• Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Նաիրի-Կոքսա կլինիկա
    Նաիրի-Կոքսա կլինիկա
  • Ստոմատոլոգիական կլինիկա
    Ստոմատոլոգիական կլինիկա
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
    Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
  • Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն

«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է նոր, գերժամանակակից համակարգչային տոմոգրաֆով

«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է նոր, գերժամանակակից համակարգչային տոմոգրաֆով

«Նաիրի» բժշկական կենտրոնն օրերս համալրվեց նոր, գերժամանակակից «Siemens» ընկերության SIEMENS Healthineers Go Top 128 slice համակարգչային տոմոգրաֆով, որը հնարավորություն է տալիս իրականացնել տարաբնույթ ռադիոլոգիական հետազոտություններ։

Հայաստանի ռադիոլոգների ասոցիացիայի նախագահ, բ.գ.թ., ռադիոլոգ Կոստան Ղալումյանի խոսքով, այս սարքն իր տեսակով  ԱՊՀ տարածաշրջանում միակն է, որը` նախորդ սերնդի համակարգչային տոմոգրաֆների համեմատ, թույլ է տալիս ստանալ գերճշգրիտ  բարձորակ պատկերներ` ճառագայթման դոզան նվազեցնելով 4-6 անգամ, հետազոտության ժամանակահատվածը կրճատելով 1.5 անգամ, որի շնորհիվ նաև նվազագույնի հասցնելով հետազոտության ընթացքում օգտագործվող կոնտրաստանյութի քանակը:

«Ի տարբերություն մյուս մուլտիսպիրալ համակարգչային ախտորոշիչ սարքերի, SIEMENS Healthineers-ը հնարավորություն է տալիս առավել դետալային ուսումնասիրել օրգանիզմում առկա ախտաբանական փոփոխությունները: Այս առումով սարքն անգնահատելի է, մասնավորապես, ուռուցքային և սրտանոթային հիվանդությունների ժամանակ ախտաբանության զարգացումն ամենավաղ փուլերում հայտնաբերելու համար։

Սարքը նորագույն ինժիներական լուծումների շնորհիվ հնարավարություն է ընձեռում կրկնակի կրճատել հետազոտության ժամանակը, ինչը առավել հարմարավետ է կլաուստրոֆոբիայով տառապող պացիենտների համար: Դրան հետևում է  նաև ճառագայաթման ժամանակի կրճատումը: Օրինակ. ամենաերկարատև ու հաճախակի իրականացվող հետազոտությունը (կրծքավանդակ, որովայն, կոնքի խոռոչ) 64 շերտանի պարույրով սարքի դեպքում տևում է 12-13 վայրկյան, իսկ 128 շերտանի պարույրով սարքի դեպքում՝ 5-6 վայրկյան»։  

Նորագույն ինժիներական լուծումները նաև ստեղծում է հնարավորություն հետազոտել բարձր քաշ ունեցող (մինչև 170 կգ) պացիենտներին, ինչը նախորդ սերնդի տոմոգրաֆների դեպքում սահմանափակ էր:

Ըստ Կ. Ղալումյանի՝ նոր սարքը հնարավորություն է տալիս նաև կրճատել ներարկվող կոնտրաստանյութի քանակը, և դրանից հետազոտության որակը չի տուժում:   

«Հարկ է նշել, որ հետազոտությունն իրականացնելու համար ներարկվող կոնտրաստային նյութն ունի որոշակի հակացուցում, սակայն այս դեպքում նշված խնդիրը լուծվում է. նվազագույն կոնտրաստանյութի ներարկում` առանց պատկերի որակական փոփոխության:

Ցածր ճառագայթման ռեժիմով իրականացվում է թոքերի ՀՏ հետազոտություն (Low Dose), որը գրեթե հավասարազոր է թոքերի ֆլուորոգրաֆիային, միաժամանակ, բազմապատիկ անգամ գերազանցելով նրան` տեղեկատվությամբ: ԱՄՆ-ում օգտագործվում է որպես սկրինինգ մեթոդ` թոքի քաղցկեղը վաղ փուլում հայտնաբերման նպատակով, և ցուցված է ամերիկյան ուռուցքաբանների համար նախատեսված ուղեցույցներում:

Կ. Գալումյանն ընդգծում է, որ սարքի հնարավորությունները թույլ են տալիս, հարկ եղած դեպքերում, իրականացնել կրկնակի հետազոտություն` առանց վտանգելու պացիենտի առողջությունը:
Սակայն, ինչպես և բոլոր ախտորոշիչ  հետազոտությունները, համակարգչային տոմոգրաֆիան իրականցվում է բուժող բժշկի ցուցումով` թիրախային հարցերին սպառիչ պատասխան ապահովելու նպատակով:

 

6 դեկտեմբերի 2018