• Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Նաիրի-Կոքսա կլինիկա
    Նաիրի-Կոքսա կլինիկա
  • Ստոմատոլոգիական կլինիկա
    Ստոմատոլոգիական կլինիկա
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
    Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք

Նոյեմբերի 12-ը Թոքաբորբի դեմ պայքարի միջազգային օրն է

Նոյեմբերի 12-ը Թոքաբորբի դեմ պայքարի միջազգային օրն է

Յուրքանչյուր տարի նոյեմբերի 12-ը հայտնի է որպես Թոքաբորբի դեմ պայքարի միջազգային օր, որն օրացույցում հայտնվել է Մանկական թոքաբորբի դեմ համաշխարհային կոալիցիայի առաջարկով: Իսկ 2009 թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը`  ՅՈՒՆԻՍԵՖԻ/ unicef հետ համատեղ,  հայտարարեց Թոքաբորբի դեմ պայքարի և կանխարգելման գլոբալ պլանի մասին, որի հիմնական նպատակն իմունիզացիայի ցուցանիշների բարձրացումը եւ մահացության ցուցանիշների նվազեցումն է:

Թոքաբորբը համարվում է սուր վարակիչ՝ վիրուսային, բակտերիալ, սնկային, բորբոքային գործընթաց, որն ընդգրկում է ալվեոլները եւ ռեսպիրատոր բրոնխիոլները, ու առավել հաճախ հանդիպում է երեխաների, տարեցների և երկարատև քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ: Թոքաբորբերի պատճառագիտության մեջ մեծահասակների շրջանում շուրջ 72 տոկոսի, իսկ մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում` 88-89 տոկոսի դեպքերը բաժին են ընկնում պնեւմակոկին: Տարեկան 450 մլն մարդ հիվանդանում է թոքաբորբով, որից 7մլն դեպքերն ավարտվում են  մահվան ելքով՝ մինչև 5տարեկան երեխաների դեպքում կազմելով ավելի քան 1,4 մլն: Նման ցուցանիշների ձևավորման մեջ իր դերակատարումն ունի նաև հակաբիոտիկակայունությունը, որն այսօր առողջապահության առջև ծառացած լուրջ խնդիր է և որն արաջանում է հակաբիոտիկների անհարկի նշանակումների և ինքնաբուժման պատճառով: Մեր երկրում հակաբիոտիկների անկառավարելի եւ չկարգավորվող նշանակումները բերել են հակաբիոտիկակայուն շտամների ձեւավորման ու խիստ տարածման, ինչն, իր հերթին, դժվարացնում է թոքաբորբի բուժման ընթացքը:

Թոքաբորբի կանխարգելման գործընթացում կարևոր դեր ունի իմունիզացիան: Աշխարհի շուրջ 103 երկրում պնեւմակոկային վակցինացիան ներառված է ազգային իմունիզացիայի ծրագրում: Հայաստանում՝ նույնպես: Այժմ Հայաստանում կիրառվում է 13 վալենտ պնեւմակոկային վակցինացիան՝ պրեւեներ 13-ը: Փոքրիկներն առաջին պատվաստումը ստանում են 1,5 ամսականում, ապա՝ 3 եւ 4,5 ամսականներում: Իսկ մեծահասակներն այս պատվաստումը ստանում են երկու անգամ, ընդ որում,  երկրորդ պատվաստումն՝ առաջին պատվաստումից 12 ամիս անց: Կարեւոր է, որպեսզի քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ (դիաբետ, ասթմա, ԹԽՕՀ), անկախ տարիքից, ստանան պնեւմակոկային պատվաստում: Կարևոր է նաև սեզոնային գրիպի դեմ պատվաստումը, որն առավել ցուցված է նշված թիրախային խմբերին:

Ի դեպ, ըստ ԱՀԿ տվյալների՝ պնեւմակոկային վակցինացիայի գլոբալ կիրառումը 2030 թվականին թույլ կտա կանխել շուրջ 5,4-7,7 միլիոն մանկական մահ:

   

Թոքաբորբի ախտանշաններն են` ջերմությունը, հազը, խորխարտադրությունը, ընդհանուր թուլությունը և պետք չէ դրանք փորձել բուժել տնային պայմաններում` ինքնաբուժությամբ:

Կանխարգելեք, հետազոտվեք և բուժվեք Նաիրի ԲԿ թոքային բաժանմունքում, որտեղ կստանաք միջազգային փորձով հիմնավորված բուժսպասարկում:

12 նոյեմբերի 2019