• Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Նաիրի-Կոքսա կլինիկա
    Նաիրի-Կոքսա կլինիկա
  • Ստոմատոլոգիական կլինիկա
    Ստոմատոլոգիական կլինիկա
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
    Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
  • Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն

Եղնջացան

Եղնջացան

Եղնջացանն ալերգիկ դրսևորում է, որը բնութագրվում է մաշկի վրա միգրացվող, առողջ մաշկից հստակ սահմանազատված, որոշակի արտափքված էրիթեմատոզ մակերեսով ցանի առաջացմամբ և ուղեկցվում է արտահայտված քորով:

Առաջացման պատճառները

Ֆիզիկական ՝ ջերմային, մեխանիկական:  

Քիմիական ՝ դեղերի (պենիցիլամիններ, սուլֆանիլամիդային պատրաստուկներ, B խմբի վիտամիններ), սննդանյութերի  նկատմամբ ռեակցիայի դրսևորմամբ:

Ներքին պատճառներ՝ աղեստամոքսային ուղու, նյարդային համակարգի հիվանդություններ, քրոնիկական վարակի օջախներ, վահանաձև գեղձի հիվանդություններ, մակաբուծային, սնկային ախտահարումներ:

Երբեմն եղնջացանը կարող է առաջանալ դեղորայքային և սննդային ալերգիայի առկայության, շիճուկների, վակցինաների ներարկման, արյան փոխներարկման դեպքերում: Ալերգենի դեր կարող են խաղալ ճեղքված սպիտակուցները, թունավոր նյութերը, մանրէները:

Կլինիկական դրսևորումները

Սուր  եղնջացանը կարող է ուղեկցվել մարմնի, վերջույթների և բերանի խոռոչի լորձաթաղանթի ցանավորմամբ, ընդհուպ` մինչև լեզվի, փափուկ քիմքի, կոկորդի այտուց, ինչը պահանջում է անհետաձգելի բժշկական միջամտություն  (շտապ օգնություն):

Կրկնվող քրոնիկական  եղնջացանը զարգանում է քրոնիկական վարակի օջախների ֆոնին (քրոնիկական տոնզիլիտ)՝ լյարդի ֆունկցիայի խանգարումների ժամանակ:  

Արևային եղնջացանը հիմնականում առաջանում է գարնանը և ամռանը, ու պայմանավորված է ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ գերզգայնությամբ:   

Ցրտային եղնջացանը դրսևորվում է ցածր ջերմաստիճանի ազդեցությամբ, պայմանավորված է որոշ սպիտակուցների՝ կրիոգլոբուլինների կուտակմամբ, որոնք օժտված են իմունաբանական հատկություններով:

Շփումային  եղնջացանը կարող է զարգանալ հյուսվածքների (բուրդ, մետաքս), կենդանիների բրդի, կոսմետիկայի (լաքեր, աէրոզոլներ, դեզոդորանտներ), դեղերի (հակաբիոտիկներով քսուկներ), բույսերի (եղինջ), նիկելի աղերի, սինթետիկ նյութերի հետ շփման ժամանակ:  

Ախտորոշումը

Եղնջացանն ախտորոշվում է կլինիկական դրսևորումների հիման վրա:   

Բուժումը

Ներառում է հակահիստամինային դեղերի ընդունում, հակահիստամինային և կորտիկոստերոիդային միջոցների արտաքին կիրառում, ավելի ծանր դեպքերում` կորտիկոստերոիդների համակարգային կիրառում:

Հսկողությունը

Եղնջացանի հաճախակի դրսևորումները պահանջում են մաշկաբանի, երբեմն ալերգոլոգ-իմունոլոգի, ինչպես նաև այլ մասնագետների խորհրդատվություն:  Խորհուրդ է տրվում իրականացնել արյան ընդհանուր, կենսաքիմիական հետազոտություն, մեզի ընդհանուր հետազոտություն և այլն:

 

29 օգոստոսի 2019