• Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Նաիրի-Կոքսա կլինիկա
    Նաիրի-Կոքսա կլինիկա
  • Ստոմատոլոգիական կլինիկա
    Ստոմատոլոգիական կլինիկա
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
    Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք

Վահանաձև գեղձի վիրահատությունը երբեք անհապաղ կամ շտապ չի իրականացվում. էնդոկրին վիրաբույժ Արամ Չոմոյան

Վահանաձև գեղձի վիրահատությունը երբեք անհապաղ կամ շտապ չի իրականացվում. էնդոկրին վիրաբույժ Արամ Չոմոյան

Հայաստանում, որպես յոդի պակասի էնդեմիկ գոտի, ցավոք, լայն տարածում ունեն վահանաձեւ գեղձի (ՎԳ) տարատեսակ հիվանդությունները: Հաշվի առնելով վերջին տարիներին ախտորոշիչ մեթոդների հնարավորությունների բարելավումը և մեր ազգաբնակչության բժշկական կենտրոններ դիմելիության բարձրացումը` նկատվում է վահանաձեւ գեղձի հիվանդությունների ընդհանուր քանակի աճ: Վերջին շրջանում հաճախ են հանդիպում հիվանդներ, որոնք «շտապ կամ անհապաղ» վիրահատվել են վահանաձեւ գեղձի հիվանդության կապակցությամբ: Ստորև այդ և այլ հաճախ հանդիպող հարցերի պատասխաններն  են:

Ո՞ր դեպքերում վիրահատել:

Առաջին հերթին` քաղցկեղի ժամանակ: Երկրորդը` մեծ չափերի բարորակ հանգույցների (4 սմ և ավելի) կամ չափերով խիստ մեծացած գեղձի դեպքերում: Երրորդը` հարկ է վիրահատել երկարատև հիպերթիրեոզի (այսպես կոչված` թունավոր խպիպը) ժամանակ: Վերջինիս դեպքում վիրահատական բուժումը կատարվում է միայն այն ժամանակ, երբ սպառված են մնացած բոլոր այլ մեթոդները:

Վիրահատական բուժումից զատ, ի՞նչ այլ մեթոդներ կան:

Առաջին հերթին, նշանակվում է դեղորայքային բուժում: Եթե այն արդյունավետ չէ, հաջորդիվ, կատարվում է վահանաձև գեղձի ճառագայթում` ռադիոակտիվ յոդով: Եթե ռադիոակտիվ յոդով ճառագայթումը հակացուցված է կամ ոչ արդյունավետ, հետո միայն իրականացվում է վիրահատական բուժում:

Ի՞նչ վիրահատական մեթոդներ են կիրառվում:

Ներկայում առաջատար երկրներում նախապատվությունը տրվում է արմատական վիրահատություններին: Ըստ իրավիճակի` դրանք կարող են տարբեր լինել. հեմիթիրեոիդէկտոմիա (գեղձի մի կեսի հեռացում), թիրեոիդէկտոմիա (գեղձի ամբողջական հեռացում), թիրեոիդէկտոմիա + լիմֆադենէկտոմիա (գեղձի ամբողջական հեռացում և ավշահանգույցների հեռացում): 

Ինչպե՞ս է ընտրվում, թե ո՞ր վիրահատությունն է անհրաժեշտ կատարել:

Նախատեսվող վիրահատական ծավալը որոշում է վիրաբույժը: Նախապես գնահատվում է, թե որ փուլում է գտնվում հիվանդությունը և կոնկրետ դեպքի համար ընտրում է օպտիմալ վիրահատական ծավալը, ինչը պետք է հիմնավորված լինի ժամանակակից ուղեցույցներով:

Որպես օրինակ. առկա է թունավոր խպիպ, ոչ վիրահատական բուժման մեթոդներն արդյունավետ չեն, ըստ էնդոկրինոլոգի` ցուցված է վիրահատական բուժում: Ի՞նչ է անհրաժեշտ անել:

Նման հիվանդները պահանջում են առանձնահատուկ ուշադրություն և նախապատրաստում: Պետք է ձգտել վիրահատությունն իրականացնել վահանաձև գեղձի նորմալ կամ նորմային մոտ ֆունկցիայի ֆոնի վրա:

Իսկ եթե վիրահատությունը շտա՞պ է: 

Այն չի կարող շտապ իրականացվել:

Ինչպե՞ս է ախտորոշվում քաղցկեղը:

Վահանաձև գեղձի քաղցկեղի առայսօր գոյություն ունեցող լավագույն և անփոխարինելի ախտորոշիչ մեթոդը բարակասեղային ասպիրացիոն բիոփսիան է:

Կա՞ն այլընտրանքային հետազոտման մեթոդներ: 

Չկան: Միակ այլընտրանքը կարող է լինել արյան մեջ կալցիտոնինի որոշումը, որը, սակայն, կարող է տեղեկատվական լինել միայն քիչ հանդիպող մեդուլյար քաղցկեղի դեպքում:

Կատարված պունկցիան հայտնաբերել է քաղցկեղ: Առաջարկում են շտապ կարգով վիրահատե՞լ:

Վահանաձև գեղձի որևէ վիրահատություն չի կարող շտապ լինել, միայն ու միայն` պլանային: Միաժամանակ, այն չի ենթադրում, որ կարելի է քաղցկեղ ախտորոշումով ամիսներ կամ տարիներ շարունակ պատրաստվել վիրահատության: Ամեն ինչ պետք է կատարվի խելամիտ ժամկետներում և առանց խուճապի: Հարկ է կրկնել, որ վահանաձև գեղձի վիրահատությունը, ցանկացած ախտորոշման դեպքում, որպես օրենք, պլանային է է, երբեք չի կարող լինել շտապ, առավել ևս` անհապաղ: 

 

Չոմոյան Արամ Սամվելի, էնդոկրին վիրաբույժ
էնդոկրին վիրաբուժության ծառայություն

 

16 հոկտեմբերի 2019