• Ուլտրաձայնային հետազոտության բաժանմունք
    Ուլտրաձայնային հետազոտության բաժանմունք
  • Ուլտրաձայնային հետազոտության բաժանմունք
    Ուլտրաձայնային հետազոտության բաժանմունք

Լյարդի ցիռոզի հայտնաբերման և ֆիբրոզի աստիճանի որոշման նոր մեթոդ՝ ֆիբրոսկանավորում. ECHOSENS FIBROSCAN 502

Լյարդի ցիռոզի հայտնաբերման և ֆիբրոզի աստիճանի որոշման նոր մեթոդ՝ ֆիբրոսկանավորում. ECHOSENS  FIBROSCAN  502

Նաիրի ԲԿ-ում կիրառվում է ոչ ինվազիվ եղանակով լյարդի ցիռոզի հայտնաբերման և ֆիբրոզի աստիճանի որոշման նոր մեթոդ՝ ֆիբրոսկանավորում, որն հանդիսանում է լյարդի բիոպսիայի այլըտրանքային եղանակ: Լյարդի ֆիբրոզը՝ լյարդի հիվանդությունների զարգացման  բարձրաստիճան ցուցիչն է և հիվանդության անբարենպաստ ընթացքը կանխատեսող գլխավոր գործոններից մեկը: Ֆիբրոզի աստիճանի սահմանումը  կրում է կանխատեսողական նշանակություն և օգտագործվում է առավել արդյունավետ բուժման սխեմա կազմելու համար:

Հետազոտությունը ցուցված է  լյարդի բոլոր խրոնիկ հավանդությունների, վիրուսային հեպատիտ B և C, լյարդի ալկոհոլային հիվանդությունների, ճարպային հեպաթոզի, աուտոիմուն հեպատիտի համար:


Լյարդի վիճակի Էլաստոմետրիկ տվյալների գնահատումը պետք է անցկացվի բուժման կուրսից առաջ և հետո:  Լյարդի բարձր աստիճանի վնասվածքի դեպքում (F3-4) ֆիբրոզի ցուցիչների իջեցումը նկատվում է մի քանի տարվա ընթացքում, ուստի բուժման կուրսից հետո անհրաժեշտ է մշտական հսկողություն: Հետազոտման եղանակը անցավ է և ոչ ինվազիվ: Այն չի պահանջում հատուկ նախապատրաստում և տևում է 10-15 րոպե:

9 փետրվարի 2017