Ակնաբուժական կլինիկա
Ընդհանուր բնութագիրը
«Նաիրի» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկան հիմնադրվել է 2011 թվականին՝ ռուսական առաջատար կլինիկաներից մեկի՝ Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի Աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի, անմիջական մասնակցությամբ եւ աջակցությամբ:
![]() |
![]() |
![]() |
«Նաիրի» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկան բարձր տեխնոլոգիական ծառայությունների լայն սպեկտոր է մատուցում մեծահասակների եւ երեխաների աչքի հիվանդությունների ախտորոշման և բուժման ոլորտում՝ դեղորայքային, լազերային եւ միկրովիրաբուժական մեթոդներով:
Կլինիկան հագեցած է ժամանակակից բարձրորակ ախտորոշիչ սարքերով, եզակի միկրովիրաբուժական համակարգերով, լազերային սարքերով, և կիրառում է տեսողության ամենատարբեր խնդիրների լուծման առաջատար մեթոդներ ու տեխնոլոգիաներ: Այստեղ աշխատում են բարձրորակ ակնաբույժներ, ովքեր կատարելագործվել եւ մասնագիտացել են աշխարհի առաջատար կլինիկաներում: Յուրաքանչյուր հիվանդին ցուցաբերվում է անհատական մոտեցում, ստեղծված են ախտորոշման եւ բուժման համար առավելագույն հարմարավետ պայմաններ:
«Նաիրի» ակնաբուժական կլինիկայյի ներքո գործում է.
- Խորհրդատվական ծառայություն (կոնսերվատիվ և լազերային բուժում)
- Ախտորոշման ծառայություն
- Վիրաբուժական ծառայություն (բոլոր տեսակի լազերային վիրահատություններ)
- Մանկական ակնաբուժություն:
Ախտորոշման ծառայությունը ներառում է հետևյալ ախտորոշման սենյակները.
- առաջնային ստուգում,
- գլաուկոմայի ախտորոշում,
- կատարակտի ախտորոշում,
- ամետրոպիայի ախտորոշում,
- ցանցաթաղանթի հիվանդությունների ախտորոշում,
- արցունքատար ուղիների եւ կոպերի ձեւախախտումների ախտաբանության ախտորոշում,
- աչքի ուլտրաձայնային հետազոտություն:
![]() |
![]() |
![]() |
![]() |
Խորհրդատվական ծառայությունն իրականացվում են աչքի հիվանդությունների բուժման հետևյալ մեթոդները.
- կոնսերվատիվ-սարքավորումային բուժում,
- դեղորայքային բուժում,
- լազերային բուժում,
- վիրահատական բուժում:
![]() |
![]() |
![]() |
![]() |
Վիրաբուժական ծառայությունն իրականացվում է.
- կոնսերվատիվ-սարքավորումային բուժում,
- դեղորայքային բուժում,
- լազերային բուժում,
- վիրահատական բուժում:
Մանկական ակնաբուժական ծառայությունն իրականացնում է երեխաների` նորածնային հասակից սկսած, տեսողության համալիր ախտորոշում:
Բժիշկներ
Վիտրիորետինալ վիրաբուժություն, կատառակտաի վիրաբուժություն, պտերիգիումի վիրաբուժություն, վիտրիորետինալ հիվանդությունների վարում, լազերային վիրաբուժություն
- Մասնագիտություն
- ակնաբույժ
Բլեֆարոպլաստիկա, կոպի վիրահատություն, կատարակտայի վիրաբուժություն, գլաուկոմա եւ կատարակտայի բուժում
- Մասնագիտություն
- ակնաբույժ
Մանկական ակնաբուժություն, գլաուկոմա եւ կատարտակայի բուժում, ծիածանաթաղանթիի հիվանդությունների բուժում, կոպերի վիրահատություն
- Մասնագիտություն
- ակնաբույժ
Լազերային վիրաբուժություն, գլաուկոմայի եւ կատարակտի բուժում
- Մասնագիտություն
- ակնաբույժ
Մանկական ակնաբուժություն, լազերային ակնավիրաբուժություն
- Մասնագիտություն
- ակնաբույժ