• Ուլտրաձայնային հետազոտության բաժանմունք
    Ուլտրաձայնային հետազոտության բաժանմունք
  • Ուլտրաձայնային հետազոտության բաժանմունք
    Ուլտրաձայնային հետազոտության բաժանմունք

Գերձայնային համակարգ. ACUSON SC 2000

Գերձայնային համակարգ. ACUSON SC 2000

Էքսպերտ դասի ACUSON SC 2000 նորարական ուլտրաձայնային տեխնոլոգիան առաջադրում է սրտի ուլտրաձայնային հետազոտությունների սկզբունքային  նոր մոտեցում և սիրտ-անոթային հիվանդությունների համալիր ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպում: ACUSON SC 2000 համակարգի Echo in Heartbeat մշակված Siemens տեխնոլոգիան ՝ սիրտ-անոթային համակարգի հետազոտությունների սկզբունքային նոր մոտեցում է. ամբողջ սրտի ծավալային էխոսրտագրություն իրական ժամանակում, ընդամենը մեկ կծկման ընթացքում, որի ժամանակ բժիշկը ստանում է սրտի անատոմիական կառուցվածքի և դինամիկ արյան հոսքի մասին հստակ պատկերացում առանց ԷԿԳ-ի հետ սինխրոնիզացման և շնչառության պահման անհրաժեշտության: Տեղեկություն ստանալու առավելագույն արագություն, սրտային ցիկլի կադրերի «հետևողականության» արտեֆակտերի լիովին բացակայություն և հատուկ կարդիոցուցիչները՝ այս բոլոր առանձնահատկությունները ուղղված են ամենաբարձր որակի պատկերներ ստալու համար:

Syngo Auto Left Heart տեխնոլոգիան ապահովում է ձախ փորոքի և նախասրտի սահմանների ավտոմատացված ճանաչում ՝ արտամղման ֆրակցիայի, վերջնական սիստոլիկ և դիաստոլիկ ծավալների հաջորդող հաշվարկով, որը կատարվում է իշնորհիվ իրական կլինիկական պատկերների տվյալների բազայի և պատկերների ճանաչման համակագի օգտագործման:

Այս  պրեմիում դասի  սարքի նոր արտադրանքը՝ որը նախատեսված է սիրտ-անոթային հետազոտությունների համար, առաջին անգամ  հնարավորություն է տալիս նոր լայնածավալ ներկերակրափողային ուլտրաձայնային ցուցիչի օգնությամբ, իրական ժամանակում կատարել գունավոր  դոպլերային քարտեզագրում՝ փականների և ներսրտային արյան հոսքի վիճակը գնահատելու նպատակով:

11 փետրվարի 2017