• Ակնաբուժական կլինիկա. Գլաւկոմայի ախտորոշում
    Ակնաբուժական կլինիկա. Գլաւկոմայի ախտորոշում
  • Ակնաբուժական կլինիկա. Գլաւկոմայի ախտորոշում
    Ակնաբուժական կլինիկա. Գլաւկոմայի ախտորոշում
  • Ակնաբուժական կլինիկա. Գլաւկոմայի ախտորոշում
    Ակնաբուժական կլինիկա. Գլաւկոմայի ախտորոշում
  • Ակնաբուժական կլինիկա. Գլաւկոմայի ախտորոշում
    Ակնաբուժական կլինիկա. Գլաւկոմայի ախտորոշում
  • Ակնաբուժական կլինիկա. Գլաւկոմայի ախտորոշում
    Ակնաբուժական կլինիկա. Գլաւկոմայի ախտորոշում

Գլաուկոմայի դեղորայքային բուժում «Նաիրի» ԲԿ ակնաբուժական կլինիկայում

Գլաուկոմայի դեղորայքային բուժում «Նաիրի» ԲԿ ակնաբուժական կլինիկայում

Գլաուկոման աչքի աննկատ զարգացող հիվանդություն է, որը վերջում լիակատար կուրացման է հանգեցնում: Գլաուկոմայի ժամանակ բարձրանում է ներակնային ճնշումը՝ կապված աչքից հեղուկի արտահոսքի խանգարման հետ, որը կործանարար է ազդում տեսողական նյարդի վրա:

Գլաուկոմայի առաջացման առաջին նշաններ կարող են լինել պերիֆերիկ տեսողության փոքրացումը, աչքերի կարմրությունը, պարբերական գլխացավը, որը հաճախ տեղայնացվում է հոնքերի, ճակատի եւ ակնախոռոչների շրջանում: Գլաուկոմայի վաղ հայտնաբերումը հնարավոր է պարբերական, գոնե տարեկան մեկ անգամ ակնաբանական հետազոտություն անցնելու պայմաններում՝ չափելով ներակնային ճնշումը եւ որոշելով պերիֆերիկ տեսողությունը: Սակայն այս հիվանդության հետեւանքով կուրացած հիվանդին այլեւս հնարավոր չէ տեսողությունը վերադարձնել:

«Նաիրի» բժշկական կենտրոնի Աչքի կլինիկայում բարձր որակավորում ունեցող մասնագետները գլաուկոմայի ախտորոշումը եւ բուժումը կատարում են համաշխարհային ստանդարտներին համապատասխան:

Ներկայումս գոյություն ունի այս հիվանդության բուժման 3 ուղղություն՝

  •             դեղորայքային,
  •             լազերային
  •             եւ վիրաբուժական:

Գլաուկոմայի բուժման առանցքային պահը ներակնային ճնշման մակարդակի կարգավորումն է: Ընտրվում է բուժման անհատական սխեմա, որը կախված է ձեւից, փուլից եւ ուղեկցող պաթոլոգիայի առկայությունից:

Վաղ փուլում գլաուկոմայի հայտնաբերման դեպքում, երբ ներակնային ճնշման մակարդակն աննշան է բարձրացած, սովորաբար դեղորայքային բուժում է նշանակվում:

Ներկայումս գլաուկոմայի դեղորայքային բուժումն անցկացվում է 3 հիմնական ուղղություններով.

  •             թերապիա, որն ուղղված է ներակնային ճնշման նվազեցմանը (օֆտալմոհիպոտենզիվ թերապիա);
  •             թերապիա, որը նպաստում է աչքի ներքին թաղանթներում եւ տեսողական նյարդի ներակնային հատվածում արյան շրջանառության բարելավմանը;
  •             թերապիա, որն ուղղված է աչքի հյուսվածքներում փոխանակության պրոցեսների կարգավորմանը (մետաբոլիզմին)՝ գլաուկոմային հատուկ դիստրոֆիկ պրոցեսների վրա ներգործելու համար:

Չի կարելի ինքնաբուժմամբ զբաղվել կամ ինքնուրույն նշանակել հակագլաուկոմային դեղորայք կամ փոխարինել, կամ փոխել դրանց կաթիլների քանակը՝ չխորհրդակցելով բուժող բժշկի հետ: Այսպիսի գործողություններով հնարավոր է աչքերին անուղղելի վնաս հասցնել:

Խորհրդատվական հարցերով եւ գրանցման համար կարող եք դիմել հետեւյալ հեռախոսահամարներով՝ 093091109, 091990091, 099207200, 091432398:

12 մարտի 2017