Էնդոսկոպիկ ախտորոշում
Ընդհանուր բնութագիրը
Էնդոսկոպիկ ախտորոշման ծառայությունն իրականացնում է աղեստամոքսային համակարգի, որովայնի, շնչառական, կրծքավանդակի օրգանների ախտաբանությունների էնդոսկոպիկ ախտորոշիչ և բուժական միջոցառումներ: Ներկայում այն Հայաստանի ամենախոշոր էնդոսկոպիկ ծառայություններից է` հագեցված նորագույն սարքերով, որտեղ աշխատում է բարձրակարգ անձնակազմ: Բաժանմունքում պացիենտների համար ստեղծված են հարմարավետ պայմաններ: Հետազոտությունների ընթացքում միաժամանակ հնարավոր է իրականացնել բիոփսիա, քրոմասկոպիա և Helicobacter pylory առկայությունը հայտնաբերող հետազոտություններ: Կատարվում են նաև հյուսվածքների իմունաբջջաքիմիական և իմունահյուսվածաքիմիական հետազոտություններ, որոնք համարվում են բարորակ և չարորակ գոյացությունների ախտորոշման առավել տեղեկատվական և ճշգրիտ մեթոդներ:
Էնդոսկոպիկ ուլտրաձայնային հետազոտութուն
Ուլտրաձայնը հնարավորություն է տալիս հայտնաբերել ներքին օրգանների շեղումները, որոնք, սակայն, տեղակայված են որոշ հեռավորության վրա, որի սահմաններից դուրս նորագոյացությունների առկայությունը բժիշկների համար մնում են չբացահայտված: Սյսպիսով, օրգանիզմում գոյություն ունի որոշակի հատված, որտեղ գտնվող նորագայուցությունները չեն բացահայտվում էնդոսկոպիկ և սովորական ուլտրաձայնային հետազոտությամբ: Այս խնդիրը լուծվում է համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) օգնությամբ:
![]() |
![]() |
![]() |
Էնդոսկոպիկ ուլտրաձայնային (ՈՒՁ) սարքի միջոցով իրականացվում է ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտություն, այդ թվում նաև այն հատվածների, որոնք սովորական ՈՒՁ հետազոտությամբ անհասանելի են: Էնդոսկոպիկ ՈՒՁ հետազոտությոան շնորհիվ հնարավոր է մի շարք լուրջ հիվանդությունների վաղ շրջանում հայտնաբերումը, ինչը զգալի բարձրացնում է բուժման արդյունավետությունը: Ի տարբերություն ՀՏ-ի, էնդոսկոպիկ ՈՒՁ հետազոտությամբ հնարավոր է զննել ներքին օրգանների խոռոչները տարբեր հարթությունների վրա` հետևելով նրանցից դուրս եկող ծորանների ուղղություններին, հյուսվածքի կոնկրետ տարածքից կատարել բիոփսիա` ՈՒՁ տեսողական վերահսկողությամբ:
Գործունեության հիմնական ուղղությունները
Ախտորոշիչ միջոցառումներց զատ, իրականացվում են արտակարգ և պլանային էնդոսկոպիկ վիրահատություններ՝ պոլիպեկտոմիայից մինչև լեղածորանների և ենթաստամոքսային ծորանների էնդոսկոպիկ միջամտություններ:
![]() |
![]() |
![]() |
Իրականացվում են բուժիչ և ախտորոշիչ էնդոսկոպիա.
- Էզոֆագոգաստռոդուոդենոսկոպիա
- Կոլոնոսկոպիա
- Բրոնխոսկոպիա
- Էնդոսկոպիկ ռետրոգրադային խոլանգիոպանկրեատոգրաֆիա
Հագեցվածությունը
- “Olimpus” IF,TJF,CF,BF,GIF Viscera 160,180 ճապոնական ապրանքանիշի ժամանակակից վիդեոէնդոսկոպներ,
- օժանդակ էլեկտրովիրաբուժական բլոկներ և պապիլոտոմներ,
- դիաթերմիկ հանգույցներ,
- “Olimpus” ճապոնական ապրանքանիշի մեխանիկական լիտոտրիպտորներ,
- “Willson-Cook” իռլանդական ապրանքանիշի մեխանիկական լիտոտրիպտորներ,
- “Endoflex” գերմանական ապրանքանիշի մեխանիկական լիտոտրիպտորներ:
![]() |
![]() |
![]() |
Էնդոսկոպիկ սարքերի տեխնիկական վիճակը գտնվում է էնդոսկոպների վերանորոգման և սպասարկման գծով բարձր որակավորում ունեցող ինժեներների մշտական հսկողության տակ:
Նոր մեթոդներ էնդոսկոպիայում→
ՆԲԷՄ
Ներբերանային (պերօրալ) էնդոսկոպիկ միոտոմիայի նոր մեթոդի առավելությունը որովայնի խոռոչում առանց կտրվածքի միջամտության իրականացումը և կերակրափողի (բալոնային դիլատացիայի ժամանակ) անվերահսկելի թափածակման (պերֆորացիա) ռիսկի բացակայությունն է, հնարավոր է նաև կատարել միոտոմիա կերակրափողի ավելի մեծ երկայնքով: ՆԲԷՄ մեթոդն ապացուցել է համեմատական անվտանգությունը վարակի տարածման ռիսկի, հեմոդինամիկայի, շնչառական և մարսողական խանգարումների տեսանկյունից:
ԷնդոՈՒՁՀ
Էնդոսկոպիկ ուլտրաձայնային հետազոտությունը (էնդոՈՒՁՀ) ՈՒՁ հետազոտումն է օրգանների ներսից, ինչը թույլ է տալիս մանրակրկիտ զննել ներքին օրգանները և տեսնել այն փոփոխությունները, որոնք անհասանելի են ստանդարտ ՈՒՁ հետազոտության ժամանակ: Հետազոտությունները կատարվում են հատուկ էնդոսկոպի օգնությամբ, որի ծայրին` օպտիկական սարքից զատ, տեղադրված է փոքրիկ ՈՒՁ ընդունիչ: Ուլտրաձայնը՝ արտացոլվելով ներքին օրգաններից, հետ է վերադառնում ընդունիչ և հնարավորություն տալիս ստանալ դրանց պատկերը մոնիտորի էկրանին: Սակայն ուլտրաձայնի ուժը նվազում է հյուսվածքների խորքում, և շատ օրգաններ հնարավոր չէ մանրակրկիտ զննել:
ԷնդոՈւՁՀ իրականացվում է մարսողական համակարգի օրգանների (կերակրափող, ստամոքս, հաստ և ուղիղ աղիներ) ախտաբանությունների ժամանակ` գտնվելով այդ օրգանների խոռոչում, և այդ համակարգի հարևանությամբ գտնվող որովայնի խոռոչի այլ օրգանների (ենթաստամոքսային գեղձ, լեղուղիներ, լեղապարկ, լյարդ) հետազոտման ժամանակ: Կերակրափողով ՈւՁՀ-սքանավորումը հնարավորություն է տալիս ստանալ միջնորմի օրգանների պատկերը: Ներքին օրգաններից զատ, ԷնդոՈւՁ հետազոտությամբ կարելի է որոշել նաև որովայնի կամ կրծքավանդակի խոռոչներում գտնվող լիմֆատիկ հանգույցների վիճակը:
Էլաստոգրաֆիան ԷնդոՈՒՁ հետազոտությունների ժամանակ
Սոնոէլաստոգրաֆիան էնդոՈւՁ հետազոտությունների ժամանակ բարձր զգայունությամբ և ճշգրտությամբ բնորոշում և տարբերակում է լիմֆատիկ հանգույցների բարորակ և չարորակ փոփոխությունները: Սոնոէլաստոգրաֆիկ պատկերը լրացնում է էնդոՈւՁՀ ժամանակ կատարած սքանավորման այլ ռեժիմները` թույլ տալով բազմաթիվ լիմֆատիկ հանգույցների վնասվածքների դեպքում առավել դիպուկ բարակասեղային ասպիրացիոն բիոփսիա կատարել:
Աղեստամոքսային համակարգի զննման համար ներկայում ամենադժվար հասանելի մասերից է բարակ աղին: Բարակ աղու երկարությունը անհատական է` մոտավորապես 3-5 մետր: Մինչև վերջերս հետազոտման համար տեսանելի էին բարակ աղու վերին հատվածից` 30-40 սմ (տասներկումատնյա աղիք) և ստորին հատվածից` 10-20 սմ (զստաղիք): Իսկ ճառագայթային և ոչ ինվազիվ հետազոտման մեթոդները հնարավորություն են տալիս որոշել միայն ակնհայտ ախտաբանությունը: Այս խնդրիրը լուծվեց տեսապարկուճային էնդոսկոպիայի միջոցով, որը բարակ աղիների հետազոտման սկզբունքորեն նոր մեթոդ է: Պարկուճային էնդոսկոպը փոքր տեսախցիկիկ պարունակող սարք է, որի առավելություններն են՝ փոքր քաշն ու չափը, ոչ վիրահատական միջամտության կիրառումը, վարակի տարածման բացառումը: Այն անցավ է և ամբողջ հետազոտության ընթացքում մարդը պահպանում է իր սովորական ակտիվությունը:
Կլինիկայում տեսապարկուճային էնդոսկոպիայի ներդման հիմք ծառայեց Չինաստանի Jinshan տեխնոլոգիական ընկերության հետ համագործակցությունը, որը տեսակապսուլային տեխնոլոգիայի ոլորտում առաջատար է:
Նորարական տեխնոլոգիաների ներդնումը «Նաիրի» ԲԿ-ում, մասնավորապես` ստամոքսաղիքային հիվանդությունների հետազոտության և ախտորոշման բնագավառում, կնպաստի Հայաստանում բժշկությունն այդ ոլորտում հասցնել համաշխարհային մակարդակի:
Բժիշկներ
Նորություններ



