• Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
    Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Ակնաբուժական կլինիկա
    Ակնաբուժական կլինիկա
  • Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. թոքաբանության բաժանմունք
  • Նաիրի-Կոքսա կլինիկա
    Նաիրի-Կոքսա կլինիկա
  • Ստոմատոլոգիական կլինիկա
    Ստոմատոլոգիական կլինիկա
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
    Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
    Վիրաբուժական կլինիկա. վիրահատարան
  • Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
    Թերապևտիկ կլինիկա. անոթանյարդաբանական բաժանմունք
  • Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. նյարդաբանական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. գաստրոէնտերոլոգիական ծառայություն

Ողջունի խոսք

Հարգելի այցելունե՛ր,

Ողջունում  եմ ձեզ «Նաիրի» բժշկական կենտրոնի պաշտոնական կայքում:

«Նաիրի» բժշկական կենտրոնը Հայաստանի Հանրապետության առաջատար բժշկական հաստատություն է, որտեղ տեղացի և օտարերկրյա պացիենտներին ցուցաբերվում է միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ և բազմապրոֆիլային բուժօգնություն:

Այսօր «Նաիրի» բժշկական կենտրոնում պացիենտի բուժման գործընթացում կիրառվում են նորարարական տեխնոլոգիաներ և մեթոդներ:

Մասնագետների գիտական, կլինիկական և կրթական գործունեության, միջազգային առաջատար բժշկական հաստատությունների հետ համագործակցության, առաջատար ընկերությունների ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդաբանությունների ներդրման շնորհիվ «Նաիրի» բժշկական կենտրոնը ձեռք է բերել լայն ճանաչում մեր երկրում և արտասահմանում:

«Նաիրի» ԲԿ-ում ստեղծվել են տարբեր մասնագիտական ուղղվածության բազմապրոֆիլ թիմեր, ինչը առավելություն է պացիենտի ճշգրիտ և արագ ախտորոշման ու արդյունավետ բուժման գործընթացում` հատկապես բարդ ու դժվարին դեպքերում: Վիրաբուժական բազմամասնագիտական ​​թիմը հնարավորություն է տալիս համալիր և համակցված վիրաբուժական ախտաբանությունների դեպքում կատարել միաժամանակյա համատեղ վիրահատություն:

Ստեղծված է նաև ուռուցքաբանական ​​թիմ, որը ներառում է տարբեր ոլորտներից մասնագիտացված ուռուցքաբաններ: Դա թույլ է տալիս նույնիսկ շատ բարդ դեպքերում արագ և ճշգրիտ ախտորոշել ու համատեղ մշակել քաղցկեղով հիվանդների բուժման միասնական ռազմավարություն:

Պացիենտները կարող են միաժամանակ ստանալ մի քանի մասնագետների խորհրդատվություն: Բազմամասնագիտական ​​թիմի խորհրդի ընթացքում, հեռաբժշկության տեխնոլոգիաների շնորհիվ, «Նաիրի» ԲԿ-ում հնարավոր է նաև բարդ դեպքերը քննարկել Հայաստանի այլ կլինիկաների և արտերկրի առաջատար մասնագետների հետ, կարծիքներ փոխանակել, խորհրդակցել։

«Նաիրի» ԲԿ-ի գրեթե բոլոր բաժանմունքներն ու կլինիկաները  համագործակցում են աշխարհի առաջատար կլինիկաների և նրանց մասնագետների հետ։ Այդ մասնագետները պարբերաբար հաճախում են «Նաիրի» ԲԿ և իրականացնում խորհրդատվություն, բուժում և վիրահատություն` կիրառելով նաև նոր ախտորոշման և բուժման մեթոդներ:

«Նաիրի» ԲԿ-ում  պացիենտները կարող են 24/7 ձևաչափով, օրվա ցանկացած ժամին բարձրորակ մասնագիտական ​​ծառայություններ ստանալ:

«Նաիրի» բժշկական կենտրոնը Երևանի պետական ​​բժշկական համալսարանի հիմնական կլինիկական բազաներից է: Այստեղ առկա են ասպիրանտական և դոկտորական  գիտա-հետազոտական աշխատանքներ կատարելու մեծ հնարավորություններ:

«Նաիրի» բժշկական կենտրոնն իրականացնում է բուժքույրական անձնակազմի ուսուցում` միջազգային կրթական չափորոշիչներին համապատասխան:

Յուրաքանչյուր հիվանդին անհատական ​​մոտեցումը որակյալ բժշկական օգնության երաշխիք է. սա «Նաիրի» բժշկական կենտրոնի գործունեության կարգախոսն ու սկզբունքն է:

Կենտրոնի վարչակազմը և աշխատակազմը ջանք չեն խնայում պացիենտների համար որակյալ, արդյունավետ ու անվտանգ ախտորոշում և բուժում  կազմակերպելու համար:

Մաղթում եմ ձեզ առողջություն:

Հարգանքով`
Հարություն Քուշկյան