Օնկոգինեկոլոգիա
Ընդհանուր բնութագիրը
«Նաիրի» ԲԿ օնկոգինեկոլոգիական ծառայությունը հիմնադրվել է 2013 թվականին: Կլինիկայի գործունեության հիմնական ուղղությունը բարորակ և չարորակ ուռուցքների, կանանց սեռական օրգանների նախաուռուցքային ախտաբանության վիրաբուժությունն է: Կլինիկայում իրականացվում են նաև գինեկոլոգիական և վերականգնողական-պլաստիկ վիրահատություններ` փոքր կոնքի օրգանների իջեցման ժամանակ:
Կլինիկայի բազայի վրա գործում է ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնը, որտեղ ուսանողներն անցնում են «Ընդհանուր ուռուցքաբանություն» և «Ուռուցքաբանական գինեկոլոգիա» դասընթացներ:
![]() |
![]() |
Կլինիկայում յուրաքանչյուր տարի կատարվում է ավելի քան 300 վիրահատություն:
«Նաիրի» ԲԿ-ում ժամանակակից սարքերով հագեցվածությունը և թիմի մասնագիտական պատրաստվածությունը թույլ են տալիս պացիենտների ախտորոշումն ու բուժումը կատարել համաձայն միջազգային ուռուցքաբանության ուղեցույցերի (NCCN), ինչի շնորհիվ պացիենտների կյանքի երկարացման արդյունքները համեմատելի են եվրոպական և ամերիկյան լավագույն կլինիկաների ցուցանիշներին:
«Նաիրի» ԲԿ-ն միակն է Հայաստանում, որտեղ բարդ օնկոգինեկոլոգիական միջամտությունները կատարվում են լապարոսկոպիկ եղանակով` շահագործելով վերջին սերնդի Karl Storz ընկերության էնդոսկոպիկ սարքերը:
ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի և «Նաիրի» ԲԿ քիմիաթերապիայի բաժանմունքի հետ սերտ համագործակցությունը թույլ է տալիս համակողմանի ծառայություն մատուցել (քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա)։
Կլինիկայում գործում է բազմապրոֆիլ խումբ ESGO (Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական ասոցիացիա)։
Թիմի անդամներն են.
- պրոֆեսոր Նիկոլաս Ռիդ (ճառագայթային ուռուցքաբանություն), Բիթսոն ուռուցքաբանության կենտրոնի ղեկավար (Գլազգո, Շոտլանդիա),
- պրոֆեսոր Պաոլո Զոլա (վիրաբուժություն, ուռուցքաբանություն), Տուրինի բժշկական համալսարանի օնկոգինեկոլոգիական կլինիկայի ղեկավար (Իտալիա),
- պրոֆեսոր Սիգուրդ Լաքս (ախտաբանություն), Գրազի բժշկական համալսարանի ախտաբանության ամբիոնի ղեկավար (Ավստրիա)։
Յուրաքանչյուր բարդ դեպքի ախտորոշման և բուժման պլանավորումն իրականացվում է թիմի կողմից` ներգրավելով «Նաիրի» ԲԿ բարձրորակ մասնագետներին (քիմիաթերապևտ, ճառաքայթաբան, ախտաբանաանատոմ, անեսթեզիոլոգ և այլ անհրաժեշտ մասնագետներ)։ Յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ ցուցաբերվում է խիստ անհատական մոտեցում: Բուժման ծրագիրը մանրամասն քննարկվում է հիվանդի հետ և բոլոր ախտորոշման ու բուժման ընթացակարգերը կատարվում են միայն իր համաձայնության: Սա հիվանդի համար հնարավորություն է հետազոտվել և բուժվել ժամանակակից միջազգային չափանիշներով` առանց Հայաստանից մեկնելու:
![]() |
![]() |
![]() |
Օնկոգինեկոլոգիական ծառայությունն իրականացնում է հետևյալ հիվանդությունների ախտորոշում և բուժում․
չարորակ ուռուցքներ.
- արգանդի վզիկի քաղցկեղ,
- արգանդի քաղցկեղ,
- ձվարանների քաղցկեղ,
- ամոթույքի (vulva) քաղցկեղ,
- հեշտոցի քաղցկեղ,
- կրծքագեղձի քաղցկեղ,
բարորակ ուռուցքներ և նախաքաղցկային հիվանդություններ.
- արգանդի վզիկի, էնդոմետրիայի և արտաքին սեռական օրգանների նախաքաղցկեղային հիվանդություններ (էրոզիաներ, պոլիպներ, հիպերպլազիաներ),
- ձվարանների կիստաներ,
- արգանդի միոմաներ,
- էնդոմետրիոզ,
- արգանդի և կոնքի այլ օրգանների իջեցում,
- կանանց մոտ սթրեսային անմիզապահություն,
- կրծքագեղձի ֆիբրոադենոմա,
- կրծքագեղձի ֆիբրո-կիստոզ փոփոխություններ։
Կլինիկայում իրականացվում են արմատական օնկոգինեկոլոգիական, գինեկոլոգիական, ուրոգինեկոլոգիական, կրծքագեղձի վիրահատություններ: Ռադիկալ օնկոգինեկոլոգիական վիրահատությունների մեծ մասը ներկայում իրականացվում են միայն «Նաիրի» ԲԿ-ում:
Օնկոգինկոլոգիայի կլինիկայի կողմից իրականացվող միջամտությունների և վիրահատությունների ցանկը →
Նորարարական տեխնոլոգիաների և մեթոդաբանություն կիրառումը գինեկոլոգիայում Նաիրի ԲԿ-ում →
Գործընկերներ
- Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միություն (ESGO),
- Շոտլանդիայի ուռուցքաբանության կենտրոն, Բիթսոն, Գլասգո,
- Իտալիայի Տուրինի բժշկական համալսարանի գինեկոլոգիական ուռուցքաբանության բաժանմունք,
- Գրացի բժշկական համալսարան, ախտաբանության ամբիոն, Ավստրիա,
- Ասկլեպիուս հիվանդանոցի հատուկ գինեկոլոգիայի բաժանմունք, Հարբուրգ, Գերմանիա,
- Ուռուցքաբանության կենտրոն, մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոն, Չարլզի համալսարան, Պրահա, Չեխիա,
- Բելգիայի կաթողիկ համալսարանի Լյուվենի հիվանդանոցի գինեկոլոգիական ուռուցքաբանության բաժանմունք,
- Լեյպցիգի ռադիկալ վիրաբուժության դպրոց, մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոն, Լեյպցիգի բժշկական համալսարան, Գերմանիա:
Բժիշկներ
Ստեփանյան Արտեմ Վյաչեսլավի, բ․գ․թ․, օնկոգինեկոլոգ, ծառայության ղեկավար
Մալաքյան Ժիրայր Արթուրի, օնկոգինեկոլոգ
Նորություններ


