• Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Նաիրի-Կոքսա կլինիկա
    Նաիրի-Կոքսա կլինիկա
  • Ստոմատոլոգիական կլինիկա
    Ստոմատոլոգիական կլինիկա
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
    Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք

Էնդոսկոպիկ ախտորոշման և վիրաբուժության նորագույն մեթոդների կիրառումը Հայաստանում` «Նաիրի» ԲԿ- ում

Էնդոսկոպիկ ախտորոշման և վիրաբուժության նորագույն մեթոդների կիրառումը Հայաստանում` «Նաիրի» ԲԿ- ում

Էնդոսկոպիան՝ ներքին օրգանների հետազոտության մեթոդ է, որն իրականացվում է հատուկ սարքով ՝ էնդոսկոպով: Ստամոքսաաղիքային էնդոսկոպիան հանդիսանում է ախտորոշման առաջնային և լավագույն մեթոդներից մեկը, առանց վիրաբուժական միջամտության և  հիվանդին հետազոտելու ամենահաճախ կիրառվող գործիքային մեթոդներից է: Հետազոտությունը իրականացվում է էնդոսկոպի օգնությամբ, որի մի ծայրին ամրացված  է օբյեկտիվ, որը թույլ է տալիս տեսնել հետազոտվող օրգանի պատկերը, իսկ մյուսին՝ տեսախցիկ, որը փոխանցում է պատկերը ստամոքսաղիքային տրակտի հետազոտվող տարբեր շրջաններից: Փորձառու մասնգետները սարքի օգնությամբ կկարողանան հայտնաբերել պաթոլոգիան զարգացման  ամենավաղ շրջնում որը կապահովի ժամանակին անհրաժեշտ բուժում նշանակելու հնարավորությունը:

Ում է անհրաժեշտ էնդոսկոպիկ դիագնոստիկան

Հիվանդը կարող է անցնել էնդոսկոպիկ հետազոտություն՝ հիմնվելով սեփական գանգատների վրա կամ կանխարգելիչ նպատակներով: Համաձայն ժամանակակից չափորոշիչների, մարսողական ուղու վերին մասի հետազոտությունը (ԷԳԴՍ) խորհուրդ է տրվում անցկացնել  գոնե տարին 1 անգամ, կոլոնոսկոպիան՝ 3  տարին 1  անգամ: Եթե հիվանդի տարիքը  40 ից անց  է, էնդոսկոպիկ ախտորոշումը պետք է անցկացվի որպես դիսպանսերացման մի մաս: Շնորհիվ հենց այսպիսի հաճախակի հետազոտությունների ճիշտ ժամանակին, վաղ շրջանում, հնարավոր է դառնում հայտնաբերել մարսողական ուղու չարորակ և բարորակ գոյացությունները, երբ դեռ հնարավոր է՝ պահպանելով օրգանը, կատարել ոչ միայն վիրաբուժական, այլ նաև շատ ուռուցքների էնդոսկոպիկ հեռացում՝ ընդվորում ապաքինման հավանականությունը, բնականաբար, զգալիորեն ավելի բարձր է, քան բաց թողնված ձևերի բուժման ժամանակ:

Այսօր, փաստորեն, բացակայում են էնդոսկոպիա անցկացնելու հակացուցումները: Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս անցկացնել ստամոքսի էնդոսկոպիա ընդհանուր անզգայացման եղանակով: Այդ պրոցեդուրան անցկացվում է անեստեզիոլոգի հսկողության տակ: Պրոցեդուրայի ժամանակ կամ դրանից հետո հիվանդը չի զգում անհանգստություն  և չի ունենում  որևէ տհաճ զգացողություն: Հետազոտությունները երկարատև չեն, սակայն, հարկ է հաշվի առնել , որ յուրաքանչյուր պրոցեդուրայի տևողությունը անհատական է և կախված է մի շարք գործոններից:

Նոր մեթոդներ էնդոսկոպիայում

ՊՕԷՄ.

Պերորալ (ներբերանային) էնդոսկոպիկ միոտոմիայի նոր մեթոդի առավելությունը կայանում է նրանում, որ որովայնի խոռոչում չի արվում ոչ մի կտրվածք, բացակայում է կերակրափողի  անվերահսկելի պերֆորացիայի ռիսկը, որը կարող է առաջանալ բալոնային դիլատացիայի ժամանակ: Բացի այդ, միոտոմիայի այս տարբերակը (մկանների կտրում) կարելի է կատարել կերակրափողի ավելի մեծ երկայնքով: ՊՕԷՄ-ը ներկայացրեց իր համեմատական  անվտանգությունը ոչ միայն վարակվելու ռիսկի տեսանկյունից, այլ նաև հեմոդինամիկայի խախտման, շնչողական և մարսողական խանգարումների տեսանկյունից: Բոլոր վիրահատությունները անցան առանց այնպիսի լուրջ բարդությունների զարգացման, ինչպիսիք են ՝ մեդիաստինիտը կամ պերիտոնիտը:

ԷնդոՈւՁՀ  .

Այսօր բժիշկները ունեն ևս մի ունիկալ մեթոդ՝ ուլտրաձայնային հետազոտության անցկացումը օրգանների ներսից, անմիջականորեն մոտ գտնվելով հետազոտվող օրգաններին: Այս մեթոդը կոչվում է էնդոսկոպիկ ուլտրաձայնային հետազոտություն: Այն թույլ է տալիս մանրակրկիտ  զննել ներքին օրգանները և տեսնել այն փոփոխությունները, որոնք անհասանելի են ստանդարտ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ: Հետազոտությունները կատարվում են հատուկ էնդոսկոպի օգնությամբ, որի ծայրին գտնվում է ոչ միայն օպտիկական սարք, այլ նաև փոքրիկ ուլտրաձայնային ընդունիչ: Սովորական ուլտրաձայնային հետազոտությունը իրականացվում է մաշկի միջով: Ուլտրաձայնը՝ արտացոլվելով ներքին օրգաններից, հետ է վերադառնում ընդունիչ և  հնարավորություն է տալիս ստանալ դրանց պատկերը մոնիտորի էկրանին: Սակայն ուլտրաձայնի ուժը նվազում է հյուսվածքների խորքում, և շատ օրգաններ հնարավոր չի լինում մանրակրկիտ զննել: ԷնդոՈւՁՀ –ն ժամանակ կարելի է կատարել մարսողական տրակտի ` կերակրափողի, ստամոքսի, աղիքների (հաստ և ուղիղ աղիք) անմիջական ուլտրաձայնային հետազոտություն գտնեվելով այդ օրգանների խոռոչի մեջ: Բացի այդ կատարել նաև ստամոոքս-աղիքային տրակտի հարևանությամբ գտնվող որովայնայնի խոռոչի այլ օրգանների ԷնդոՈւՁՀ: Դրանք են ՝ ենթաստամոքսային գեղձը, լեղուղիները, լեղապարկը և լյարդը: Կերակրափողի միջով կատարած ՈւՁՀ- սկանավորումը հնարավորություն է տալիս ստանալ միջնորմի օրգանների պատկերը: Ներքին օրգաններից բացի, կարելի է որոշել լիմֆատիկ հանգույցների վիճակը, որոնք գտնվում են որովայնի կամ կրծքավանդակի խոռոչներում:

Էլաստոգրաֆիան ԷնդոՈւՁՀ հետազոտությունների ժամանակ

Սոնոէլաստոգրաֆիան էնդոսկոպիկ ՈւՁՀ-ի ժամանակ բարձր զգայականությամբ, սպեցեֆիկությամբ և ճշգրտությամբ  բնորոշում և տարբերակում է լիմֆոհանգույցների բարորակ և չարորակ փոփոխությունները: Սոնոէլաստոգրաֆիկ պատկերը լրացնում է էնդոՈւՁՀ-ի ժամանակ կատարած սկանավորման այլ ռեժիմներ և թույլ է տալիս բազմաթիվ լիմֆոհանգույցների վնասվածքների դեպքում ավելի դիպուկ կատարել բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիա :

ԷնդոՈւՁՀ-ի  հիմնական ցուցումներն են՝

  • Կերակրափողի պատերի, ստամոքսի, 12-մատնյա աղիքի ինչպես բարորակ (պոլիպներ, ենթալորձային գոյացություններ, էքստրաօրգանային ճնշումներ, կիստաներ), այնպես էլ չարորակ գոյացությունների դիագնոստիկա: Կարեվոր է ոչ միայն ախտորոշել գոյացությունը, այլ նաև որոշել , թե որ շերտերից է այն գալիս, ինչ աստիճանի է մեծանում, կան արդյոք ռեգիոնալ (տեղային) լիմֆատիկ հանգույցների մեծացում: Այս բոլոր հարցերին կարող է պատասխանել միայն ԷնդոՈւՁՀ-ը:
  • Ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների (սուր և խրոնիկ պանկրեատիտ, կիստաներ, նորագոյացություններ և քարեր) դիագնոստիկա:
  • Լեղապարկի և լեղուղիների հիվանդությունների ախտորոշում: Հատկապես լեղածորանների և ենթաստամոքսային գեղձի ծորանների վերջնաբաժինների և Ֆատերովյան պտկիկի ախտահարման դեպքում: Այս գոտիները քիչ հասանելի են այլ մեթոդներով ախտորոշման համար:
  • Միջնորմի գոյացությունների ախտորոշում:
  • Լյարդի հիվանդությունների ժամանակ  կերակրափողում և ստամոքսում երակների վարիկոզ  լայանցման աստիճանը ճշտելու,  վարիկոզ արյունահոսությունների ախտորոշման և բուժման տակտիկա ընտրելու համար:
  • Խորանիստ երակների անաստամոզի որոնում:

Հիվանդություններորոնց դիագնոստիկայի համար օգտագործվում է էնդոսկոպիկ ուլտրաձայն

Էնդոսկոպիկ ուլտրաձայնի անվիճելի առավելությունները դարձնում են այս մեթոդը անփոխարինելի հետևյալ հիվանդությունների վաղ դիագնոստիկայի համար՝

  • Կերակրափողի, ստամոքսի, 12-մատնյա աղիքի և հաստ աղիքի ենթալորձային նորագոյացություն (ֆիբրոմա, լիպոմա, լեյոմիոմա),
  • Ստամոքսի, կերակրափողի, 12-մատնյա աղիքի և հաստ աղիքի քաղցկեղ,
  • Կերակրափողի երակների վարիկոզ լայնացում,
  • Կերակրափողի, ստամոքսի, 12-մատնյա աղիքի և հաստ աղիքի դեֆորմացիա,
  • Ստամոքսի, կերակրափողի, 12-մատնյա աղիքի և հաստ աղիքի խոց,
  • Լեղուղիների արտազատման խանգարման, այդ թվում նաև լեղուղիների քարերի, (խոլեդոխոլիտիազ) հիվանդություններ
  • Ենթաստամոքսային գեղձի ծորանների ախտահարման, այդ թվում նաև կիստաների դեպքում:

Էնդոսկոպիկ հետազոտությունը անցկացվում է վերջին սերնդի PENTAX Hi-Line HD+ (Ճապոնիա)  թվային վիդեոէնդոսկոպիկ համակարգի օգնությամբ:

Ունիկալ HD+   լուծումը  մեկ ու կես անգամ իր հստակությամբ  գերազանցում է բոլոր էնդոսկոպիկ համակարգի հայտնի անալոգները, պատկերների բարելավման ինովացիոն տեխնոլոգիան թույլ է տալիս  մանրամասն ուսումնասիրել մարսողական ուղու լորձաթաղանթը և հայտնաբերել մինիմալ պաթոլոգիկ փոփոխությունները, այդ թվում նաև նախաքաղցկեղային հիվանդությունները և նոր գոյացած  չարորակ ուռուցքները: Ադենոմաների հայտնաբերման աստիճանը PENTAX Hi-Line HD + համակարգի օգտագործման դեպքում զգալիորեն գերազանցում է ստանդարտային էնդոսկոպիան: Նրա i-scan ֆունկցիան թույլ է տալիս բարելավել լորձաթաղանթի կառուցվածքի պատկերի որակը,  ախտահարված օջախի արագ հայտնաբերման համար: Վիրտուալ (տեսողական) քրոմոէնդոսկոպիան օգնում է ճիշտ ախտորոշում անել, առանց կենսական ներկանյութերի, որը կրճատում է հետազոտության ժամանակը:

2016թ. սեպտեմբերի 10-ին վաղ առավոտից մինչև ուշ երեկո, առաջին անգամ Հայաստանում ,Նաիրի ԲԿ-ում ստամոքսաղիքային ուղու տարբեր պաթոլոգիաներով 8 հիվանդի արվեցին հազվադեպ  վիրահատություններ վերջին սերնդի էքսպերտ դասի էնդոսկոպի օգտագործմամբ և էնդոՈւՁՀ ՝ բերված և ներկայացված PENTAX ֆիրմայի ռուսական մասնաճյուղի կողմից: Սանկտ-Պետերբուրգից ժամանած գիտահետազոտական ինստիտուտի էնդոսկոպիկ և անհետաձգելի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար,  Ի.Պ. Պավլովի անվան պետական բժշկական համալսարանի դասախոս, բ.գ.թ. Ալեքսանդր Սմիրնովը անցկացրեց վարպետաց դաս ՝ օգտագործելով դիագնոստիկ և վիրաբուժական էնդոսկոպիկ մեթոդներ: Ռուսաստանում այս կարգի վիրահատություններ անցկացնում են միայն երկու մասնագետ, որոնցից մեկը հենց Ալեքսանդր Սմիրնովն է:

Հրավիրված էին էնդոսկոպիայի բնագավառի բազմաթիվ մասնագետներ: Տեսախցիկները, որոնք տեղակայված էին կոնֆերանս սրահում և վիրահատարանում, թույլ էին տալիս ուղիղ եթերում հետևել վիրահատությունների ընթացքին, որոնք ինտերակտիվ կերպով լուսաբանվում էին ինչպես Ա. Սմիրնովի, այնպես էլ Նաիրի և Էրեբունի ԲԿ-ի մասնագետների կողմից:

Առաջին հիվանդը Ս.Ա. ընդունվեց Նաիրի ԲԿ հետևյալ ախտորոշմամբ՝ կերակրափողի ախալազիա, էզոֆագոսպազմ:

Կարդիայի ախալազիան բնորոշվում է կերակրափողի ֆունկցիոնալ անանցանելիության դանդաղ զարգացումով կերակրափողից ստամոքս անցման շրջանում, որը կապված է ստորին կերակրային սեղմանի թուլացման բացակայությամբ և կերակրափողի նորմալ կրճատման կորստի հետ:

Կլինիկապես կարդիայի ախալազիան դրսևորվում է կլման ֆունկցիայի պրոգրեսիվ խախտմամբ, կերակրափողի պարունակության հոսքով դեպի շնչուղիներ, քաշի կորստով, ինչը զգալիորեն ազդում է հիվանդի կյանքի որակի վրա: Կերակրափողի կայուն նեղացման զարգացման դեպքում, կարող է առաջանալ վիրահատական միջամտության անհրաժեշտություն:

Կերակրափողի ախալազիայի վիրահատության ժամանակ հիվանդի բերանի միջով անցկացվում է էնդոսկոպ, որն հասնում է  կերակրափողի մկաններին: Այն թույլ է տալիս կտրվածք անել անմիջականորեն օղակաձև մկանում, որը վերացնում է կերակրափողի անցանելության խանգարումը և թույլ  տալիս, որ կերակուրը սահուն իջնի ներքև:

Հիվանդին ընհանուր անզգայացման  տակ կատարվեց ՊՕԷՄ (պերորալ էնդոսկոպիկ միոտոմիա): Վիրահատությունը տևեց մոտ 2ժ 40րոպե: Միոտոմիան կատարվեց 25  սմ երկայնքով, որն արդեն ունիկալ երևույթ է, քանի որ այս կարգի վիրահատությունների (նույնիսկ բաց) երկարությունը կազմում է 10 սմ ից ոչ ավել: Վիրահատությունը անցավ հաջող, հետվիրահատական շրջանը՝ սահուն: Հիվանդը դուրս գրվեց 4  րդ օրը:

Անհրաժեշտ է նշել, որ վիրաբուժական բազմապրոֆիլ թիմի ներկայությունը վիրահատությանը անհրաժեշտ էր, քանի որ չէր բացառվում կերակրափողի պերֆորացիա, որը բնորոշ է այդ կարգի վիրահատությունների ժամանակ:

Երկու հիվանդ ընդունվեցին Նաիրի ԲԿ հետևյալ ախտորոշմամբ` ենթաստամոքսային գեղձի գլխիկի նորագոյացություն: Կատարվեց Էնդո ՈւՁՀ բիոպսիայի հետ համատեղ:

Եվս երկու հիվանդ ընդունվեց Նաիրի ԲԿ  Բարետտի կերակրափող ախտորոշմամբ: Կատարվեց էնդո ՈւՁՀ բիոպսիայի հետ համատեղ:

Երկու հիվանդ ընդունվեցին Նաիրի ԲԿ հաստ աղու նորագոյացություն ախտորոշմամբ: Կատարվեց նորագոյացության հեռացում դիսեկցիայի օգնությամբ: Այն կերակրափողի և ստամոքսի էպիթելային գոյացությունների հեռացման էֆեկտիվ և տեխնիկապես բարդ եղանակ է:

Եվ մեկ հիվանդ ընդունվեց Նաիրի ԲԿ ստամոքսի նորագոյացություն ախտորոշմամբ: Կատարվեց էնդո ՈւՁՀ դիագնոստիկ հետազոտություն:

Չափազանց կարևոր է նշելոր այս կարգի վիրահատություն ՀայաստանումՆաիրի ԲԿ-ում կատարվեցառաջին անգամ:

Հարկ է նշել, որ բոլոր հիվանդներին, ում կատարվել էր ախտորոշիչ և վիրաբուժական էնդոսկոպիա, դուրս էին գրվել հենց նույն օրը, իսկ մի քանիսը ՝ երկրորդ օրը:

Անշուշտ, այսպիսի միջամտությունները պետք է կատարվեն՝ հաշվի առնելով ժամանակակից   տեխնիկական սարքավորոմներով հագեցվածությունը, անեստեզիոլոգիական ծառայության բարձր պրոֆեսիոնալիզմը և հիվանդի հետվիրահատական մանրակրկիտ զննումը: Չափազանց կարևոր է նշել այն փաստը, որ անցկացվող նման վիրահատություններից հետո վերականգնումը և սովորական կյանքի ռիթմին վերադառնումը ընդհանում է ավելի արագ՝ առանց ազդելու կյանքի որակի վրա:

Էնդոսկոպիկ ուլտրաձայնի առավելությունները համեմատ այլ հետազոտական մեթոդների

Ուլտրաձայնը հնարավորություն է տալիս հայտնաբերել ներքին օրգանների անոմալիաները, սակայն տեղակայված ընդամենը որոշակի հեռավորության վրա, որի սահմաններից դուրս, նորագոյացությունները բժիշկների համար մնում են չբացահայտված: Սյսպիսով, գոյություն ունի որոշակի շրջան, որի մեջ գտնվող նորագայուցությունները բացահայտման չեն ենթարկվում ոչ էնդոսկոպի, ոչ էլ սովորական ուլտրաձայնի օգնությամբ: Որոշակի չափով այդ խնդիրը լուծում  է համակարգչային տոմոգրաֆիայի մեթոդը: Բայց էնդոսկոպիկ ուլտրաձայնը շահավետ տարբերվում է մնացած վերը դիտված մեթոդներից՝ հնարավոր դարձնելով մի շարք լուրջ հիվանդությունների վաղ շրջանում հայտնաբերումը, և հենց դրանով զգալիորեն բարձրացնելով բուժման էֆեկտիվությունը: էնդոսկոպիկ ուլտրաձայնային սարքը թույլ է տալիս կատարել ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտություն, այդ թվում նաև  այն շրջանների, որոնք  սովորական ուլտրաձայնի համար անհասանելի են: Ի տարբերություն համակարգչային տոմոգրաֆիայի, էնդոսկոպիկ ուլտրաձայնը թույլ է տալիս զննել ներքին խոռոչները տարբեր հարթությունների վրա, հետևելով ծորանների ուղություններին: Բացի այդ, էնդոսկոպիկ ուլտրաձայնային հետազոտություն անցկացնելու ժամանակ, հնարավոր է հյուսվածքի կոնկրետ տարածքից թիրախային բիոպսիայի իրականացում ուլտրաձայնի վիզուալ վերահսկողության տակ:

Այս բոլոր ախտորոշիչ և վիրաբուժական էնդոսկոպիայի առավելությունները, համեմատած այլ մեթոդների, բարձրացնում են մարսողական համակարգի հիվանդությունների ախտորոշումը և բուժումը նոր մակարդակի վրա:

13 սեպտեմբերի 2016