• Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Նաիրի-Կոքսա կլինիկա
    Նաիրի-Կոքսա կլինիկա
  • Ստոմատոլոգիական կլինիկա
    Ստոմատոլոգիական կլինիկա
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
    Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
  • Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն

Գլաուկոմա. վաղ և ճշգրիտ ախտորոշումը կուրությունից խուսափելու երաշխիք

Գլաուկոմա. վաղ և ճշգրիտ ախտորոշումը կուրությունից խուսափելու երաշխիք

Գլաուկոման կուրություն առաջացնող աշխարհում ամենահաճախ հանդիպող պատճառն է: Ներկայում չկան այս հիվանդության առաջացման պատճառների և զարգացման մեխանիզմների միասնական պատկերացումներ:   

Ընդունված է գլաուկոմա անվանել աչքի հիվանդությունների այն մեծ խումբը, որը բնութագրվում է տվյալ մարդու համար տանելի մակարդակից ներակնային ճնշման մշտական կամ պարբերական բարձրացմամբ, որին հաջորդում է տեսադաշտի տիպիկ դեֆեկտների զարգացումը, տեսողության սրության իջեցումը և տեսանյարդի ատրոֆիան: Այս հիվանդությունը կարող է առաջանալ ցանկացած տարիքում՝ սկսած ծնված օրվանից, սակայն ավելի հաճախ այն հանդիպում է 40 տարեկանից հետո, և հիվանդության տարածվածությունը զգալիորեն աճում է տարեց ու ծերունական հասակում:

Տարբերում են գլաուկոմայի երկու հիմնական ձև՝ բաց անկյունային և փակ անկյունային: Բացի այդ գոյություն ունի բնածին, յուվենիլ (պատանեկան), գլաուկոմա և երկրորդային գլաուկոմայի տարբեր տեսակներ: Առավել հաճախ հանդիպում է բաց անկյունային գլաուկոման: Դրա զարգացմանը նպաստող ռիսկի գործոններն են` ժառանգականությունը (հիվանդությունը կարող է փոխանցվել սերնդե սերունդ), մեծ տարիքը, կարճատեսությունը, շաքարային դիաբետը, սիրտ-անոթային ախտաբանությունը: Բաց անկյունային գլաուկոմայի վաղ փուլը, սովորաբար, անցնում է անախտանիշ. տեսողությունը պահպանված է, բացակայում են ցավային զգացողությունը և գլաուկոմային բնորոշ այլ ախտանիշները: Սակայն, չնայած հիվանդության վաղ շրջանում ախտանիշների բացակայությանը, տեսողական նյարդում կարող են տեղի ունենալ անդառնալի ախտաբանական գործընթացներ:

Պացիենտները, մեծ մասամբ, մինչև կուրություն առաջանալը գլաուկոմայի զարգացմանն անտեղյակ են մնում, քանի որ տեսադաշտի նեղացումը տեղի է ունենում աստիճանաբար, և զույգ աչքերի լավ տեսողության դեպքում այն չի նկատվում: Այդ պատճառով 40 տարեկանից սկսած շատ կարևոր է աչքի համալիր հետազոտություն իրականացնել:

Գլաուկոմայի ախտանիշների ժամանակին հայտնաբերման և վաղ շրջանում համապատասխան բուժում սկսելու դեպքում առկա է տեսողության պահպանման մեծ հավանականություն: «Նաիրի» բժշկական կենտրոնում ախտորոշման և արդյունավետ բուժման նպատակով հետազոտությունն իրականացվում է ժամանակակից համակարգչային սարքերի ամբողջ համալիրով և ներառում է.

  • տեսողության սրության հետազոտություն,
  • ռեֆրակտոմետրիա,
  • տոնոմետրիա` ըստ Գոլդմանի, և պնևմոտոնոմետրիա,
  • բիոմիկրոսկոպիա և օֆթալմոսկոպիա,
  • ոսպնյակների օգնությամբ գոնիոսկոպիա և առաջային խցիկի անկյան հետազոտություն օպտիկական կոհերենտ տոմոգրաֆով,
  • պերիմետրիա,
  • պախիմետրիա,
  • տեսողական նյարդի սկավառակի և ցանցաթաղանթի նյարդաթելերի հետազոտություն օպտիկական կոհերենտ տոմոգրաֆով:

Ֆլոումետրիա: Այս հետազոտությունն իր տեսակի մեջ եզակի է և Հայաստանում իրականացվող միակ եղանակն է, որը թույլ է տալիս որոշել ներակնային ճնշման անհատական նորման, այսինքն, յուրաքանչյուր պացիենտի համար այն տանելի ներակնային ճնշումը, որի դեպքում տեսողական նյարդը չի վնասվի: Ֆլոումետրիան հնարավորություն է տալիս գլաուկոման ախտորոշել ամենավաղ փուլում և «նորմոտենզիվ» գլաուկոմայի դեպքում, երբ ներակնային ճնշումը միջին վիճակագրական նորմայի սահմաններում է: Արդյունքում բժիշկը կարող է ժամանակին արդյունավետ բուժում կազմակերպել՝ ձեռքի տակ ունենալով ճնշման հավաստի թիրախային կողմնորոշիչը, որին պետք է հասնել բուժման արդյունքում:

 

7 դեկտեմբերի 2018