• Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Նաիրի-Կոքսա կլինիկա
    Նաիրի-Կոքսա կլինիկա
  • Ստոմատոլոգիական կլինիկա
    Ստոմատոլոգիական կլինիկա
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
    Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
  • Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն

Եթե կնոջ մոտ ախտորոշվել է արգանդի միոմա՝ շատ մեծ չափի կամ վտանգավոր տեղակայման: Ի՞նչ անել. գինեկոլոգ Անժելա Լեխլյան

Եթե կնոջ մոտ ախտորոշվել է արգանդի միոմա՝ շատ մեծ չափի կամ վտանգավոր տեղակայման: Ի՞նչ անել. գինեկոլոգ Անժելա Լեխլյան

Հայաստանում միայն Նաիրի Բժշկական Կենտրոնում է կիրառվում արգանդային զարկերակների ներվիրահատական կլիպավորումը, ինչը թույլ է տալիս պրակտիկորեն վիրահատել ցանկացած չափի, քանակի  և տեղակայման միոմաները՝ պահպանել արգանդը, պարգևելով կնոջը կրկին հղիանալու բերկրանք:

Ի՞նչ են արգանդի միոմաները:

Արգանդի ֆիբրոմաները (միոմաները) հանդիսանում են արգանդի մկանային հյուսվածքի ոչ քաղցկեղածին` բարորակ, գոյացություններ: Ֆիբրոմաները կարող են տատանվել իրենց քանակով և չափով` եզակի հանգույցներից մինչև բազմաթիվ, շատ փոքր չափերից մինչև հսկա հանգույցներ: Միոմաներ հանդիպում են կանանց 70-80%-ի մոտ, մինչև 50 տարեկան հասակը: Ֆիբրոմաների բժշկական տերմինն է լեյոմիոմա կամ միոմա:

Ի՞նչ ախտանիշներ ունեն ֆիբրոմաները:

  1. Ճնշում

Ֆիբրոմաները կարող են լինել անախտանիշ, կամ առաջացնել շատ լուրջ գանգատներ: Կանայք, ում մոտ առկա են ախտանիշներ, ունենում են`

  • Միզապարկի և ուղիղ աղու ճնշում
  • Հաճախակի միզարձակումներ
  • Փորկապություններ և/կամ ռեկտալ ցավ
  • Գոտկատեղի և/կամ որովայնի ցավ

Երբ միոմաները շատ են մեծանում, նրանք կարող են փքել որովայնը, և կինը ունենում է հղիի տեսք:

Ի՞նչ ախտանիշներ ունեն ֆիբրոմաները:

      2. Դաշտանային ցիկլի խանգարում

Միոմաները նաև կարող են պատճառ դառնալ դաշտանային ցիկլի խանգարման, այդ տվում և`

  • Թեթևից մինչև ուժեղ սպաստիկ ցավեր
  • Առատ արյունահոսություն, երբեմն մակարդուկներով
  • Երկարատև կամ հաճախակի սկսվող դաշտաններ
  • Միջդաշտանային ջրաարյունային արտադրություն կամ արյունահոսություններ

Միոմաներ թե՞ էնդոմետրիոզ: Ո՞րն է տարբերությունը:

Դաշտանային ցավի պատճառներից միայն մեկն է միոման, ցավի պատճառ կարող է հանդիսանալ նաև էնդոմետրիոզը: Էնդոմետրիոզ առաջանում է, երբ արգանդի ներքին թաղանթի հյուսվածքը աճում է մարմնի այլ հատվածում, առաջացնելով այդ հատվածներում ներառուկներ`արգանդի և միզապարկի սահմանից դուրս: Այս ներառուկները դաշտանային ցիկլի ժամանակ քայքայվում են և արյունահոսում են, պատճառ դառնալով ցավոտ սպիական հյուսվածքի առաջացման: Եվ միոմաների և էնդոմետրիոզի ցավը կարող է պահպանվել նաև միջդաշտանային շրջանում:

Ո՞րն է միոմաների առաջացման պատճառը:

Միոմաների առաջացման իրական պատճառը անհայտ է: Նրանց աճը կապում են կանացի հորմոնների` էստրոգենի ու պրոգեստերոնի հետ: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն կանայք ում մոտ դաշտանային ցիկլը սկսել է ավելի վաղ տարիքում, ավելի հաճախ է հանդիպում միոմաներ: Չնայած այն հանգամանքին, որ կանացի հորմոնները կապում են միոմաների առաջացման հետ, հակաբեղմնավորիչ հաբերը այդ առումով ոչ մի դեր չունեն:

Միոմաները տարբեր տեսակների են լինու՞մ:

Միոմաների տեսակներն են`

  • Ինտրամուրալ միոմաներ, ամենահաճախակի հանդիպողներն են, աճում են արգանդի պատի մեջ:
  • Սուբսերոզ միոմաներ` աճում են արգանդից դուրս:  Քանի որ սրանք կարող են հասնել մեծ չափերի, կարող են առաջացնել ցավ` իրենց չափերի պատճառով կամ հարակից օրգաններին սեղմելով:
  • Սուբմուկոզ միոմաներ` աճում է անմիջապես արգանդի լորձաթաղանթի տակ և կարող է զբաղեցնել արգանդի խոռոչը: Դառնալով առատ դաշտանների և այլ լուրջ բարդությունների պատճառ:
  • Պեդունկուլյար միոմաներ` աճում են փոքրիկ ոտիկի վրա` արգանդի խոռոչում կամ արգանդից դուրս:

Հնարավոր է ունենալ նաև միաժամանակ մի քանի տեսակի միոմաներ:

Ու՞մ մոտ են ավելի հաճախ առաջանում միոմաներ:

Չնայած առայժմ անհայտ է, թե ինչու է կնոջ մոտ առաջանում միոմա, սակայն կան որոշակի օրինաչափություններ`

  • Միոմաներ սովորաբար առաջանում են 30-40 տարիքային խմբում:
  • Ավելի հաճախակի հանդիպում են սևամորթ կանանց մոտ:
  • Սևամորթ կանանց մոտ ավելի արագ են աճում և ի հայտ են գալիս ավելի երիտասարդ տարիքում:
  • Ընտանիքի որևէ անդամի մոտ միոմայի առկայությունը խոսում է ռիսկի խմբի մասին:
  • Հավելյալ քաշը և ճարպակալումը, ինչպես նաև բարձր արյան ճնշումը ևս կարող են բարձրացնել միոմայի ռիսկը:

Ի՞նչ բարդություններ կարող են առաջացնել միոմաները:

  • Միոմաները, որպես սակավարյունության  պատճառ`

Միոմա ունեցող այն կանայք, ովքեր սովորաբար ունեն առատ արյունահոսություն դաշտանների ժամանակ կարող են ունենալ սակավարյունություն: Սակավարյունության հիմնական դեպքերը չափավոր արտահայտված երկաթդիֆիցիտային են և կարող են դա շտկել սննդակարգի միջոցով և երկաթ պարունակող հաբերի օգտագործումով: Չբուժված սակավարյունությունը կարող է պատճառ դառնալ թուլության և հոգնածության, ինչպես նաև որոշակի դեպքերում սրտային խնդիրների:

  • Բարդություններ կապված հղիանալու հետ`

Միոմաները սովորաբար չեն առաջացնում անպտղություն կամ հղիության ընթացքի խախտումներ: Ինչևէ, միոմայով միայն որոշակի կանայք են ունենում հղիության հետ կապված բարդություններ և ռիսկեր ծննդաբերության ժամանակ: Միոմայի պատճառով պտուղը կարող է ունենալ ոչ նորմալ դիրք, որը կբերի վաղաժամ ծննդաբերության: Սովորաբար նրանք լինում են կոնքային ցավերի պատճառ և կարող են առաջացնել հետծննդյան առատ արյունահոսություններ, ինչը վիրահատության անհրաժեշտություն կառաջացնի: Որոշակի դեպքերում միոմաները կարող են փակել արգանդափողի ելանցքը: Ներքին միոմաները կարող են առաջացնել պտղաձվի ինպլանտացիայի` ներդրման, դժվարություններ:

Ե՞րբ է պետք դիմել բժշկի:

Բժշկին պետք է այցելել, եթե առկա է միոմայի հետևյալ ախտանիշները `

  • Առատ դաշտանային արյունահոսություն
  • Ցավերի առաջացում դաշտանի ժամանակ
  • Հաճախակի միզարձակումներ կամ մեզի շիթի կառավարման դժվարություններ
  • 3-ից մինչև 6 ցիկլ` դաշտանային ցիկլի տևողության փոփոխություն
  • Նոր առաջացած անդադար ցավ կամ ծանրության զգացողություն որովայնի ստորին հարկում կամ կոնքում

Ինչպե՞ս ախտորոշել: Անհրաժեշտ է գինեկոլոգիական զննում և սոնոգրաֆիկ հետազոտություն:

Գինեկոլոգիական զննության ժամանակ բժիշկը կարող է շոշափել արգանդի միջին և մեծ չափերի միոմաները:

Գործիքային հետազոտություններից ԳՁՀ-ն ցույց կտա միոմաների չափերի և տեղակայման մասին լրացուցիչ ինֆորմացիա:

Միոմա ունեցող այն կանայք, ովքեր փորձում են հղիանալ, հիստերոսալպինգոգրաֆիա կոչվող հետազոտությամբ վիզուալիզացնում են արգանդի և արգանդափողերի եզրագծերը և ախտորոշում են անոմալիաները:

Արգանդի և որովայնի խոռոչը վիզուալիզացնող այլ քննություններ ևս կարող են անհրաժեշտ լինել:

Բուժումը

  • Ցավի մենեջմենտ

Ոչ ստերոիդ հակաբորբոքային ցավազրկողներից, օրինակ իբուպրոֆեն, կարող են օգնել պակասեցնել մենստրուալ սպազմը:

  • Հղիության պլանավորում

Հակաբեղմնավորիչ հաբերը կառավարում են էստրոգենի և պրոգեստինի մակարդակները: Եվ սովորաբար նպաստում են, որ դաշտանը ավելի հեշտ անցնի, ինչպես նաև կարող է մեղմել ցավը, պայմանավորված միոմայով, առատ դաշտանային արյունահոսությունը և սպազմերը: Այլ հակաբեղմնավորիչները (պրոգեստինի ներարկումներ կամ պրոգեստին արտադրող ներարգանդային պարույր) ևս կարող են մեղմել միոմայի ախտանիշները:

Այլ հորմոնալ բուժումներ

Գոնադոտրոպին-ռիլիզինգ հորմոնի ագոնիստ (GnRH) կոչվող դեղերը պակասացնում են միոմայի ախտանիշները` դաշտանային ցիկլի դադարեցման և միոմաների կրճատման` փոքրացման հաշվին: GnRH ագոնիստները արգելակում են էստրոգենների արտադրությունը, որի հետևանքով նրանք նաև ոսկրերի նոսրացում են առաջանում, ջերմահորդանքներ, և հեշտոցի չորություն: Միոմաները վերադառնում են իրենց նախկին չափերին, երբ բուժումը դադարեցվում է: Այս մեթոդը կարող է օգտագործվել նախավիրահատական շրջանում` միոմաները փոքրացնելու նպատակով:

Բուժում: Վիրահատական բուժում

Միոմէկտոմիա սովորաբար ամենամեծ միոմատոզ հանգույցների հեռացումն է: Դա բուժման տարբերակ է այն կանանց համար, ովքեր ուզում են դեռևս երեխա ունենալ:

Վիրահատող բժշկի հիմնական անհանգստությունը միոմէկտոմիայի ժամանակ, բաց կամ լապարոսկոպիկ եղանակով իրականացվող, դա ներվիրահատական արյունահոսության ռիսկն է:

Հայաստանում, միայն Նաիրի ԲԿ-ում կիրառվող, հատուկ վիրահատական տեխնիկան հնարավորություն է ընձեռնում երիտասարդ կանանց պահապնել արգանդը`ցանկացած չափի և տեղակայման միոմատոզ հանգույցների պարագայում, կիրառելով արգանդային զարկերակների կլիպավորումը:

Ներվիրահատական արյան կորուստը պակասացնելու և մեծ արյունահոսությունը կանխարգելելու մեթոդներից մեկը դա արգանդային երկու զարկերակների ժամանակավոր կամ մշտական կլիպավորումն է` արգանդի արյան մատակարարման դադարեցումն է:  Ինչը մեզ թույլ է տալիս պրակտիկորեն վիրահատել ցանկացած չափի և քանակի միոմաները, պարգևելով կնոջը կրկին հղիանալու բերկրանքը:

Հիստերէկտոմիա` այսպես կոչվում է արգանդի ամբողջական հեռացումն:

Կա չնչին հավանականություն, որ գոյացությունը որը ախտորոշվել է որպես միոմա, կարող է լինել չարորակ ուռուցք, որը անվանվում է արգանդի սարկոմա:  Այդ իսկ պատճառով FDA խորհուրդ է տալիս չկտրատել միոման ավելի մանր կտորների մինչև հեռացումը, այդ գործընթացը կոչվում է մորցելացիա:

Էնդոմետրիումի աբլացիա` սա դեպի արգանդի խոռոչում աճող փոքր միոմաների համար է լավ տարբերակ, սակայն այս մեթոդից հետո հնարավոր չի հղիանալ:

Միոմայի կանխարգելում: Ֆիզիկական վարժություններ

Ռեգուլյար ֆիզիկական վարժությունները կարող են կանխել միոմայի զարգացումը: Մի հոդվածում առկա են տվյալներ, որ այն կանայք ովքեր զբաղվում են ֆիզիկական վարժություններով շաբաթական 7 և ավելի ժամ ավելի հազվադեպ են ունենում միոմա, համամատած այն կանանց, ովքեր շաբաթական զբաղվում են 2 ժամից պակաս: ճարպակալումը համարվում է ռիսկի ֆակտոր միոմայի առաջացման համար: Ուստի և ռեգուլյար ֆիզիկական լարվածությունը կարող է օգնել կանանց ունենալ և առողջ քաշ և պակասեցնել միոմայի ռիսկը:

Պայքար սակավարյունության դեմ

Միոմա ունեցող կանայք, ովքեր չեն ստանում երկաթի բավարար քանակություն սննդի միջոցով, կարող են ունենալ սակավարյունություն, քանի որ նրանց մոտ էրիթրոցիտները նորմայից քիչ են: Բնորոշ ախտանիշներն են հոգնածություն, ցավ կրծքավանդակում և հևոց: Անհրաժեշտ է ուտել երկաթի բարձր պարունակությամբ սնունդ, օրինակ միս, թռչնամիս, ձկնեղեն, մեծ տերևներով կանաչեղեն, ոլոռեղեն ու երկաթով հարստացրած հաց և վարսակեղեն: Ինչպես նաև բուժող բժիշկը կարող է նշանակել երկաթի պրեպարատներ:

 

Անժելա Գևորգի Լեխլյան՝ գինեկոլոգ

23 ապրիլի 2019