Վիրաբուժական ծառայություններ
Ընդհանուր բնութագիրը
«Նաիրի» ԲԿ վիրաբուժական կլինիկան տրամադրում է բժշկական օգնություն վիրաբուժության հիմնական բնագավառներում` որովայնային, ուրոլոգիական, գինեկոլոգիական, անոթային վիրաբուժություն, վնասվածքաբանություն, այրվածքների վիրաբուժություն, պլաստիկ եւ վերակառուցողական վիրաբուժություն եւ այլն:
Վիրաբուժական կլինիկայի գործունեությունը հիմնված է համաշխարհային բժշկության լավագույն ավանդույթների վրա: Մասնագետների տրամադրության տակ է ցանկացած բարդության հիվանդությունների վիրաբուժական բուժման ժամանակակից բարձր տեխնոլոգիական գործիքների հավաքածու:
Կլինիկայում վիրաբույժների բարձր գիտելիքներն ու փորձը համակցվում են լավագույն սարքերը կիրառելու հնարավորությամբ և ունակությամբ: Սա թույլ է տալիս ճշգրիտ ախտորոշել, բուժական ռազմավարության ու հիվանդների խնամքի հարցերում ճիշտ որոշումներ կայացնել: Այստեղ լայնորեն կիրառվում են լապարոսկոպիկ և նվազագույն ինվազիվ վիրաբուժության մեթոդները, որոնք համարվում են նորարարական ուղղություններ վիրաբուժությունում, եւ ավանդական վիրահատության մեթոդների համեմատ ունեն մի շարք առավելություններ:
Ժամանակակից սարքերով հագեցած բաժանմունքները և վիրահատական սրահները մասնագետներին հնարավորություն են տալիս իրականացնել ցանկացած բարդության վիրահատություն, բարելավել բուժօգնության որակը, նվազեցնել բարդությունների հավանականությունը եւ նվազեցնել հիվանդի կլինիկայում մնալու տևողությունը:
Ընդանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության թիվ 1 եւ 2 բաժանմունքներում կատարվում են պլանային վիրահատություններ կերակրափողի, որովայնի առաջնային ճողվածքների, ստամոքսի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, երիկամների, մակերիկամների, հաստ և ուղիղ աղու և այլ վիրաբուժական ախտաբանությունների դեպքում։
Շտապ վիրաբուժական ծառայությունը գործում է 24/7 ձևաչափով: Հատուկ ուշադրություն է դարձվում վիրահատությունների կատարման լապարոսկոպիկ մեթոդին: Վիրահատական բուժման ընթացքում կիրառվում են ժամանակակից եւ նվազագույն ինվազիվ մեթոդներ` ապահովելով վիրահատության ժամանակ նվազագույն տրավմատիզմ եւ հիվանդների արագ ապաքինում:
«Նաիրի» ԲԿ վիրաբուժական կլինիկան բաղկացած է հետևյալ բաժանմունքներից.
- Անոթային վիրաբուժություն
- Դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբուժություն
- Էնդոկրին վիրաբուժություն
- Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժություն. N1
- Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժություն. N2
- Էնդոսկոպիկ նյարդավիրաբուժություն և ողնաշարի վիրաբուժություն
- Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
- Ուրոլոգիական ծառայություն
- Կոլոռեկտալ վիրաբուժություն
- Վերջույթների վերակառուցման և երկարացման ծառայություն:
Վիրաբուժական կլինիկայում ստեղծվել է վիրաբույժների բազմապրոֆիլ թիմ, որը բարդ դեպքերում հրավիրում է խորհրդատվություն` համատեղ ախտորոշման եւ բուժման ռազմավարության մշակման համար:
Բարդ վիրաբուժական ախտաբանությունների ժամանակ, համակցված վիրաբուժական միջամտության անհրաժեշտության դեպքում, վիրաբույժների բազմամասնագիտական թիմը վիրահատարանում գործում է միաժամանակ կամ փուլառփուլ:
«Նաիրի» ԲԿ-ում շահագործվում է վերջին բժշկական տեխնոլոգիաներով համալրված 6 վիրասրահ: Վիրասրահներում առկա են.
- Merobiara Merilux վիրահատարանի լամպ,
- բազմաֆունկցիոնալ բազմաալիքային մոնիտորներ,
- Storz ֆիրմայի էնդոսկոպ / լապարոսկոպ,
- առաջատար միջազգային ընկերությունների էլեկտրակոագուլատորներ (Diatermo, Stortz),
- Dragger Fabius ընկերության անեսթեզիոլոգիական սարքեր,
- Siemens C-arm ռենտգեն սարք,
- ախտահանման Aerosett 500 VF սարքեր:
Վիրահատական սրահի օդը ստերիլության ապահովման նպատակով մաքրվում և ֆիլտրվում է հատուկ HEPA ֆիլտրային համակարգով:
Բարձրակարգ հարմարավետության հետվիրահատական հիվանդասենյակներն ապահովված են թթվածնի կենտրոնացված համակարգով, շնչառության, ճնշման, սրտի հաճախականության, ԷՍԳ մոնիթորինգի, ինչպես նաև բուժքրոջ շտապ կանչի համակարգերով։
Բժիշկներ
Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1 բաժնի վարիչ
- Մասնագիտություն
- վիրաբույժ
- Գիտական աստիճան
- բ.գ.դ.
- Կոչում
- պրոֆեսոր
Ուրոլոգիական ծառայության ղեկավար
- Մասնագիտություն
- ուրոլոգ
- Գիտական աստիճան
- բ.գ.թ.
Կոլոռեկտալ վիրաբուժության ծառայության ղեկավար
- Մասնագիտություն
- պրոկտոլոգ
- Գիտական աստիճան
- բ․գ․թ․
Ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունքի վարիչ
- Մասնագիտություն
- վիրաբույժ
- Կոչում
- բ․գ․թ․
Պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության ծառայության ղեկավար
- Մասնագիտություն
- պլաստիկ վիրաբույժ
- Գիտական աստիճան
- բ․ գ․ թ․
- Կոչում
- դոցենտ
Էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության ծառայության ղեկավար
- Մասնագիտություն
- նյարդավիրաբույժ
- Գիտական աստիճան
- բ․գ․դ․
Գլխի և պարանոցի վիրաբուժության ծառայության ղեկավար
- Մասնագիտություն
- վիրաբույժ-ուռուցքաբան, գլխի և պարանոցի վիրաբույժ
- Գիտական աստիճան
- բ․գ․թ․