• Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1

Կլինիկական դեպք. բժշկական ճիշտ ռազմավարության արդյունքում` արդյունավետ ելք

Կլինիկական դեպք. բժշկական ճիշտ ռազմավարության արդյունքում` արդյունավետ ելք

«Նաիրի» ԲԿ է դիմել 1955 թ. ծնված տղամարդ (գիրություն. bmi=38), ով երկու ամիս առաջ վիրահատվել էր Գերմանիայում` աջ թոքի վերին բլթի քաղցկեղային հիվանդության կապակցությամբ: Այնտեղ, հետվիրահատական հետազոտման ընթացքում պարզվել էր, որ փայծաղում նույնպես առկա է գոյացություն:

Փայծաղի ընդհանուր չափերն էին. 25սմx15սմ, գոյացության չափերը՝ 9սմx10սմ: Գոյացությունը տեղակայված էր փայծաղի հյուսվածքում: Թոքային վիրահատությունը՝ լոբէկտոմիան արտերկրում կատարելուց հետո, հետազոտությունների արդյունքում նոր բացահայտված օջախի  կապակցությամբ, հիվանդին խորհուրդ էր տրվել իր բնակության վայրում անցնել քիմիաթերապիա: Սակայն նախքան քիմիաթերապիան պետք է հեռացվեր փայծաղը:

«Նաիրի» ԲԿ վիրաբուժական թիմի կողմից որոշում կայացվեց վիրահատությունը կատարել լապարոսկոպիկ սպլենէկտոմիայի մեթոդով: Պետք է նշել, որ փայծաղի ախտաբանական այդպիսի մեծ չափերը տեխնիկապես մեծ դժվարություններ են ներկայացնում (վիրահատական անցքից փայծաղի հեռացման հետ կապված և փայծաղի անոթային մեծ համակարգի պատճառով`արյունահոսության վտանգ), և շատ քիչ կլինիկաներում է հնարավոր նման դեպքերում իրականացնել լապարոսկոպիկ վիրահատություն:  

Վիրահատությունն իրականացվեց «Նաիրի» ԲԿ ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության թիվ 1 բաժանմունքի բաժնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Անդրանիկ Իսրայելի Ադամյանի գլխավորությամբ և անմիջական մասնակցությամբ: Լապարոսկոպիկ մեթոդով հեռացվեց փայծաղը, հատվեցին բոլոր մեծ անոթները: Վիրահատությունն ընթացել է առանց բարդությունների, հիվանդը հենց վիրահատության օրը քայլել է, իսկ երրորդ օրը դուրս է գրվել կլինիկայից:

Հետվիրահատական շրջանն անցել է բարենպաստ:

Հիվանդի հյուսվածաբանական հետազության տվյալների հիման վրա կիրականացվի քիմիաթերապևտի խորհրդատվություն:

19 ապրիլի 2019