Ալերգոլոգիական ծառայություն
«Նաիրի» ԲԿ ալերգոլոգիական ծառայությունում աշխատում են հավաստագրված բարձրակարգ ալերգոլոգներ: Ծառայությունն իրականացնում է ալերգիկ հիվանդությունների ախտորոշում և բուժում` ամբուլատոր և ստացիոնար պայմաններում: Իրականացնում են դեղորայքի հետ կապված կենսաբանական նմուշների հետազոտություն: Անհրաժեշտության դեպքում կատարվում է պլազմաֆերեզ, լազերային թերապիա, ֆիզիոթերապիա:
Խիստ արտահայտված ալերգիկ ռեակցիաների դեպքում հիվանդները տեղափոխվում են ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք:
Ալերգոլոգիական ամբուլատոր ծառայության գործունեության հիմնական սկզբունքը վաղ ախտորոշումն է` ալերգիկ ռեակցիայի (ալերգենների) պատճառականությունը ժամանակին բացահայտելու և համապատասխան բուժում իրականացնելու նպատակով: Բժիշկ-ալերգոլոգի գլխավոր խնդիրներից է ալերգիայի պատճառների՝ ալերգենների հայտնաբերումը, ինչի համար իրականացվում են հատուկ ալերգոլոգիական հետազոտություններ:
Բուժման և կանխարգելման նոր եղանակները հնարավորություն են տալիս նվազեցնել կամ ընդհանրապես վերացնել ալերգենների ազդեցությունը, ինչպես, օրինակ.
- դասական ալերգիկ հիվանդությունների համալիր հետազոտում և բուժում (բրոնխիալ ասթմա, ալերգիկ ռինիտ և կոնյուկտիվիտ, ատոպիկ դերմատիտ, եղնջացան և այլն),
- անհասկանալի ախտորոշմամբ հիվանդների խորհրդատվություն,
- ալերգիկ հիվանդություններով տառապող պացիենտների նախապատրաստում վիրահատություններին և վիրահատական միջամտություններին (ներառյալ` դեղորայքային անտանելիություն և դեղերի նկատմամբ ալերգիա):
Ըստ այդ արդյունքների` էլիմինացիոն միջոցառումների առումով, տրվում են խորհուրդներ (ինչպես պաշտպանվել ալերգենի ազդեցությունից), ինչպես նաև նշանակվում է սուր գործընթացը պաշարող կամ քրոնիկական ալերգիկ հիվանդության սրացումը կանխող բուժում:
Ալերգոլոգիական ամբուլատոր ծառայության շրջանակում իրականացվում է հետևյալ ալերգիկ հիվանդությունների ախտորոշումը և բուժումը.
- շուրջտարյա ռինիտ,
- սեզոնային ալերգիկ ռինիտ (պոլինոզ),
- ալերգիկ կոնյուկտիվիտ և ռինոկոնյուկտիվիտ,
- ատոպիկ բրոնխիալ ասթմա,
- ատոպիկ դերմատիտ,
- ալերգիկ կոնտակտային դերմատիտներ,
- եղնջացան, այդ թվում` իդիոպաթիկ եղնջացան և ցրտի նկատմամբ ալերգիա,
- անգիոնևրոտիկ այտուցներ (Կվինկեի այտուց),
- ցանկացած ծագման ալերգիկ ռեակցիաներ, այդ թվում` միջատի կծածից:
- կենցաղային, փոշուց, սննդային և այլ ծագման ալերգիաներ:
Անհրաժեշտության դեպքում կազմակերպվում է այլ մասնագետների խորհրդատվություն:
Ալերգոլոգիական բաժանմունքում առաջարկվում է բոլոր տեսակի ալերգիաների ախտորոշման, բուժման և կանխարգելման նոր եղանակներ:
Ախտորոշվում և բուժվում են հետևյալ ալերգիկ հիվանդությունները.
- անաֆիլակտիկ շոկ,
- Կվինկեի այտուց,
- սուր եղնջացան,
- քրոնիկ եղնջացան (ցրտից, խոլինէրգիկ, արևից, ջրից, դերմոգրաֆիկ, ադրենէրգիկ),
- սննդային ալերգիա,
- դեղորայքային ալերգիա,
- միջատների խայթոցներից ալերգիա,
- ժառանգական անոթանյարդային այտուց,
- տեղային և տարածուն նեյրոդերմիտ,
- ատոպիկ դերմատիտ,
- կոնտակտային դերմատիտ,
- ալերգիկ վասկուլիտ,
- շիճուկային հիվանդություն,
- պոլինոզ, սեզոնային ալերգիկ ռինիտ, կոնյունկիվիտ,
- շուրջտարյա ռինիտ,
- բրոնխիալ ասթմա:
Բժիշկներ