• Ամբուլատոր կլինիկա. մանկաբուժական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. մանկաբուժական ծառայություն
  • Ամբուլատոր կլինիկա. մանկաբուժական ծառայություն
    Ամբուլատոր կլինիկա. մանկաբուժական ծառայություն

Մանկաբուժական ծառայություն

Մանկաբույժը մարդու կյանքում առաջին բժիշկն է։ Նա գիտի երեխայի օրգանիզմի և վերջինիս զարգացման առանձնահատկություններն` աճի յուրաքանչյուր փուլում:

Մանկաբույժի աշխատանքի գլխավոր դժվարությունն այն է, որ երեխան չի կարողանում հստակ պատմել, թե ինչն է ցավում, ի՞նչ գանգատներ ունի, այդ պատճառով բժիշկը պետք է կարողանա մեծ ուշադրությամբ և զգոնությամբ իրեն տրամադրի փոքրիկ պացիենտին, ինչն էլ հնարավորություն կտա արդյունավետ բուժում նշանակել։

Ձեր երեխային բերելով «Նաիրի» բժշկական կենտրոն՝ Դուք կարող եք վստահ լինել մանկաբույժի պատասխանատու, պրոֆեսիոնալ և ուշադիր վերաբերմունքի առումով։

Մեր մանկաբուժության բաժանմունքում իրականացվում է

  • փոքրահասակ, ինչպես նաև քրոնիկական հիվանդությամբ տառապող երեխաների դիսպանսեր հսկողություն,
  • սուր և քրոնիկական հիվանդությունների բուժում,
  • սահմանված ժամկետներում պլանային զննումներ,
  • պատվաստումների անհատական օրացույցի պատրաստում,
  • ֆիզիկական ծանրաբեռնվածությունների սահմանափակման տեղեկանքի տրամադրում,
  • նեղ մասնագետների խորհրդատվություն։

Ձեզ հետ կաշխատեն քաղաքի լավագույն և փորձառու մանկաբույժներից։ Բարյացակամ վերաբերմունքը, ժամանակակից սարքերը, բժիշկների փորձը և ուշադրությունը Ձեր երեխայի հետազոտումն ու բուժումը կդարձնեն հարմարավետ և արդյունավետ։

 

 

Բժիշկներ

Ասկանդարյան Անահիտ Հովհաննեսի, մանկաբույժ

Երիցյան Լարիսա Մուշեղի, մանկաբույժ

 

Գնացուցակ