաղանթի անգիոպաթիա, ցանցաթաղանթի շերտավորում, դիաբետիկ ռետինոպաթիա, պատռվածք եւ մակուլոդիստրոֆիա:

Ցանցաթաղանթի պաթոլոգիայի զարգացման հիմնական «ռիսկային խմբերում» են.

  •           Միջին եւ բարձր աստիճանի կարճատեսություն ունեցող մարդիկ,
  •           Հղի կանայք,
  •           Շաքարային դիաբետով տառապող անձինք:

Ցանցաթաղանթի կառուցվածքում ցանկացած փոփոխություն կարող է հանգեցնել աչքի աշխատանքի փոփոխության եւ տեսողության վատացման:

Վաղ փուլում այդ հիվանդությունները, որպես կանոն, աննկատ են զարգանում, եւ դրանք հնարավոր է հայտնաբերել միայն լիարժեք հետազոտության դեպքում:

«Նաիրի» ԲԿ Աչքի կլինիկայում ցանցաթաղանթի պաթոլոգիայի ժամանակակից եւ բարձրորակ ախտորոշման համար իրականացվում են բոլոր անհրաժեշտ հետազոտոտությունները՝   նոր տեխնոլոգիաների եւ սարքավորումների օգտագործմամբ եւ հաջորդող բուժումով:

Ցանցաթաղանթի հիվանդությունների ախտորոշման հիմքը վիզոմետրիան է (տեսողության սրության հետազոտումը), ինչպես նաեւ ցանցաթաղանթի ստուգումը հատուկ ֆունդուս-լինզաների օգնությամբ:

Համակարգչային տոմոգրաֆիայով (ОКТ) հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել պաթոլոգիական պրոցեսները ամենավաղ փուլերում, երբ փոփոխությունները դեռ տեսանելի չեն բժշկի համար:

Անհրաժեշտության դեպքում հիվանդը ֆլոուրեսցենտային անգիոգրաֆիա կարող է անցնել, հետազոտություն, որը թույլ կտա որոշել ցանցաթաղանթի վնասվածության տեսանելի եւ ոչ տեսանելի օջախի իրական չափերը, որոշել հիվանդի օպտիմալ բուժման եւ հսկողության տակտիկան:

 

Ցանցաթաղանթի ФАГ (աչքի հատակի ֆլյուռոանգիգրաֆիա) անցկացվում է.

  •             Շաքարային դիաբետի դեպքում ՝ աչքի բարձր սրության պարագայում թաքնված փոփոխությունների վաղ ախտորոշման համար,
  •             Տարիքային մակուլոդեգեներացիայի դեպքում (թաքնված նեովասկուլյարիզացիայի որոշման համար),
  •             Աչքի անոթային թաղանթի ուռուցքների դեպքում՝ բարորակ եւ չարորակ պրոցեսների տարբերկման համար,
  •             Ցանցաթաղանթի արյան մատակարարման խախտումների դեպքում (ցանցաթաղանթի կենտրանական երակի եւ նրա          ճյուղավորումների թրոմբոզ, օկլյուզիա),
  •            Կենտրոնական խորիոռետինիտի (ցանցաբորբ) դեպքում՝ ֆիլտրացիայի կետի հայտնաբերման եւ լազերային բուժման տակտիկայի որոշման համար։

Տարբեր ծագման մակուլոպաթիայի ախտորոշման համար Նաիրի ԲԿ Աչքի կլինիկայում իրականացվում է.

  •            Աչքի հատակի ֆլյուռոանգիագրաֆիա,
  •            Աչքի հատակի ֆոտո, աուտոֆլյուորեսցենցիա (Zeiss Ֆունդուս խցիկ),
  •             Ցանցաթաղանթի շերտերի վիզուալիզացիա (ОКТ),
  •             Աչքի խնձորակի սոնոգրաֆիա (B-scan),
  •             Աչքի երկարության որոշում (А-scan):

Առավել մանրամասն տեղեկությունների կամ գրանցման համար զանգահարեք 093091109, 091432398 հեռախոսահամարներով:

 

28 փետրվարի 2017