Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման ծառայություն
Ընդհանուր բնութագիրը
Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման ծառայությունն ընդլայնված ծավալով բարձր որակավորված ինտենսիվ թերապիայի ոլորտում առաջատարն է Հայաստանում: Այն ընդհանուր մասնագիտացված բաժանմունք է, որտեղ, անկախ ախտորոշումից, համապատասխան բուժում են ստանում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդները: Յուրաքանչյուր տարի բաժանմունք է ընդունվում ավելի քան 3000 հիվանդ, որի 25%-ը կազմում են այլ հիվանդանոցներից տեղափոխվածները:
Ծառայությունը հագեցած և համալրված է ժամանակակից ախտորոշիչ, մոնիտորինգային և թերապևտիկ սարքերով, ինչն ապահովում է ծայրահեղ վիճակներում գտնվող հիվանդների բուժման որակը: Ապահովվում է լայնածավալ վիրահատություններից հետո հիվանդների, դեկոմպենսացված սոմատիկ հիվանդություններով, բազմաօրգանային անբավարարությամբ հիվանդների ինտենսիվ թերապիան:
Կլինիկան ապահովում է բոլոր ցավոտ գործողությունների, միջամտությունների և վիրահատությունների անզգայացումը, ստացիոնար ընդունված ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների ինտենսիվ թերապիան և վերակենդանացման միջոցառումները, օրգանիզմի կենսական կարևոր ֆունկցիաների խանգարմամբ հիվանդների խորհրդատվական օգնությունը:
Գործունեության հիմնական ուղղությունները
Բաժանմունքը բաղկացած է անեսթեզիոլոգիայի, վերակենդանացման, ինտենսիվ թերապիայի ենթաբաժիններից, որոնց հիմնական նպատակներն ու խնդիրներն են.
- վիրահատական և քիչ ինվազիվ միջամտությունների, ախտորոշիչ հետազոտությունների ցավազրկման ապահովումը,
- հետվիրահատական երկարատև էպիդուրալ ցավազրկման ապահովումը,
- վիրահատական սթրեսի կանխարգելումը,
- երեխաների և մեծահասակների դինամիկ հսկումը` հետվիրահատական հիվանդասենյակում,
- վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվող թերապևտիկ և վիրահատական հիվանդների հեմոդինամիկայի ու շնչառության հիմնական ցուցանիշների մոնիտորինգը` վիրահատական բուժման բոլոր փուլերում և հետվիրահատական շրջանում,
- պրոթեզավորումը և հիվանդների օրգանիզմի կենսական կարևոր ֆունկցիաների շտկումը,
- հիվանդների խնամքը՝ ներառյալ անշարժ և քիչ շարժուն հիվանդների սանիտարական մշակումը, պառկելախոցերի կանխարգելումը,
- սիրտ-անոթային համակարգի և շնչառական օրգանների ֆունկցիաների պրոթեզավորմամբ ծանր հիվանդների ներհիվանդանոցային տեղափոխումը՝ ախտորոշիչ հետազոտությունների, վիրահատական միջամտությունների և քիչ ինվազիվ գործողությունների իրականացման նպատակով,
![]() |
![]() |
Բաժանմունքում կիրառվում են անզգայացման ժամանակակից հետևյալ մեթոդները.
- ընդհանուր ներշնչափողային բազմաբաղադրիչ հավասարակշռված անզգայացում՝ ներառյալ առանձին մեկ թոքի օդահարումը,
- ինքնուրույն շնչառության պայմաններում` ընդհանուր ներերակային անզգայացում,
- ընդհանուր անզգայացում՝ կոկորդային դիմակի կիրառմամբ,
- ողնուղեղային անզգայացում,
- էպիդուրալ անզգայացում,
- համակցված ողնուղեղային էպիդուրալ անզգայացում,
- համակցված ընդհանուր էպիդուրալ անզգայացում,
- տեղային-շրջանային անզգայացում,
- ամբուլատոր պայմաններում անզգայացում` միջամտական գործիքային հետազոտությունների ժամանակ (գաստրոդուոդենոսկոպիա, կոլոնոսկոպիա, հիստերոսկոպիա, ցիստոսկոպիա և այլն),
- ՀՏ, ՄՌՏ ախտորոշում` դեղորայքային քնի պայմաններում:
Կլինիկայում իրականացվում են.
- թոքերի արհեստական օդահարում՝ անզգայացման շնչառական սարքերի, ներերակային և ինհալյացիոն անեսթետիկների, վերջին սերնդի միոռելաքսանտների կիրառմամբ,
- անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտություններ (ՈՒՁՀ, գաստրոդուոդենոսկոպիա, կոլոնոսկոպիա, սոնոգրաֆիա, ԷխոՍԳ, անոթների դուպլեքս սքանավորում, ռենտգեն- հետազոտություն),
- շնչառության և հեմոդինամիկայի հիմնական ցուցանիշների մոնիտորինգ,
- մագիստրալ անոթների (ենթաանրակային, լծային կամ ազդրային երակների) պունկցիա և կաթետերավորում,
- պլևրալ խոռոչների պունկցիա և դրենավորում,
- սուբդուրալ տարածության պունկցիա:
- կիրառվում են շնչառության օժանդակման, թոքերի ինվազիվ և ոչ ինվազիվ օդահարման, ներմաշկային դիլատացիոն և ավանդական տրախեոստոմիայի, սանացիոն բրոնխոսկոպիայի ժամանակակից մեթոդները:
Նոր մեթոդներ.
- կենտրոնական երակով դեղերի երկարատև ներարկման համար նախատեսված սարքի իմպլանտացիա, ներառյալ` քիմիաթերապիան (PORT A CATH իմպլանտացիա),
- PORT-սարքի իմպլանտացիա` երկարատև էպիդուրալ անզգայացման համար,
- ներմաշկային դիլատացիոն տրախեոստոմիայի իրականացում` Howard-Kelly մոդիֆիկացված սեղմակի օգնությամբ` տրախեոստոմիկ բացվածքի միանվագ լայնացմամբ:
Կլինիկան հագեցած է սիրտ-թոքային վերակենդանացման, դեֆիբրիլյացիայի, կարդիովերսիայի, սրտի ռիթմը վարող ժամանակավոր սարքի տեղադրման և շնչառական ուղիների անցանելիության հետ կապված խնդիրները վերացնելու համար անհրաժեշտ սարքերով (լարինգոսկոպիա, Air- track, կոկորդային դիմակներ, ֆիբրոսկոպ):
Գործընկերներ
- «Էրեբունի» ԲԿ վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք, ք.Երևան, Հայաստան,
- Departement d`Anesthesie-reanimation, Hopital Prive Nord Parisien:
Բժշկական սարքերի առկայությունը
- Drager Fabius, Drager Savina, Newport ընկերության ստացիոնար և պորտատիվ (շարժական) անզգայացման շնչական սարքեր,
- ծայրամասային հեմոդինամիկայի և շնչառության ցուցանիշների բազմաֆունկցիոնալ, ոչ ինվազիվ մոնիտորներ (Drager, Massimo Radical 7),
- Schiller Defigard 5000 դեֆիբրիլյատոր-կարդիովերտեր,
- բարձր ռիսկի պառկելախոցերի կանխարգելման համար նախատեսված ներքնակներ,
- թթվածնի, խտացված օդի կենտրոնացված մատակարարում և վակուում-համակարգ:
Բժիշկներ
Գործադիր տնօրեն, Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ
- Մասնագիտություն
- անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
- Մասնագիտություն
- անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
- Գիտական աստիճան
- բ․գ․թ․
- Հեռախոս
- +374 99907557