• Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Նաիրի-Կոքսա կլինիկա
    Նաիրի-Կոքսա կլինիկա
  • Ստոմատոլոգիական կլինիկա
    Ստոմատոլոգիական կլինիկա
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
    Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
  • Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն

Շնորհավորում ենք բոլոր թոքաբաններին

Շնորհավորում ենք բոլոր թոքաբաններին

Այսօր, մայիսի 17-ին, մասնագիտական տոն են նշում թոքաբանները՝ բժիշկներ, մասնագիտացած շնչառական համակարգի հիվանդության ախտորոշման և բուժման հարցերում:

Այս լուսավոր օրով մենք միանում ենք բժիշկ-թոքաբաններին ուղղված բազմաթիվ շնորհավորանքներին և նրանց ցանկանում ամուր առողջություն, ինտելեկտուալ աճ և հաջողություններ նրանց ոչ հեշտ աշխատանքում, ընտանեկան երջանկություն և շատ ժպիտ, որովհետև, երբ ժպտում եք որևէ մեկի, նա ի պատասխան անպայման ժպտում է:

Բժիշկների աշխատանքի կարևորությունը ցույց տալու, ինչպես նաև շնչառական համակարգի հիվանդությունների նեգատիվ միտումների և կանխատեսումների մակարդակի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով, ընդունվել է թեմատիկ հանդիսություն՝ թոքաբանի օր: Այն արդեն 20 տարի նշվում է մեր երկրի բժիշկների կողմից մայիսի 17-ին:

1997 թվականին առաջ է քաշվել բժիշկ թոքաբանների աշխատանքի մեծարման օրվա հաստատման նախաձեռնությունը: Միավորված ազգերի կազմակերպության մասնակից երկրներն առաջարկն ընդունել են: Այդ պահից տոնը կյանք մտավ տարբեր զարգացած պետություններում: Նրա մշակման հիմնական նպատակն առողջ ապրելակերպի քարոզումն էր, և, դրա հետ մեկտեղ, բժշկական կանխարգելիչ զննումների անհրաժեշտության բացատրությունը: Լավ թոքաբանը գիտի թոքերի հետ կապված խնդիրների կարևորությունը, այդ պատճառով ուշադիր է յուրաքանչյուր պացիենտի հետազոտության գործընթացին:

Մասնագետների կանխատեսմամբ, մինչև 2020 թվականը մահվան պատճառների մեջ չորրորդ տեղը կզբաղեցնի թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը: Եվ հենց բժիշկ-թոքաբաններն են կոչված կանգնեցնելու այդ խարդախ հիվանդությունը և օգնելու հիվանդներին: Այս մասնագիտությունն ընտրած մարդիկ շատ պատասխանատու են, ուշադիր և օժտված են հրաշալի հիշողությամբ, խորությամբ գիտեն մարդու ֆիզիոլոգիան ու շնչառական օրգանների հիվանդությունները, ճիշտ վերաբերմունք են ցուցաբերում իրենց պացիենտներին, կարողանում են լսել նրանց և հասկանալի կերպով փոխանցել հիվանդության և նրա բուժման տեղեկատվությունը: Թոքաբաններն աշխատում են հիվանդանոցների համապատասխան մասնագիտացված բաժանմունքներում, խոշոր պոլիկլինիկական կազմակերպություններում:

Շնչառական զույգ օրգանները՝ թոքերը, ընդհանուր առմամբ, կատարում են օրգանիզմի համար կարևոր գործառույթ: Թոքերն իրենց անունը ռուսերենում ստացել են «легкие» (թեթև են) բառից, որովհետև դա միակ օրգանն է, որը մնում է ջրի մակերեսին, բոլոր մյուս օրգանները ընկղմվում են ջրում: Նրանք նպաստում են մարմնի բոլոր հյուսվածքների թթվածնով մատակարարմանը` միաժամանակ դուրս բերելով ածխաթթու գազը: Ամեն օր մեր թոքերով անցնում է մոտավորապես 10 հազար լիտր օդ, այդ ընթացքում մենք ներշնչում և արտաշնչում ենք միջինը 20-25 հազար անգամ: Իհարկե, մարզիկների թոքերը, որպես օրենք, ավելի մեծ ծավալի օդ են կարողանում հավաքել: Այսպիսի գործընթացը պահպանում է օրգանների գործառույթների հավասարակշռությունը: Շնչառական համակարգը երբեմն ախտահարվում է սպեցիֆիկ հիվանդություններով, որոնք ո՛չ միայն ազդում են աշխատունակության վրա, այլև սպառնում են մարդու կյանքին:

Թոքաբանությունը, որպես բժշկության առանձին ոլորտ, սկսել է զարգանալ դեռևս Խորհրդային Միության ժամանակ, 1985 թականին, և այն նվիրվել է շնչափողի, թոքերի, բրոնխների և պլևրայի հիվանդությունների ուսումնասիրությանն ու բուժմանը: Այդ ժամանակից ի վեր փոխվել են ինչպես թոքային հիվանդությունների ախտորոշման և բուժման մեթոդները, այնպես էլ՝ բուժական կենտրոնների հագեցվածությունը սարքերով, որոնք օգտագործվում են հետազոտության և ախտորոշման համար:

Ժամանակակից թոքաբանության հսկայական ձեռքբերումն, անկասկած, բարձր ճշգրտության համակարգչային շերտագրությունն է: Բարդ ախտորոշումների մինչև 90 տոկոսը հաստատվում է այս հետազոտությունների տվյալների հիման վրա: Ակտիվորեն օգտագործվում են ֆունկցիոնալ ախտորոշման տարբեր տեսակներ:

«Նաիրի» ԲԿ թոքաբանության բաժանմունքում (թոքաբանության և կրծքային վիրաբուժության ծառայություններ) իրականացվում է շնչառական համակարգի հիվանդությունների ախտորոշում և բուժում:

Ախտորոշումը ներկայացված է անհրաժեշտ ախտորոշիչ ամբողջական փաթեթով` ժամանակակից սարքերով.

- սպիրոմետրիա. իր տեսակով առանձնանում է 47-50 շնչառական ցուցանիշներ որոշելու ունակությամբ,
- բրոնխոսկոպիա. I-scan ռեժիմով բրոնխոսկոպ, ինչը հնարավորություն է ընձեռում կատարել մաքսիմալ ճշգրիտ բիոփսիա, լորձաթաղանթի խորության մեջ որոշել առավել ճշգրիտ համապատասխան վայրը,
- ռադիոլոգիա. ռենտգեն, ՀՏ, ՄՌՏ հետազոտություններ:

17 մայիսի 2019