ՔԿԱ և աուդիոլոգիական ծառայություններ
Ընդհանուր բնութագիրը
2003 թվականից, «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակառուցումից հետո, ՔԿԱ բաժանմունքում քթի, կոկորդի, ականջների, գլխի և պարանոցի բնածին կամ ձեռքբերովի ախտաբանությունների ախտորոշման, կոնսերվատիվ և վիրահատական բուժման համար սկսեցին գործածել արդի բարձր տեխնոլոգիական մեթոդներ:
Բաժանմունքում Ժամանակակից բժշկական օգնություն են ստանում մեծահասակները և երեխաները` սկսած մեկ տարեկանից: Ծառայություններն իրականացնում են բաժանմունքի բարձր որակավորմամբ մասնագետներըը, ովքեր բազմիցս վերապատրաստվել և լիցենզավորվել են Եվրոպայի առաջատար կլինիկաներում:
Բաժանմունքը ԵՊԲՀ ՔԿԱ ամբիոնի կլինիկական բազա է, որտեղ ուսուցանում և մասնագիտանում են բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները, գիտապրակտիկ գործունեություն են ծավալում կլինիկական օրդինատորները և ասպիրանտները։
Ախտորոշման և բուժման նորագույն մեթոդների ներդրումը և կիրառումն` օպտիկական սարքերի և տեսգրահսկողության կիրառմամբ, նաև` տվյալների արխիվացումը, թույլ են տալիս իրականացնել ճշգրիտ ախտորոշում, կլինիկորեն հիմնավորված բուժում` ապահովելով մինչև 40 -50% արդյունավետություն:
ՔԿԱ հիվանդությունների ախտորոշման համար բաժանմունքի մասնագետները լայնորեն օգտագործում են «Նաիրի» ԲԿ ախտորոշման բաժանմունքի ռենգեն, համակարչային (ՀՏ), մագնիսառեզոնանսային (ՄՌՏ) սքանավորման և ՈՒՁՀ սարքերը։
![]() |
![]() |
![]() |
Բաժանմունքում մշակվել և կյանքի են կոչվել ներքթային կառույցների ձևախախտումների, հարքթային խոռոչների բորբոքումների, ներ- և հարքթային խոռոչների զանգվածային գոյացությունների (պոլիպներ, կիստաներ և այլն) էնդոսկոպիկ և միկրովիրաբուժական բուժման և շտկման նորագույն տեխնոլոգիաները, ինչը թույլ է տալիս զգալիորեն բարելավել բուժման որակը, խուսափել բարդություններից և նվազեցնել հիվանդների կլինիկայում գտնվելու ժամանակը:
Հիմնական գործունեությունը
ՔԿԱ բաժանմունքում կատարելագործված են հետևյալ ավանդական վիրահատությունները․
- էնդոսկոպիկ ադենոիդէկտոմիա, որը կատարվում է բարձրորակ արդի սարքավորումների օգնությամբ և տեսահսկողությամբ, ինչը զգալիորեն իջեցնում է ռեցիդիվների հավանականությունը,
- տոնզիլէկտոմիա` Johnson&Johnson ռադիովիրաբուժական սարքի և Coblator կոագուլյատորի օգնությամբ:
Այս սարքերի օգտագործումը նվազեցնում է ցավային համախտանիշը և արյունահոսության վտանգը հետվիրահատական շրջանում, ինչը կարևոր է հատկապես երեխաների մոտ վիրահատության ժամանակ։
Բաժանմունքը զբաղվում է նաև խռմփոցի և քնի օբստրուկտիվ ապնոէի վիրաբուժական բուժմամբ, որոնք կատարվում են միայն մանրակրկիտ հետազոտություններից հետո՝ պոլիսոմնոգրաֆիա /քնի մոնիտորինգ/ էնդոսկոպիկ հետազոտություն, շնչուղիների համակարգչային տոմոգրաֆիա։ Հստակ ցուցումների առկայության դեպքում և օբստրուկցիայի մակարդակը որոշելուց հետո կատարվում է ուվուլոպլաստիկա` արդի սարքերի օգնությամբ։
Հատուկ ուշադրություն է հատկացվում ձայնային համակարգի հիվանդությունների վիրահատական բուժմանը՝ ձայնալարերի էնդոսկոպիկ վիրահատություն Leica միկրոսկոպի օգնությամբ: Այս միջամտությունն իրականացվում է բնական անցքերի միջով, առանց կտրվածքի և հետևաբար, նվազագույն հոսպիտալացման և վերականգնման շրջանով ու բարձր արդյունավետությամբ։
![]() |
![]() |
![]() |
Միկրոսկոպների բազմակի խոշորացումը և բինօկուլյար տեսողության հնարավորությունը զգալիորեն կապասեցնում են վիրահատական դաշտի մեծությունը և տարածվածությունն այնպիսի բարդ վիրահատությունների ժամանակ, ինչպիսիք են․
- միրինգոտոմիան` սուր օտիտների ժամանակ,
- միրինգոտոմիան` թմբկաթաղանթի շունտավորմամբ,
- միրինգոպլաստիկան:
Բաժանմունքում կատարվում են բնածին անոմալիաներով տառապող, ՔԿԱ օրգանների, գլխի և պարանոցի վնասվածքներով հիվանդների վիրահատական բուժում․
- օտոպլաստիկա` լոշտակության ժամանակ,
- օտոպլաստիկա` արտաքին ականջի վնասվածքների դեպքում, Բռենդ-Նագատեի եղանակով` կողոսկրի աճարի օգտագործմամբ,
- խեյլոպլաստիկա` վերին շրթի վերականգնում /նապաստակի շրթունք/,
- ուրանոուվուլոպլաստիկա` փափուկ քիմքի վերականգնում քիմքի ճեղքվածքի ժամանակ /գայլի երախ/,
- պարանոցի տարբեր տեղայնացման կիստաների հեռացում /միջին, կողային/,
- պարանոցի, ականջների և քթի տարբեր տեղայնացման կիստաների հեռացում:
Ի շնորհիվ նյարդավիրաբույժների հետ համագործակծության, բազմապրոֆիլ վիրաբույժների թիմը կատարում է համակցված բարդ վիրահատություններ, օրինակ, գանգի հիմքի կառույցների ախտաբանության ժամանակ հիպոֆիզի ադենոմայի վիրահատություն, տրանսնազալ մուտք դեպի գանգի հիմքի կառույցները, գանգի հիմքի դեֆեկտների փակում, եթե անգամ ուղեկցվում են լիքվորեյայով։ Ի շնորհիվ պլաստիկ վիրաբուժների հետ համագործակցության, իրականացվում են համակցված բարդ վիրահատություններ` րինոսեպտոպլաստիկա և մամոպլաստիկա, րինոսեպտոպլաստիկա և աբդոմինոպլաստիկա և այլն։
![]() |
![]() |
![]() |
ՔԿԱ բաժանմունքի աշխատանքներն օպտիմալացնելու նպատակով բազմապրոֆիլ վիրաբույժների թիմի կազմում անհրաժեշտության դեպքում ընդգրկվում են նաև ուռուցքաբան-վիրաբուժներ, նյարդավիրաբուժներ, պլաստիկ և այլ նեղ մասնագիտացված վիրաբուժներ։
ՔԿԱ բաժանմունքում Կարլ Շտորց ընկերության (Գերմանիա), օպտիկական էնդոսկոպների (00, 300, и 700 տեսողության դաշտով) և տեսասարքերի օգտագործմամբ ներդրվել և պրակտիկայում կիրառվում են հետևյալ վիրաբուժական մեթոդները․
- էնդոսկոպիկ սեպտոպլաստիկա. քթի միջնապատի դեֆորմացիաների և պերֆորացիաների միկրովիրաբուժական բուժում,
- բնածին և ձեռք բերովի քթային խոանների ատրեզիայի էնդոսկոպիկ վիրահատություն,
- քրոնիկական, հիպերտրոֆիկ և վազոմոտոր ռենիտների բուժում` քթային խեցիների էնդոսկոպիկ հեռացմամբ Johnson & Johnson (ԱՄՆ) ռադիովիրաբուժական սարքի, Coblator (Ֆրանսիա) ռադիոալիքային երկբևեռ կոագուլատորի կիրառմամբ,
- ռինոսեպտոպլաստիկա. արտաքին քթի և ներքթային ստրուկտուրաների բնածին, ձեռք բերովի և երկրորդական դեֆորմացիաների վիրահատություն,
- քրոնիկ թարախային ռինոսինուսիտի էնդոսկոպիկ բուժում. էնդոսկոպիկ միկրովիրաբուժական միջամտություն ներքթային կառուցվացքի և հարքթային ծոցերի շտկումով, որոնք քրոնիկական բորբոքման հետևանքով փոփոխությունների են ենթարկվել,
- քթի խոռոչի և հարքթային ծոցերի օտար մարմինների, այդ թվում նաև օդոնտոգեն բնույթի մարմինների /պլոմբանյութ, ատամների իմպլանտ/ էնդոսկոպիկ հեռացում,
- պոլիպոզ ռինոսինուսիտի էնդոսկոպիկ բուժում,
- հարքթքային սինուսների կիստաների էնդոսկոպիկ բուժում:
Էնդոսկոպիկ վիրաբուժության ժամանակակից մոտեցումը ներառում է քթային խոռոչի և հարքթային սինուսների ախտահարված հյուսվածքի ամբողջական հեռացում և առողջ հյուսվածքների պահպանում, ինչը հատկապես կարևոր է պոլիպոզ սինուսիտների ժամանակ, քանի որ այս մոտեցումը ապահովում է հիվանդության ռեմիսիա։
Ի շնորհիվ հարքթային խոռոչների ֆունկցիոնալ էնդոսկոպիկ վիրահատությունների, «Նաիրի» ԲԿ ՔԿԱ բաժանմունքում ներդրվել է միափուլ միջամտություն` հարքթային ոչ թարածային ախտահարումների ժամանակ արտաքին քթի և ներքթային կառուցվածքների շտկում, հատկապես պոլիպների և կիստաների առկայության դեպքում։ Այդ դեպքերում կատարվում է միափուլ զուգորդված ռինոսեպտոպլաստիկա և հարքթային խոռոչների սանացիա։ Դա հնարավորություն է տալիս բացառել ավանդական բազմափուլ վիրահատական միջամտությունները։
Բոլոր վիրաբուժական միջամտությունները կատարվում են ընդհանուր անզգայացմամբ:
Նորագույն տեխնոլոգիաների և վիրաբուժական տեխնիկայի կիրառումը զգալիորեն նվազեցրել է տրավմատիզմը, հնարավոր բարդությունների ռիսկերը, բարելավել է բուժման արդյունավետությունը և կրճատել հոսպիտալացումը։
Բաժանմունքի մասնագետները անց են կացնում խորհրդատվություններ և իրականացնում վիրահատություններ Արմավիրի, Տաուշի մարզերում, Մարտակերտում և Հադրութում։
«Նաիրի» ԲԿ պոլիկլինիկայում գործում է ամբուլատոր ՔԿԱ ծառայություն, որն իրականացնում է «MEDLOR» ՍՊԸ-ն: Ծառայության շրջանակում կատարվում են ախտորոշում, կոնսերվատիվ բուժում, կիրառվում են հիվանդների մոնիթորինգի տարբեր մեթոդներ:
![]() |
![]() |
![]() |
![]() |
Karl Storz ընկերության Sopro Imaging տեսագրման համակարգով, կոշտ էնդոսկոպների օգտագործմամբ, մատուցվում են հետևյալ ծառայությունները.
- քթի խոռոչի և հարքթային սինուսների տեսա-էնդոսկոպիկ ախտորոշում. քթի խոռոչի և ըմպանի էնդոսկոպիկ հետազոտություն,
- տեսա-էնդոսկոպիկ սինուսոսկոպիա. հարքթային սինուսների էնդոսկոպիկ հետազոտություն,
- տեսա-էնդոսկոպիկ ֆիբրորինոֆարինգոլարինգոսկոպիա. քթի խոռոչի, քիթըմպնի, ըմպանի և կոկորդի էնդոսկոպիկ հետազոտություն։
Karl Storz ընկերության օտոսկոպների, Karl Zeiss Opmi Pico ընկերության միկրոսկոպի, Sopro Imaging տեսագրման համակարգի օգնությամբ կատարվում է տեսաէնդոսկոպիկ օտոսկոպիա. լսողական խողովակի, թմբկաթաղանթի, իսկ պերֆորացիաների դեպքում` թմբկախոռոչի էնդոսկոպիկ հետազոտություն։
![]() |
![]() |
«Նաիրի» ԲԿ պոլիկլինիկայում գործող MEDLOR ՍՊԸ-ն մատուցում է ամբուլատոր ՔԿԱ ծառայություն, որտեղ կիրառվում են հիվանդությունների ախտորոշման, կոնսերվատիվ բուժման և մոնիթորինգի մեթոդներ:
Karl Storz ընկերության Sopro Imaging տեսագրման համակարգով` կոշտ էնդոսկոպների օգտագործմամբ, մատուցվում են հետևյալ ծառայությունները.
- քթի խոռոչի և հարքթային սինուսների տեսա-էնդոսկոպիկ ախտորոշում` քթի խոռոչի և ըմպանի էնդոսկոպիկ հետազոտություն,
- տեսա-էնդոսկոպիկ սինուսոսկոպիա` հարքթային սինուսների էնդոսկոպիկ հետազոտություն,
- տեսա-էնդոսկոպիկ ֆիբրորինոֆարինգոլարինգոսկոպիա` քթի խոռոչի, քիթըմպնի, ըմպանի և կոկորդի էնդոսկոպիկ հետազոտություն։
Karl Storz ընկերության օտոսկոպների և Karl Zeiss Opmi Pico ընկերության միկրոսկոպի, Sopro Imaging տեսագրման համակարգի օգնությամբ կատարվում է տեսագրաէնդոսկոպիկ օտոսկոպիա` լսողական խողովակի, թմբկաթաղանթի, պերֆորացիաների դեպքում` թմբկախոռոչի էնդոսկոպիկ հետազոտություն։
«Նաիրի» ԲԿ պոլիկլինիկայում գործում է լսողության հետազոտության և պրոթեզավորման սենյակ (MEDLOR ՍՊԸ), որտեղ իրականացվում են լսողության բոլոր արդի հետազոտությունները, ինչը հնարավորություն է տալիս օպտիմալ բուժում պլանավորել հիվանդությունների սկզբնական փուլերում։ Այստեղ կատարվում են․
- ազդանշանի շեմային աուդիոմետրիա` լսողության կորստի աստիճանի և տեսակի հետազոտություն,
- իմպեդանսոմետրիա` միջին ականջի կառույցների ֆունկցիոնալ վիճակի հետազոտություն,
- օտոակուստիկ էմիսիայի գրանցում (DPOAE)` լսողական ռեցեպտորների ֆունկցիոնալ վիճակի հետազոտություն,
- լսողական պոտենցիալների հետազոտություն, որը հնարավորություն է տալիս ախտորոշել լսողության կորուստը մեծահասակների և երեխաների մոտ` սկսած նորածնային հասակից։
Լսողության հետազոտության և պրոթեզավորման սենյակում կազմակերպվում է լսողության պրոթեզավորում` Siemens-ի բարձրակարգ թվային լսողական սարքերով:
Համագործակցությունը
«Նաիրի» ԲԿ-ն սերտորեն համագործակցում է Ֆրանսիայի, Գերմանիայի առաջատար կլինիկաների և մասնագետների հետ.
- պրոֆեսոր ԵԿՏԱ-Նոել Կարապետեան, ՔԿԱ բաժանմունքի վարիչ, Արմանդ Տրուսո կլինիկա, Նեկեր, Փարիզ,
- պրոֆեսոր Էրեա-Նոել Կարապետյան, ՔԿԱ հիվանդությունների, գլխի և պարանոցի վիրաբուժության բաժանմունքի վարիչ, Արմանդ Տրուսո կլինիկա, Նեկեր Փարիզ, Ֆրանսիա,
- Ջորջ Տաշջյան, բ․գ․դ․, ՔԿԱ հիվանդությունների ամբիոնի դոցենտ, գլխի և պարանոցի վիրաբուժության բաժանմունքի վարիչ, Արմանդ Տրուսո կլինիկա, Նեկեր Փարիզ, Ֆրանսիա,
- պրոֆեսոր Խյալմար Խագեդորն, ՔԿԱ բաժանմունքի վարիչ, Հելիոս Ամպեր Դախաու հիվանդանոց, Մյունխեն, Գերմանիա,
- պրոֆեսոր Ստեֆան Հոլթման, ՔԿԱ բաժանմունքի վարիչ, Արաբելա կլինիկա, Մյունխեն, Գերմանիա,
- պրոֆեսոր Լենարցպ, Հաննովեր լսողության կենտրոն (DHZ), Գերմանիա,
- պրոֆեսոր Լենինսկի-Սխեեդաթ, ՔԿԱ բաժանմունք, Հաննովերի բժշկական դպրոց։
ՔԿԱ բաժանմունքի անձնակազմը մշտապես կատարելագործվում և մասնագիտանում է Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի լավագույն կլինիկաներում:
Կլինիկայում շահագործվում են հետևյալ սարքերը.
- Կարլ Շտորց (Գերմանիա) օպտիկական էնդոսկոպ 00, 300, և 700 տեսողական դաշտերով, տեսագրման Sopro Imaging համակարգով,
- Կարլ Շտորց (Գերմանիա) և Stryker (ԱՄՆ) տեսասարքեր,
- Կարլ Շտորց օտոսկոպներ,
- Karl Zeiss Opmi Pico ընկերության մանրադիտակներ` Sopro Imaging տեսագրման համակարգով,
- երկբևեռ Coblator (Ֆրանսիա) ռադիոհաճախական կոագուլյատոր,
- Johnson&Johnson (ԱՄՆ) ռադիովիրաբուժական սարքեր,
- Leica (Շվեյցարիա) ընկերության օպերացիոն մանրադիտակ։
Բժիշկներ
ՔԿԱ և աուդիոլոգիական ծառայությունների ղեկավար
- Մասնագիտություն
- քիթ-կոկորդ-ականջաբան
- Գիտական աստիճան
- բ․գ․թ․
- Կոչում
- դոցենտ