• Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք N1
  • Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ընդհանուր և Էնդոսկոպիկ վիրաբուժության թիվ 2 բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. ՔԿԱ բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
  • Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք
    Վիրաբուժական կլինիկա. վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք

Պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբուժություն

 Բաժանմունքը ստեղծվել է 2014 թվականին: Բաժանմունքի հիմնական նպատակը որակավորված և ժամանակակից բժշկական օգնության ցուցաբերումն է պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության բնագավառում, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական օգնության ցուցաբերումը վերականգնողական վիրաբուժության շրջանակներում:

Պլաստիկ վիրաբուժությունը հմուտ ձեռքերով որակավորված մասնագետին ընձեռում է  արտաքինի շտկման և նույնիսկ փոփոխության համար գրեթե անսահման հնարավորություններ:
   
Կլինիկայում յուրաքանչյուր հիվանդի համար անհատապես  իրականացվում է նեղ մասնագիտացմամբ բարձր որակավորում ունեցող   բժիշկների (պլաստիկ վիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, քիթ-կոկորդ-ականջաբաններ, գինեկոլոգներ, էնդոկրինոլոգներ, մամոլոգներ) համատեղ համալիր աշխատանք:

Այս սկզբունքը հնարավորություն է տալիս մեր հաճախորդների համար երաշխավորել շատ բարձր որակով և անվտանգ վիրահատություններ, նվազագույն վերականգնողական շրջան և վիրահատությունների լավագույն արդյունքների ապահովում:

Հիմնական ուղղություններն են հանդիսանում՝

Քթի վիրահատություններ

  • Ռինոպլաստիկա՝ ֆունկցիոնալ և էսթետիկ ռինոպլաստիկա (քթի պլաստիկա)
  • Բաց ռինոպլաստիկա
  • Երկրորդային ռինոպլաստիկա՝ կրկնակի ռինոպլաստիկա
  • Սեպտոպլաստիկա (քթի միջնապատի պլաստիկա)
  • Քթի ծայրի պլաստիկա
  • Քթի ռեկոնստրուկտիվ վիրահատություններ

Վիրահատություններ դեմքի վրա

  • Ֆեյսլիֆտինգ (դեմքի ձգում)
  • Տղամարդու ֆեյսլիֆտինգ
  • Deep SMAS-լիֆտինգ
  • Իմիջային պլաստիկա
  • Պարանոցի ձգում
  • V-line պլաստիկա
  • Կզակի պլաստիկա
  • Այտոսկրերի պլաստիկա
  • Շրթունքներից կենսապոլիմերային գելի հեռացում
  • Մինի- լիֆտինգ
  • Չեք-լիֆտինգ (Check-lifting)
  • Պլատիզմոպլաստիկա

Կոպերի վիրահատություններ

  • Բլեֆարոպլաստիկա (վերին և ստորին)՝ վերին և ստորին կոպերի պլաստիկա
  • Շրջանաձև բլեֆարոպլաստիկա՝ ճարպերի հեռացմամբ
  • Առանց կարի բլեֆարոպլաստիկա
  • Կոպերի պտոզի շտկում
  • Բլեֆարոլիֆտինգ
  • Ճակատի և ունքերի ձգում
  • Օտոպլաստիկա

Դեմքի էնդոսկոպիա

  • Վերին երրորդական  (ճակատ, ունքեր, քունքեր)
  • Միջին երրորդական (այտեր, այտոսկրեր)
  • Ստորին երրորդական (դեմքի օվալ, բերանի անկյուններ)

Վիրահատություններ կրծքի վրա

  • Կրծքերի մեծացում
  • Կրծքի էնդոսկոպիկ մեծացում
  • Կրծքի էնդոսկոպիկ մեծացում երկու հարթությամբ՝ (dual-plane), մամոպլաստիկա
  • Կրծքերի ձգում
  • Կրծքերի ձգում՝ միաժամանակյա մեծացմամբ
  • Կրծքերի փոքրացում
  • Կրծքերի անհամաչափության վերացում
  • Կրծքերի վերականգնողական պլաստիկա
  • Տուբուլյար կրծքերի շտկում
  • Կրծքերի կրկնակի պլաստիկա
  • Կրծքերի մեծացում լիպոֆիլինգի մեթոդով

Մարմնի շտկման վիրահատություններ

  • MOMMY MAKEOVER ՝ վերականգնում ծննդաբերությունից հետո
  • Աբդոմինոպլաստիկա՝  որովայնի պլաստիկա
  • Մինի աբդոմինոպլաստիկա
  • Դիաստազի կարում
  • Գլուտեոպլաստիկա՝ հետույքի պլաստիկա (նստատեղերի պլաստիկա, էնդոպրոթեզավորում)
  • Բոդիլիֆտինգ
  • Ձեռքերի պլաստիկա
  • Սրունքների պլաստիկա
  • Համատեղ վիրահատություններ

Լիպոսակցիա և լիպոֆիլինգ

  • Ազդրերի լիպոսակցիա
  • Ծնկների լիպոսակցիա
  • Կզակի լիպոսակցիա
  • Լիպոֆիլինգ
  • Կրծքի լիպոֆիլինգ
  • Դեմքի լիպոֆիլինգ
  • Նստատեղերի լիպոֆիլինգ
  • Լիպոսկուլպտուրա
  • Ինտիմ պլաստիկա
  • Դեմքի և մարմնի շրջանում վերականգնողական վիրահատություններ
  • Ուրվագծային պլաստիկա
  • Ներարկումային եղանակներ (ֆիլերներ, նեյրոտոքսիններ)

Վիրահատարանը հագեցած է նորագույն, բարձր տեխնոլոգիական վիրաբուժական, անեսթեզիոլոգիական և վերականգնողական սարքավորումներով, որոնք համապատասխանում են  որակի և անվտանգության Եվրոպական ամենաբարձր ստանդարտներին:
Վիրաբուժական գործողություններից հետո իրականացվում է հիվանդի մանրամասն զննում և հսկողություն: Անհրաժեշտության դեպքում մենք ձեռնարկում ենք թերապևտիկ միջոցառումներ ընդհանուր վիճակի բարելավման և վերականգնողական շրջանի կրճատման նպատակով: Պացիենտը գտնվում է բժշկական անձնակազմի շուրջօրյա հսկողության տակ, յուրաքանչյուր հիվանդի համար ապահովվում է կլինիկայում մնալու հարմարավետությունը:

Բաժանմունքի նոր ուղղություններից մեկը հանդիսանում է միջազգային ճանաչում ունեցող  Mommy Makeover պլաստիկ վիրահատությունների համալիրը, որը բաղկացած է մի շարք պրոցեդուրաներից, որոնք կանանց բազմաթիվ հնարավորություններ են ընձեռում իրենց մարմինը կրկին երիտասարդ և գրավիչ դարձնելու համար:

Mommy Makeover՝ ծննդաբերությունից հետո կառուցվածքի վերականգնում

Մայր լինելը կնոջ ամենավառ և լուսավոր ապրումներից մեկն է: Այնուամենայնիվ, հղիությունը և ծննդաբերությունները կնոջ օրգանիզմի համար հսկայական ֆիզիկական ծանրաբեռնվածություն են, որոնք լիովին փոխում են նրան:  Բացի հորմոնային փոփոխություններից, շատ հաճախ փոխվում է կառուցվածքը. առաջանում են ավելորդ կիլոգրամներ, փոխվում է մարմնի որակը, հնարավոր են ձգվածքների և ստրիաների առաջացում, որովայնի շրջանի թորշոմածություն, որոշ դեպքերում դիաստազ (որովայնի ուղիղ մկանների տարամիտում), շատ հաճախ դիտվում է կրծքերի պտոզ (իջեցում), կաթնագեղձերի ձևի փոփոխություն, ինչպես նաև կրծքերի անհամաչափության առաջացում: Mommy Makeover.համալիր վիրաբուժությունը հնարավորություն է տալիս մարմնին վերադարձնել նախկին (նախածննդյան) կառուցվածքը:

Mommy Makeover պրոցեդուրաների համալիրն իր մեջ ներառում է.

  • որովայնի պլաստիկա (այդ թվում՝ մկանների կարում),
  • լիպոսակցիա,
  • ցանկացած բարդության կրծքի ձգում,
  • կրծքագեղձերի մեծացում կամ փոքրացում,
  • ինտիմ պլաստիկա:

Ցանկալի արդյունքներով պայմանավորված՝ այս բոլոր պրոցեդուրաները կարելի է համատեղել: Մեր կլինիկայի բժիշկները կաշխատեն Ձեզ հետ՝ գնահատելով կոնկրետ Ձեր մարմնի խնդրահարույց մասերը, ցանկալի արդյունքները և ընդհանուր առողջական վիճակը, որպեսզի առաջարկեն Ձեր անհատական տարբերակները, որոնք անհրաժեշտ են հենց Ձեզ համար:

Վերջին տարիներին լայն տարածում է գտել իմիջային պլաստիկան, այն մի քանի պլաստիկ վիրահատությունների համակցումն է՝ ուղղված արտաքինի բարելավմանն ու բարեփոխմանը: Իմիջային վիրահատությունների վերջնական արդյունքը խիստ կախված է տվյալ պացիենտի ելքային անատոմիական տվյալներից:

Ներկայումս բժշկական տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացի, տարբեր վիրաբուժական տեխնիկաների, սիլիկոնային իմպլանտանտների, ինչպես նաև կոսմետոլոգիական պրեպարատների բազմազանության շնորհիվ, որոնք կարող են մոդելավորել հյուսվածքների ձևը և ծավալը, մենք կարող ենք տեղաշարժել ինչպես ոսկրային, այնպես էլ փափուկ հյուսվածքային  կառուցվածքները, որոնց փոփոխությունը ուղղակիորեն կապված է պացիենտների արտաքին տեսքի փոփոխության հետ:

Իմիջային պլաստիկայի առանձնահատկությունը կայանում է տարբեր վիրահատությունների գրագետ համակցման, ինչպես նաև ճիշտ ռազմավարության ընտրության մեջ: Հսճախ վառ արտահայտված արդյունքի ստացման նպատակով միաժամանակ իրականացվում է ռինոպլաստիկա և բլեֆարոպլաստիկա, ինչպես նաև լրացուցիչ կարող է իրականացվել մենտոպլաստիկա՝ կզակի պլաստիկա:

Իմիջային պլաստիկան տալիս է հրաշալի արդյունքներ՝ հիմնականում ուժեղ ազդեցություն թողնելով պացիենտների ինքնաընկալման վրա: Այսպիսի վիրահատություններից հետո պացիենտներն իրենց ավելի վստահ են զգում, զգալիորեն ավելանում է ինքնագնահատականը, որոշ դեպքերում անհետանում են կոմպլեքսները, որոնք նախկինում խանգարում էին տարբեր ոլորտներում բարձր արդյունքների հասնել, այդ թվում կարիերայում և անձնական կյանքում: Հաճախ իմիջային պլաստիկան իրականացվում է 25-ից 40 տարեկան հասակում: Հիմնականում դա պայմանավորված է պացիենտների սեփական արտաքինի ընկալման խորությամբ: 40 տարեկանից հետո պացիենտներն արդեն ունեն սեփական արտաքին տեսքի  կայուն ընկալում, հենց այդ պատճառով նրանց համար արմատական փոփոխություններ իրականացնելը  դառնում է ավելի դժվար: Համալիր մոտեցումը իսկապես տալիս է հրաշալի արդյունք:

Վերջին ժամանակներս լայն տարածում են գտել էնդոսկոպիկ սարքավորումների կիրառմամբ պլաստիկ վիրահատությունները, որոնք թույլ են տալիս հնարավորինս նվազեցնել վիրաբուժական միջամտությունների վնասումը: Տվյալ տեխնիկայի շնորհիվ հնարավոր է հրաժարվել լայն կտրվածքներից և նախապատվությունը տալ փոքր անցքերին, որոնց հետքերը միջամտությունից հետո մնում են աննկատ;.

Կրծքի էնդոսկոպիկ պլաստիկան վիրահատություն է, որի շրջանակներում հատուկ մեթոդիկայի կիրառմամբ և էնդոսկոպի հսկողությամբ իրականացվում է կրծքագեղձերի մեծացում՝ պացիենտների պահանջներին և էսթետիկ չափանիշներին համապատասխան:

Բացի սպիների բացակայությունը, էնդոսկոպիկ տեխնիկայի ակնհայտ առավելություններից է նաև վիրաբույժի աշխատանքի վիզուալիզացիան, որն իրականացվում է օպտիկայի հսկողության տակ: Ողջ գործընթացին կարելի է հետևել բարձր թույլատրելիությամբ մոնիտորի էկրանին: Այսպիսի հագեցվածությունն ապահովում է մոնիթորինգ իրական ժամանակում, ինչով պայմանավորված հաջողվում է  կանխել անոթային ցանցի և նյարդային վերջավորությունների վնասումը՝այդպիսով նվազագույնի հասցնելով բարդությունները:
Ժամանակակից տեխնոլոգիաների, նյութերի և եղանակների, այդ թվում էնդոսկոպիկ մեթոդիկայի կիրառումը թույլ է տալիս հասնել արտահայտված արդյունքի՝ առանց հյուսվածքների զգալի վնասման, ինչպես նաև երկարատև վերականգնողական շրջանի բացակայությամբ:

Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում վերականգնողական վիրահատությունների զարգացմանը: Դեմքի և մարմնի վերականգնողական միջամտությունները թույլ են տալիս մասնակի կամ լիովին (դեպքերի մեծամասնությունում) վերականգնել օրգանների էսթետիկան և ֆունկցիան տարբեր բնածին կամ ձեռքբերովի ձևախախտումների առկայության դեպքում:

Շատ հաճախ հյուսվածքների վերականգնումն ուղեկցվում է վերջիններիս էսթետիկ շտկմամբ:

Մեր աշխատանքի հիմքում հասանելի կատարելության կոնցեպցիան է:

Մեր բաժանմունքի վիրաբույժները տիրապետում են էսթետիկ բժշկության ամենաժամանակակից տեխնոլոգիաներին, նրանք բոլորն էլ գործնական վերապատրաստում են անցել էսթետիկ բժշկության Եվրոպայի առաջատար կենտրոններում:

Մեր հիմնական խնդիրը ոչ միայն դրված նպատակին հասնելն է, այլ նաև այդ գործընթացի ընթացքում հիվանդի առավելագույն հարմարավետության ապահովումն է:

 

Բժիշկներ

Սարգսյան Աննա Մովսեսի, պլաստիկ եւ վերականգնողական վիրաբույժ

 

 

Նորություններ

Ի՞նչ առավելություններ ունի երկշերտ էնդոսկոպիկ մամոպլաստիկան
Ի՞նչ առավելություններ ունի երկշերտ էնդոսկոպիկ մամոպլաստիկան
«Նաիրի» ԲԿ-ում ներկայում կատարվում է նաև երկշերտ (dual-plane) էնդոսկոպիկ մամոպլաստիկա (կրծքագեղձի պլաստիկ վիրահատություն)։ Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց «Նաիրի» ԲԿ պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության ծառայության պլաստիկ վիրաբույժ Աննա Մովսեսի Սարգսյանը։ Ըստ մասնագետի, երկշերտ պլաստիկ վիրահատությունն ունի մի շարք առավելություններ...
20 օգոստոսի 2019 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ․․․