Ուռուցքաբանական ծառայություն
Ընդհանուր բնութագիրը
Օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայությունը ստեղծվել է 2015 թվականին: Օնկոօրթոպեդիան վնասվածքաբանության, օրթոպեդիայի և ուռուցքաբանության միաձուլման արդյունքում ստեղծված գիտություն է: Օնկոօրթոպեդների մասնագիտական ոլորտին են վերաբերվում ոսկրերի, հոդերի և հենաշարժիչ համակարգի փափուկ հյուսվածքների ուռուցքային և ուռուցքանման ախտահարումները: Թեև ուռուցքային հիվանդացության կառուցվածքում տվյալ ախտահարումները չեն գերազանցում 3,5-4 %-ը, սակայն, որպես կանոն, ախտահարվում են երիտասարդ և միջին տարիքի մարդիկ, ինչի պատճառով այս խումբը լուրջ սոցիալական և տնտեսական խնդիր է: Ներկայում «Նաիրի» ԲԿ օրթոպեդիկ ուռուցքաբանության և ոսկրային ախտաբանության ծառայությունն իրականացնում է այդ ոլորտում կիրառվող գրեթե բոլոր վիրահատությունները: Ծառայությունն իրականացնում է նաև օրթոպեդիկ ախտաբանությամբ պլանային վիրահատություններ (ձևախախտող կոքսարթրոզի և գոնարթրոզի ժամանակ` էնդոպրոթեզավորում), ոտնաթաթի բութ մատի արտաքին շեղման ժամանակ` շտկող ոսկրահատումներ (hallux valgus), օստեոպորոզի կոնսերվատիվ բուժում, արթրոզների ժամանակ` ներհոդային հիալուրոնաթթվի ներմուծում:
«Նաիրի» ԲԿ օնկոգինեկոլոգիական ծառայությունը հիմնադրվել է 2013 թվականին: Կլինիկայի գործունեության հիմնական ուղղությունը բարորակ և չարորակ ուռուցքների, կանանց սեռական օրգանների նախաուռուցքային ախտաբանության վիրաբուժությունն է: Կլինիկայում իրականացվում են նաև գինեկոլոգիական և վերականգնողական-պլաստիկ վիրահատություններ` փոքր կոնքի օրգանների իջեցման ժամանակ:
Կլինիկայի բազայի վրա գործում է ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնը, որտեղ ուսանողներն անցնում են «Ընդհանուր ուռուցքաբանություն» և «Ուռուցքաբանական գինեկոլոգիա» դասընթացներ:
![]() |
![]() |
«Նաիրի» ԲԿ-ում ժամանակակից սարքերով հագեցվածությունը և թիմի մասնագիտական պատրաստվածությունը թույլ են տալիս պացիենտների ախտորոշումն ու բուժումը կատարել համաձայն միջազգային ուռուցքաբանության ուղեցույցերի (NCCN), ինչի շնորհիվ պացիենտների կյանքի երկարացման արդյունքները համեմատելի են եվրոպական և ամերիկյան լավագույն կլինիկաների ցուցանիշներին:
«Նաիրի» ԲԿ-ն միակն է Հայաստանում, որտեղ բարդ օնկոգինեկոլոգիական միջամտությունները կատարվում են լապարոսկոպիկ եղանակով` շահագործելով վերջին սերնդի Karl Storz ընկերության էնդոսկոպիկ սարքերը:
![]() |
![]() |
![]() |
ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի և «Նաիրի» ԲԿ քիմիաթերապիայի բաժանմունքի հետ սերտ համագործակցությունը թույլ է տալիս համակողմանի ծառայություն մատուցել (քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա)։
Կլինիկայում գործում է բազմապրոֆիլ խումբ ESGO (Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական ասոցիացիա)։
Յուրաքանչյուր բարդ դեպքի ախտորոշման և բուժման պլանավորումն իրականացվում է թիմի կողմից` ներգրավելով «Նաիրի» ԲԿ բարձրորակ մասնագետներին (քիմիաթերապևտ, ճառաքայթաբան, ախտաբանաանատոմ, անեսթեզիոլոգ և այլ անհրաժեշտ մասնագետներ)։ Յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ ցուցաբերվում է խիստ անհատական մոտեցում: Բուժման ծրագիրը մանրամասն քննարկվում է հիվանդի հետ և բոլոր ախտորոշման ու բուժման ընթացակարգերը կատարվում են միայն իր համաձայնության: Սա հիվանդի համար հնարավորություն է հետազոտվել և բուժվել ժամանակակից միջազգային չափանիշներով` առանց Հայաստանից մեկնելու:
Կլինիկայում իրականացվում են արմատական օնկոգինեկոլոգիական, գինեկոլոգիական, ուրոգինեկոլոգիական, կրծքագեղձի վիրահատություններ: Ռադիկալ օնկոգինեկոլոգիական վիրահատությունների մեծ մասը ներկայում իրականացվում են միայն «Նաիրի» ԲԿ-ում:
«Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի ծառայությունը գործում է 2012 թվականից: Այն հիմնադրվել է ֆրանսիահայ բժիշկ Գևորգ Աբգարյանի կողմից, ով առայսօր ղեկավարում է բաժանմունքի աշխատանքը։ Բաժանմունքում իրականացվում է չարորակ ուռուցքների քիմիաթերապիա ամենաժամանակակից մեթոդներով՝ կիրառելով բացառապես եվրոպական և ամերիկյան բուժման սխեմաներ, բարձրորակ դեղեր։ Բժիշկներն անցել են վերապատրաստումներ Եվրոպայում և տիրապետում են միջազգային ուռուցքաբանության բոլոր անհրաժեշտ հմտություններին։
Բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Լևոն Գրիգորի Բադալյանը հանրապետությունում ոլորտի առաջատար մասնագետներից է, միջազգային ուռուցքաբանական ասոցիացիաների անդամ է, մասնակցում է ամենամյա առանցքային գիտաժողովներին։
![]() |
![]() |
Բուն քիմիաթերապիայի գործընթացից զատ, ուռուցքաբանության բաժանմունքում իրականացվում են չարորակ ուռուցքով հիվանդների համալիր ախտորոշման, բուժման մարտավարության մշակման և հետագա հսկողության գործընթացներ։ Բոլոր հիվանդների տվյալները քննարկվում են ուռուցքաբանական մուլտիդիսցիպլինար ժողովներին՝ Tumor Board, առավել բարդ դեպքերը հեռակոնֆերանսի ձևաչափով քննարկվում են Եվրոպայի գործընկերների հետ։
Բուժման ժամանակակից մեթոդների լայն ներդրման և արտերկրյա գործընկերների հետ սերտ համագործակցության շնորհիվ «Նաիրի» ԲԿ քիմիաթերապիայի բաժանմունքի բուժման արդյունքները համատեղելի են Եվրոպայի առաջադեմ կենտրոնների տվյալների հետ։
Բժիշկներ
Օրթոպեդիկ ուռուցքաբանության և ոսկրային ախտաբանության կլինիկայի ղեկավար
- Մասնագիտություն
- ուռուցքաբան-օրթոպեդ
Օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար
- Մասնագիտություն
- օնկոգինեկոլոգ
- Գիտական աստիճան
- բ․գ․թ․
Քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար
- Մասնագիտություն
- ուռուցքաբան
- Կոչում
- բ․գ․թ․