• Ուռուցքաբանական ծառայություն
    Ուռուցքաբանական ծառայություն
  • Ուռուցքաբանական ծառայություն
    Ուռուցքաբանական ծառայություն
  • Ուռուցքաբանական ծառայություն
    Ուռուցքաբանական ծառայություն
  • Ուռուցքաբանական ծառայություն
    Ուռուցքաբանական ծառայություն
  • Ուռուցքաբանական ծառայություն
    Ուռուցքաբանական ծառայություն
  • Ուռուցքաբանական ծառայություն
    Ուռուցքաբանական ծառայություն
  • Ուռուցքաբանական ծառայություն
    Ուռուցքաբանական ծառայություն
  • Ուռուցքաբանական ծառայություն
    Ուռուցքաբանական ծառայություն
  • Ուռուցքաբանական ծառայություն
    Ուռուցքաբանական ծառայություն
  • Ուռուցքաբանական ծառայություն
    Ուռուցքաբանական ծառայություն
  • Ուռուցքաբանական ծառայություն
    Ուռուցքաբանական ծառայություն
  • Ուռուցքաբանական ծառայություն
    Ուռուցքաբանական ծառայություն

Խոսենք վահանաձև գեղձի հանգույցների մասին

Խոսենք վահանաձև գեղձի հանգույցների մասին

Կան կուտակված հարցեր, որոնց ըստ կարիք ունեն պարզաբանման: Առավել ևս, որ վերջին ժամանակներս կտրուկ փոփոխություններ են եղել սոնոգրաֆիայի և վիրահատական բուժման տակտիկայի ընտրության հարցերում:

-    Ե՞րբ է պետք կատարել պունկցիոն բիոպսիա

-    Մինչև մեկ սմ չափեր ունեցող հանգույցները ՊԵՏՔ ՉԷ ենթարկել բարակասեղային պունկցիոն բիոպսիայի: 1սմ և մեծ հանգույցների բիոպսիայի ենթարկելու հարցը որոշվում է սոնոգրաֆիկ տվյալների հիման վրա ( օգնում է THIRADS դասակարգումը):

-    Իսկ դրանից կարո՞ղ է բարորակ հանգույցը վերածվել չարորակի կամ չարորակն արագանալ

-    Տասնյակ հազարավոր դեպքերի ուսումնասիրությունն ամբողջ աշխարհում ապացուցել է, որ նման բան ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ:

-    Ցավո՞տ է:

-    Միջամտությունն իրականացվում է տեղային ցավազրկմամբ, որը մինիմալի է հասցնում ցավային զգացողությունները: Ավելի շուտ տհաճ է, քան ցավոտ: Բացառություն է կազմում տեղային ցավազրկողներից ալերգիա ունեցող մարդկանց փոքրիկ խումբը, սակայն նրանց համար էլ կան համապատասխան պրոցեդուրաներ, որոնք կտրուկ նվազեցնում են ցավազգացողությունը:

-    Երկա՞ր է տևում: Պե՞տք է հետո մնալ հիվանդանոցում:

-    Տևում է շատ կարճ, կատարվում է ամբուլատոր պայմաններում, միջամտությունից 5-10 րոպե անց պացիենտները վերադառնում են իրենց բնականոն կյանքին:

-    Ի՞նչ պատասխաններ կարող են լինել:

-    Հնարավոր պատասխանները 6-ն են: Պատասխանները պետք է համապատասխեն Bethesda դասակարգմանը: 90% դեպքերում հանգույցները լինում են բարորակ: Մնացած դեպքերում չարորակ կամ առկա է չարորակ պրոցեսի կասկած:

-    Ի՞նչ պետք է անել, եթե հանգույցը բարորակ չէ:

-    Հաջորդ քայլը վիրահատական բուժումն է: Մնացած բոլոր բուժական միջամտությունները անտեղի են և վտանգավոր: Իսկ հետագա գործողությունները և բուժման տակտիկան որոշվում է կոնկրետ դեպքին համապատասխան՝ հիմնվելով հյուսվածաբանական (պաթոհիստոլոգիական) քննության արդյունքների վրա:

-    Իսկ բարորակ հանգույցները պե՞տք է վիրահատել:

-    Բարորակ հանգույցները վիրահատվում են միայն մեծ չափսերի դեպքում (4սմ և մեծ): Մնացած դեպքերում, եթե չկա արտահայտված կոսմետիկ դիսկոմֆորտ պացիենտի մոտ կամ հարակից անատոմիական կառուցվածքների սեղմման զգացողություն, ապա վիրահատական բուժման կարիք չկա:

-    Ինչքանո՞վ են ճշգրիտ պունկցիոն բիոպսիայի տվյալները:

-    Եթե բժշկական թիմը պրոֆեսիոնալ է և հետևում է արդի պահանջներին, ապա ճշգրտության տոկոսը 97-98 % է:

-    Հնարավո՞ր է, որ բիոպսիան արվի, բայց ինֆորմացիա հանգույցի մասին չստացվի:

-    Ցավոք, այո: Առաջատար արևմտյան կլինիկաներում ոչ ինֆորմատիվ բարակասեղային բիոպսիաները կազմում են ընդհանուրի մինչև 20%-ը: Մեր կլինիկայում այն կազմում է 13-15%: Դա նորմալ է և կապ չունի բժշկի պրոֆեսիոնալ որակների հետ:

-    Իսկ այդ դեպքում ի՞նչ է պետք անել:

-    Անհրաժեշտ է կրկնել միջամտությունը: Եթե կրկնակի բիոպսիան նույնպես ինֆորմատիվ չի լինում, ապա միջամտությունը կրկնում են 6 ամիս անց: Իրենց մասին «քիչ ինֆորմացիա» տվող հանգույցները մեծամասամբ լինում են բարորակ:

-    Առաջարկվում է պունկցիայի փոխարեն կատարել էլաստոգրաֆիա:

-    Էլաստոգրաֆիան համեմատաբար նոր հետազոտություն է: Այն հանդիսանում է սոնոգրաֆիայի ռեժիմներից մեկը և հաճախ օգնում է «կասկածելի» հանգույցների հայտնաբերման հարցում: Սակայն այն  չի կարող հանդիասանալ այլընտրանքային մեթոդ պունկցիոն բիոպսիային:

Արամ Սամվելի Չոմոյան
էնդոկրին վիրաբույժ

 

20 սեպտեմբերի 2019