Briefly about me
Բժշկական գիտությունների թեկնածու բժիշկ-սոնոգրաֆիստ
1992 թ-ին ավարտել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը:
1992-1994թթ. անցել է նաև համալսարանում կլինիկական օրդինատուրայի «Ներքին հիվանդություններ» դասընթացը ռևմատոլոգի մասնագիտությամբ:
2012թ-ին պաշտպանել է գիտական թեզ, շնորհվել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի:
Վերապատրաստվել է`ՀՀ ԱՆ ազգային ինստիտուտում` ռևմատոլոգիա մասնագիտությամբ, անցել է ուլտրաձայնային հետազոտություններ դասընթացը, ԵՊԲՀ-ում` դասախոսների որակավորման բարձրացման բաժնում, ՌԴ ԱՆ ռևմատոլոգիայի ինստիտուտում, ինչպես ռևմատոլոգիայի գծով այնպես էլ հոդերի ուլտրաձայնային հետազոտություն բաժանմունքում, ստանալով համապատասխան որակավորում:
Մասնակցել է` բազմաթիվ միջազգային գիտաժողովների ինչպես ռևմատոլոգիական հիվանմդություններին նվիրված (Ամստերդամ, Փարիզ, Կոպենհագեն, Հռոմ, Քիշնև), այնպես էլ հենաշարժական համակարգի հիվանդությունների ախտորոշմանը նվիրված (Կոպենհագեն, Բրյուսել, Վիեննա, Ամստերդամ, Բեռլին):
Մասնակցել է` Երևանում բազմաթիվ գիտաժողովների, ունեցել է ելույթներ և բազմաթիվ գիտական հրապարակումներ (ավելի քան 50 հոդվածների հեղինակ է):
Տիրապետում է` հենաշարժական համակարգի, հոդի և փափուկ հյուսվածքների, նյարդերի ուլտրաձայնային ախտորոշման ժամանակակից մեթոդներին, ուլտրաձայնային հետազոտության հսկողությամբ հոդերի և հարհոդային հյուսվածքներում ներարկումներ իրականացնելու տեխնիկային:
Հանդիսանում է` Եվրոպական կմախքամկանային ռադիոլոգների ասոցիացիայի անդամ, Հայաստանի ռևմատոլոգիայի ասոցիացիայի անդամ:
Biography
Appointed to work in MC "Nairi" :