• Վիրաբուժական ծառայություններ. էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժություն
    Վիրաբուժական ծառայություններ. էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժություն
  • Վիրաբուժական ծառայություններ. էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժություն
    Վիրաբուժական ծառայություններ. էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժություն
  • Վիրաբուժական ծառայություններ. էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժություն
    Վիրաբուժական ծառայություններ. էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժություն
  • Վիրաբուժական ծառայություններ. էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժություն
    Վիրաբուժական ծառայություններ. էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժություն

«Նաիրի» ԲԿ պլաստիկ և դիմա-ծնոտային վիրաբուժության ծառայության առանձնահատկությունները

«Նաիրի» ԲԿ պլաստիկ և դիմա-ծնոտային վիրաբուժության ծառայության առանձնահատկությունները

«Նաիրի» ԲԿ պլաստիկ և դիմա-ծնոտային վիրաբուժության ծառայության առանձնահատկությունները ներկայացնում է վիրաբուժության ծառայության ղեկավար, ԵՊԲՀ դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու, Եվրոպական և Միջազգային պլաստիկ վիրաբուժության ասոցիացիայի անդամ, Եվրոպական գանգդիմածնոտային վիրաբուժության ասոցիացիայի անդամ, 15 գյուտի հեղինակ Հայկ  Ենոքյանը:

«Նաիրի ԲԿ պլաստիկ և դիմա-ծնոտային վիրաբուժության ծառայության շրջանակում իրականացվում են ախտորոշում, պլաստիկ, վերականգնողական բոլոր տեսակի վիրահատություններ` ուղղված գեղագիտական տեսքի շտկմանը.

  • մարմնի բոլոր հատվածների ձևախախտումների և էսթետիկ տարիքային ձևափոխումների շտկումներ,
  • դեմքի երիտասարդացում,
  • կոպերի պլսատիկա,
  • ռինոպլաստիկա (քթի պլաստակա` ցանկացած բարդության, այդ թվում ՝ երկրորդային)
  • դժվարաշնչություն (ֆունկցիոնալ վերականգնում),
  • քթի հարակից ծոցերի, հայմորիտների, ծուռ միջնապատի և այլ հիվանդությունների բուժում
  • բերանի խոռոչի վիրահատություններ (ցանկացած տեսակի միջամտություն՝ ուռուցքներ, նախապրոթեզային պատրաստում, ատամնային իմպլանտացիա)
  • դեմքի ոսկրապլաստիկ վիրահատություններ (ծնոտների հոդախախտի վերականգնում, ծուռ, մեծ և  անհամաչափ ծնոտների շտկում՝ օրթոգնատիկ վիրահատություններ),
  • լոշտակության վիրահատություն (ականջի բնածին արատներ),
  • շրթունքների ձևի շտկում (ծավալի մեծացում կամ ձևի փոփոխություն),
  • պարանոցի տարիքային փոփոխություններ,
  • կրծքագեղձի հետ կապված ցանկացած վիրահատություն (կրծքի իջեցման դեպքում  կատարվում է կրծքագեղձի ձգում,  կրծքի գեղագիտական տեսքի վերականգնում, կրքծի չափի փոփոխություն՝ մեծացում կամ փորքացում և՛  լիպոֆիլինգով, և՛  իմպլանտով, ուռուցքային վիրահատություններն իրականացվում են ուռուցքաբանի մասնակցությամբ` վերկանգնելով կրծքի էսթետիկական տեսքը,),
  • կախված որովայնի գեղագիտական տեսքի վերականգնում (մեծ որովայն՝  հետծննդաբերական որովայնի տեսքի փոփոխության վերականգնում, գերքաշի հետևանքով ձևափոխված որովայնի  վերականգնում՝ լիպոսակցիայի կամ ապդոմինալ միջամտությամբ),
  • ոտքերի և կոնքի շրջանում փոփոխությունների շտկում (ճարպի հեռացում),
  • հետույքի շրջանի էսթետիկ վիրահատություններ,
  • սրունքների ձևի փոփոխության վերականգնում,
  • գլխամաշկի մազերի փոխպատվաստում (ճաղատության վերականգնում),
  • թքագեղձի և թքաքարային հիվանդությունների բուժում,
  • ոչ վիրահատական միջամտությամբ երիտասարդացում (թելային  ձգումներ, ֆիլերներ, պլազմոլիֆտինգ)

Վիրահատություններն իրականացվում են  ժամանակակից  բժշկական սարքերով,   նորագույն վիրասրահներում:  Ախտորոշման համար կիրառվում  են գերժամանակակից  բժշկական սարքեր՝  ՀՏ և ՄՌՏ: Նախավիրահատական մոդելավորումը կատարվում է  համակարգչային տեխնիկայով, օրինակ,  նախքան վիրահատությունը այցելուն կարող է տեսնել վիրահատությունից հետո քթի վերջնական տեսքը :

Յուրաքանչյուր այցելուի ցուցաբերվում է անհատական մոտեցում: Անհրաժեշտության դեպքում  նախավիրահատական և հետվիրահատական շրջանում  բաժանմունքի բժիշկները համագործակցում են ծառայության բժիշ-կոսմետոլոգների  հետ՝ առողջ ու գեղեցիկ մաշկ ապահովելու համար: 

 

25 մարտի 2019