Գինեկոլոգիական ծառայություն
Նաիրի բժշկական կենտրոնի մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայությունը գործում է հիմնադրման օրվանից: Ծառայության գործունեության հիմնական ուղղությունը կանանց վերարտադրողական առողջության պահպանումը և վերականգնումն է, ուռուցքային հիվանդութունների կանխարգելումը, ընտանիքի պլանավորումը և հղիների նախածննդյան հսկողությունը:
Առաջատար փորձագետները վերապատրասվել են Հարվարդի եւ Կալիֆորնիայի (ԱՄՆ) համալսարաններում, Եվրոպայի կլինիկաներում (Ֆրանսիա, Բելգիա, Անգլիա, Գերմանիա): Աշխատանքները կազմակերպվում են ըստ միջազգային չափանիշների ուղեցույցների:
Մանկաբարձական եւ գինեկոլոգիական ծառայությունների սպեկտորը.
- հղի կանանց նախածննդյան մոնիտորինգ (ներառյալ` բարձր ռիսկային հղի կանանց մոտ սոմատիկ ախտաբանությունները),
- նախածննդյան նախապատրաստումը ծննդաբերության` ըստ Լամազի ծրագրի, երբ զուգընկերը մասնակցում է ծննդաբերությանը,
- գինեկոլոգիական հիվանդների հետազոտություն, կանխարգելում եւ բուժում (պահպանողական եւ վիրահատական),
- օստեոպորոզի, արգանդի վզիկի քաղցկեղի եւ կրծքագեղձի քաղցկեղի դեմ կանխարգելիչ սքրինիգային ծրագրի իրականացում (ԲՀԿ-թեստ, կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն, դենսիտոմետրիա),
- անպտղություն. ամուսնական զույգի մոտ` հետազոտություն, ախտորոշում եւ բուժում,
- մասնագիտական խորհրդատվություն (Էնդոկրինոլոգ, գենետիկ, ուրոլոգ, ռեպրոդուկտոլոգ, նյարդաբան, սրտաբան եւ այլն),
- հակաբեղմնավորման մեթոդներ, բեղմնավորման եղանակներ, ընտանիքի պլանավորման հարցեր:
![]() |
![]() |
![]() |
Կենտրոնում շահագործվում են ժամանակակից սարքեր, որոնք թույլ են տալիս իրականացնել հիվանդների լայնածավալ հետազոտություն եւ բուժում.
- ուլտրաձայնային հետազոտություն. առաջին եռամսյակի սքրինինգը և դոպլեր հետազոտությունն իրականացվում է Simens 3000 սարքի օգնությամբ,
- արգանդի վզիկի ախտաբանության ժամանակ իրականացվում է արգանդի վզիկի կոլպոսկոպիա, բիոփսիա, անհրաժեշտության ժամանակ կիրառվում է կիսահաղորդչային լազեր LEEP եւ արգանդի վզիկի կոնիզացիա,
- հղիության երրորդ եռամսյակում ցուցման դեպքում կատարվում է կարդիոտոկոգրաֆիա` ամնիոցենտոզի և ամնիոռեդուկցիայի հայտնաբերման համար,
- լաբորատորիայում իրականացվում է հետազոտությունների ամբողջ սպեկտորը (կլինիկական, բջջաբանական, կենսաքիմիական, սերոլոգիական, հորմոնալ` օգտագործելով պոլիմերազային շղթայական ռեակցիան:
![]() |
![]() |
Բոլոր պացիենտները ստանում են տեղեկատվական թերթիկներ` անհրաժեշտ տեղեկատվությամբ:
Լաբորատորիայում իրականացվում է հետազոտությունների ամբողջ սպեկտորը` կլինիկական, բջջաբանական, կենսաքիմիական, շճաբանական հետազոտություններ, հորմոնների որոշում` նաև պոլիմերազային շղթայական ռեակցիայի կիրառմամբ:
Գինեկոլոգիայի բաժանմունքում իրականացվում են գինեկոլոգիական հիվանդությունների վիրաբուժական և կոնսերվատիվ բուժում: Բուժման կոնսերվատիվ եղանակները նախատեսված են անկանոն դաշտանով, կանացի սեռական օրգանների բորբոքային հիվանդություններով, անպտղությամբ և վիժումներով գինեկոլոգիական հիվանդների բուժման համար:
Բաժանմունքում իրականացվում են որովայնի խոռոչի բոլոր անհրաժեշտ վիրահատությունները` նախապատվություն տալով նվազագույն ինվազիվ լապարոսկոպիկ վիրահություններին:
«Նաիրի» ԲԿ բազմամասնագիտական թիմի, վիրաբուժական, ուրոլոգիական և գինեկոլոգիական բաժանմունքների բարձրորակ մասնագետների շնորհիվ համատեղ իրականացվում են բարդ համակցված վիրահատական միջամտություններ:
![]() |
![]() |
![]() |
Գինեկոլոգիայի բաժանմունքում իրականացվում է ախտորոշում և բուժում հետևյալ հիվանդությունների ժամանակ.
- ադենոմիոզ և արտաքին էնդոմետրիոզ,
- սեռական օրգանների բարորակ և չարորակ ուռուցքներ,
- կոնքի շրջանի քրոնիկ ցավ,
- վերարտադրողական խանգարումներ (անպտղություն, վիժումներ, արտարգանդային հղիություն),
- կանանց սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ,
- ներարգանդային ախտաբանություն,
- սեռական օրգանների բնածին անոմալիաներ,
- սկլերոկիստոզային ձվարանների համախտանիշ,
- կանանց փոքր կոնքի օրգանների պրոլափս (արգանդի և հեշտոցի պատերի արտանկում),
- միզարձակման խանգարումներ:
Պացիենտների մոտ հիվանդությունների ախտորոշումն իրականացվում է հետևյալ հետազոտությունների արդյունքում.
- սեռական օրգանների տրանսաբդոմինալ, տրանսվագինալ եռաչափ և քառաչափ ուլտրաձայնային հետազոտություն՝ անոթներում արյունահոսքի դոպլերոմետրիկ գնահատմամբ,
- կրծքագեղձերի ՈՒՁՀ,
- մամոգրաֆիա,
- արգանդային փողերի անցանելիության ռենտգեն հետազոտություն,
- կոլպոսկոպիա, հիստերոսկոպիա, լապարոսկոպիա,
- արյան մեջ հորմոնների որոշում,
- արյան իմունաբանական, բջջաբանական, մանրէաբանական, ախտահյուսվածաբանական հետազոտություններ:
Բժիշկներ
Գինեկոլոգիայի ծառայության ղեկավար
- Մասնագիտություն
- վիրաբույժ, գինեկոլոգ
- Կոչում
- բ․գ․թ․