• Էնդոսկոպիկ նեյրովիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկա
    Էնդոսկոպիկ նեյրովիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության կլինիկա

Գլխուղեղի վիրահատությունների նոր մոտեցումներ՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում

Գլխուղեղի վիրահատությունների նոր մոտեցումներ՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում

«Նաիրի» բժշկական կենտրոնում կատարվել են նախադեպը չունեցող գլխուղեղի վիրահատություն: Վիրահատության ժամանակ հիվանդը չէր զգում որևէ ցավ, բայց և, միևնույն ժամանակ արթուն էր, խոսում էր բժիշկների հետ, կատարում էր նրանց հրահանգները: Այդ մասին մեզ հետ զրույցում պատմել է բաժանմունքի ղեկավար, բ․գ․դ․ Արման Պարգևի Հակոբյանը։

«Գլխուղեղի վիրահատության ժամանակ հիվանդն արթուն էր և վիրահատությանը զուգահեռ պատմում էր իր աշխատանքի և նախասիրությունների մասին: Անհավատալի է, թե ինչպես կարելի է հեռացնել գլխուղեղի ուռուցքը և միևնույն ժամանակ խոսել հիվանդի հետ: Սա նորույթ է նյարդավիրաբուժության և անէսթեզիոլոգիայի ոլորտում, ինչը, սակայն, լայնորեն կիրառվում է արտերկրում, իսկ հիմա նաև Հայաստանում` «Նաիրի» բժշկական կենտրոնում»,- պատմել մասնագետը:

Խոսելով վիրահատության մեթոդի մասին՝ Ա. Հակոբյանն ասել է, որ նոր հորիզոններ են բացվում գլխուղեղի ուռուցքների և էպիլեպսիայի վիրահատությունները առավել արդյունավետ դարձնելու համար:

«Այս մեթոդը հետապնդում է մեկ նպատակ` հիվանդի համար վիրահատությունը դարձնել անվտանգ, չէ՞ որ մշտական շփումն արթուն վիճակում գտնվող հիվանդի հետ թույլ է տալիս վիրահատության ժամանակ հայտնաբերել գլխուղեղի կարևոր կենտրոնները, որոնք պատասխանատու են ոտքի և ձեռքի շարժումների կամ խոսակցական ֆունկցիայի համար ու, կատարել վիրահատությունը` չվնասելով այդ կենտրոնները»:

9 օգոստոսի 2019