• Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Նաիրի-Կոքսա կլինիկա
    Նաիրի-Կոքսա կլինիկա
  • Ստոմատոլոգիական կլինիկա
    Ստոմատոլոգիական կլինիկա
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
    Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք

Նվազ ինվազիվ վիրահատական մեթոդ ծնկահոդի արթրոզների ժամանակ

Նվազ ինվազիվ վիրահատական մեթոդ ծնկահոդի արթրոզների ժամանակ

Ի՞նչ է պրոքսիմալ ֆիբուլյար օստեոտոմիան

2017 թվականից սկսած  ո՛չ միայն Հայաստանում, այլև ԱՊՀ երկրներում, ծնկահոդի արթրոզների բուժման նպատակով կիրառվում է պրոքսիմալ ֆիբուլյար օստեոտոմիան: Այդ վիրահատության միջոցով, ի տարբերություն նախկինում իրականացվող ստանդարտ մեթոդների, հնարավոր է նվազագույն ինվազիվ ճանապարհով և կարճատև միջամտության շնորհիվ հասնել բավականին արդյունավետ կլինիկական արդյունքի:

Ընդհանրապես, ծնկահոդի արթրոզով տառապող հիվանդների մոտ հոդային աճառների քայքայման գործընթացը զարգանում է անհամաչափ՝ առավելավես ախտահարելով հոդի հատկապես ներսային հատվածը: Պրոքսիմալ ֆիբուլյար օստեոտոմիայի ժամանակ հոդի մեջ որևէ իմպլանտ չի տեղադրվում, հատուկ սանդղակի օգնությամբ հաշվարկված մակարդակի վրա կատարվում է նրբոլոքի ոսկրահատում, ինչը թույլ է տալիս վերաբաշխել ծանրաբեռնվածությունը հոդի ախտահարված հատվածից դեպի առողջ հատված:

Վիրահատության ժամանակ հնարավոր է ծանրաբեռնվածությունը վերաբաշխել և ուղղորդել հոդի պահպանված հատված, ինչը երկարացնում է սեփական հոդի ծառայության ժամկետը:

Հաշվի առնելով ծնկահոդի արթրոզների խնդրի լայն տարածվածությունը, այս վիրահատության ներդրումը մեծ կարևորություն ունի:

Առայսօր «Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայությունում վիրահատվել են երկու տասնյակից ավելի հիվանդներ. ֆունկցիոնալ տեսանկյունից արդյունքները գրեթե 95% դեպքերում գերազանց են:

Որո՞նք են այս վիրահատության առավելությունները նույն խնդրի դեպքում այլ տեսակի վիրահատությունների համեմատությամբ

Ի տարբերություն այլ վիրահատությունների,  պրոքսիմալ ֆիբուլյար օստեոտոմիան ունի մի շարք առավելություններ.

  • նվազ ինվազիվ է,
  • չի ուղեկցվում մեծ քանակի փափուկ հյուսվածքների վնասումով,
  • չի տեղադրվում մետաղական իմպլանտ, ինչը շահեկան է հետվիրահատական բարդություններից խուսափելու առումով,
  • վիրահատությունը տևում է մոտավորապես կես ժամ, հիվանդները դուրս են գրվում վիրահատության հաջորդ օրը:

Ինչպե՞ս է կազմակերպվում վիրահատությունը

Վիրահատությունը կատարվում է ողնուղեղային անզգայացմամբ, վիրահատությունից անմիջապես հետո հիվանդներն ի վիճակի են քայլել, և դեպքերի գրեթե 95% դեպքերում նկատվում է ցավերի ամբողջական վերացում, կամ` զգալի նվազում:

Քանի՞ օր հետո պացիենտը կարող է անցնել բնականոն կյանքի

Սովորաբար, այս հիվանդությամբ տառապող հիվանդները չեն աշխատում, որովհետև այն կրում է հաշմող բնույթ: Այս պարագայում, վիրահատությունից հետո նրանք հնարավորություն ունեն շատ ավելի ակտիվ կենսակերպ վարելու:

Որքա՞ն ժամանակ է ծառայում վիրահատված հոդը

Այս վիրահատության շնորհիվ հնարավոր է անժամկետ հետաձգել առաջնային էնդոպրոթեզավորումը, ինչը հատկապես կարևորվում է երիտասարդ պացիենտների դեպքում, քանի որ էնդոպրոթեզների ծառայության ժամկետները սահմանափակ են, և ցանկալի է, որքան հնարավոր է, երկար օգտագործել սեփական հոդի պաշարները և էնդոպրոթեզավորման դիմել հնարավորին ուշ:

 

Հարցազրույց Օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար, բ.գ.թ. Գալուստ Հարությունի Գալուստյանի հետ

29 հոկտեմբերի 2019