Ֆիզիոթերապիայի ծառայություն
«Նաիրի» ԲԿ ֆիզիոթերապիայի բաժանմունքը հիվանդների բուժման կարևոր փուլերից է, ինչն ավարտին է հասցնում վերականգնման գործընթացը: Բաժանմունքում ներդրված են ողնաշարի տարբեր հիվանդությունների, հոդերի, գինեկոլոգիական, ՔԿԱ հիվանդությունների, կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի ախտաբանությունների ֆիզիոթերապևտիկ բուժման նոր եղանակներ՝ մշակված երկրի առաջատար հաստատությունների կողմից:
Բաժանմունքն առաջարկում է ֆիզիոթերապևտիկ միջոցառումների լայն սպեկտոր.
- Էլեկտրաբուժում,
- բուժում հաստատուն հոսանքով,
- բուժում ցածր հաճախության իմպուլսային հոսանքներով,
- էլեկտրախթանում,
- էլեկտրաքուն:
Լուսաբուժությունը ներկայացված է լույսի տեսանելի և ինֆրակարմիր սպեկտորի երկար և կարճ ալիքային ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ:
Բարձր հաճախության հոսանքներով բուժումը ներառում է ՈՒԲՀ, միկրոալիքային բուժում, ԳԲՀ, ուլտրաձայնային բուժում, ջերմաբուժություն, ինհալյացիաներ:
Ֆիզիոթերապևտիկ միջոցառումներից զատ, բաժանմունքում իրականացվում են նաև մերսումներ, բուժական ֆիզկուլտուրա: Բաժանմունքը հագեցած է նորագույն սարքերով.
- հարված-ալիքային թերապիա (STORZ Medical),
- AD Line,
- մագնիսական աթոռ,
- ինքնամերսող սեղան:
Բաժանմունքն այլ մասնագիտությամբ բժիշկներին ցուցաբերում է ֆիզիոթերապևտիկ միջոցառումների նշանակմանը և կիրառմանը վերաբերող խորհրդատվական և մեթոդաբանական օգնություն: