Ընդունարան և անհետաձգելի բժշկական օգնություն
Ընդհանուր բնութագիրը
«Նաիրի» ԲԿ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքն ապահովում է.
- թերապևտիկ և վիրաբուժական տարբեր ոլորտների պացիենտների առաջին բուժօգնության ցուցաբերումը,
- հիվանդությունների տարբերակված ախտորոշումը և տարաբաշխումն` ըստ բաժանմունքների,
- էքսպրես ախտորոշում (ՄՍՀՏ, ՈՒՁՀ, ռենտգեն, ԷխոՍԳ, ԷՍԳ, լաբորատոր հետազոտություններ):
![]() |
![]() |
Բաժանմունքը հագեցած է առաջին բուժօգնությանն անհրաժեշտ ժամանակակից սարքերով և դեղորայքով, ինչի շնորհիվ հնարավոր է իրականացնել սիրտ-թոքային վերակենդանացման, դեֆիբրիլյացիայի, շնչառական ուղիների անցանելիության ապահովման միջոցառումներ, կատարել փոքր վիրաբուժական, վնասվածքաբանական (գիպսե անշարժացումներ) միջամտություններ:
Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի գործունեությունն ընդուրանում պացիենտների անհետաձգելի հետազոտության օպերատիվ կազմակերպման և իրականացման, հիվանդության սուր շրջանում ընդունված պացիենտների անհետաձգելի բուժօգնության ցուցաբերումն է, ինչը կազմակերպվում է տեղում:
![]() |
![]() |
Անհրաժեշտության դեպքում արագ իրականացվում է նաև խորհրդատվություն կենտրոնի նեղ մասնագետների մասնակցությամբ, ինչի արդյունքում համատեղ որոշում է պացիենտի վարման հետագա ռազմավարությունը:
Բաժանմունքում աշխատում են բարձրորակ մասնագետներ, ովքեր անհետաձգելի բուժօգնության ցուցաբերման մեծ փորձ ունեն և անցել են հատուկ վերապատրաստում:
Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի գործունեության հիմնական ուղղությունը պացիենտներին անհետաձգելի բուժօգնության ցուցաբերումն է հանկարծակի առաջացած սուր հիվանդությունների և վիճակների դեպքում, քրոնիկական հիվանդությունների սրացման ժամանակ՝ հիվանդի կյանքին սպառնացող վտանգի ակնհայտ նշանների բացակայության դեպքում: Անհետաձգելի ախտորոշիչ և բժշկական օգնության ցուցաբերումն իրականացվում է հիվանդների ինքնուրույն դիմելու կամ համաբուժարանից անհետաձգելի բուժօգնության բաժանմունք ուղեգրվելու ժամանակ, շտապօգնության արտագնա բրիգադի կողմից հիվանդի տեղափոխման դեպքում, որը ցուցաբերում է անհետաձգելի բազմապրոֆիլ բժշկական օգնություն ինչպես տանը, այնպես էլ պացիենտին կենտրոն տեղափոխելու ընթացքում: