Թերապևտիկ ծառայություն
«Նաիրի» ԲԿ թերապևտիկ ծառայությունն ապահովում է լայն սպեկտորի հիվանդությունների ախտորոշումն ու բուժումը: Պացիենտների հետազոտման համար կիրառվում են ժամանակակից բժշկական տեխնոլոգիաներ.
- ժամանակակից լաբորատոր հետազոտություններ՝ մասնագիտացված սարքերի կիրառմամբ,
- ուլտրաձայնային և էնդոսկոպիկ հետազոտությունների բոլոր տեսակները (սոնոգրաֆիա, էխոսրտագրություն, անոթների դուպլեքս սքանավորում, գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիա և այլն),
- արտաքին շնչական ֆունկցիայի որոշում,
- բարձր տեղեկատվական ռենտգենաբանական մեթոդներ՝ ռենտգենագրաֆիա, ռենտգենասկոպիա, համակարգչային շերտագրություն,
- մագնիսառեզոնանսային շերտագրություն:
Հիվանդների հետազոտումն ու բուժումն իրականացվում է ամբուլատոր և բարձր հարմարավետությամբ ցերեկային կամ շուրջօրյա ստացիոնարում: Ցերեկային ստացիոնարը բուժման հնարավորություն է շուրջօրյա հսկողության կարիք չունեցող պացիենտներին (ինֆուզիոն թերապիա, միջմկանային ներարկումներ):
Հիվանդների բուժումն իրականացվում է միջազգային չափանիշներին և ուղեցույցներին համապատասխան՝ հաշվի առնելով յուրաքանչյուր պացիենտի անհատական առանձնահատկությունները և ուղեկցող հիվանդությունների առկայությունը:
Բորբոքային հիվանդությունների բուժման ժամանակ կիրառվում են հակաբակտերիալ թերապիայի ժամանակակից սխեմաները: Հարուցչի հայտնաբերման և հակաբիոտիկի նկատմամբ զգայնության որոշման համար կիրառվում են տարբեր կենսաբանական միջավայրերում հարուցչի անջատման ժամանակակից մեթոդներ, այդ թվում` խորխում, պլևրալ հեղուկում, արյան մեջ, մեզի մեջ և այլ միջավայրերում:
Բրոնխաթոքային հիվանդների մոտ շնչական անբավարարության աստիճանը և օքսիգենոթերապիայի կիրառման անհրաժեշությունը որոշելու համար կիրառվում է պուլսօքսիմետրիա՝ զարկերակային արյան մեջ օքսիհեմոգլոբինի տոկոսային պարունակության որոշում:
«Նաիրի» ԲԿ բազմապրոֆիլության շնորհիվ, անհրաժեշտության դեպքում, իրականացվում են տարբեր մասնագետների խորհրդատվություն, այդ թվում` սրտաբանի, գաստրոէնտերոլոգի, նյարդաբանի, նեֆրոլոգի, էնդոկրինոլոգի, ռևմատոլոգի, վիրաբույժի:
Գործունեության գլխավոր ուղղությունները.
- բնակչության հետազոտում, այդ թվում` առողջներին, մասնավորապես, բոլոր օրգան-համակարգերի համալիր հետազոտում՝ վաղ շրջանում տարբեր հիվանդություններ հայտնաբերելու նպատակով` սիրտ-անոթային, ուռուցքային և այլն, ինչպես նաև` առողջների առողջության պահպանում:
- որակավորված բուժում հետևյալ հիվանդությունների ժամանակ.
1. շնչական օրգանների՝ թոքաբորբեր (արտահիվանդանոցային և հիվանդանոցային), բրոնխիալ ասթմա, քրոնիկական բրոնխիտներ, պլևրիտներ, ծանր օբստրուկտիվ համախտանիշ՝ ժամանակակից սխեմաների և GINA և GOLD միջազգային ուղեցույցների կիրառմամբ:
2. միզային համակարգի բորբոքային հիվանդությունների, այդ թվում` պիելոնեֆրիտ, ցիստիտ: - անհայտ ծագման տենդեր և այլն:
Բժիշկներ
Ամյան Ռուզաննա Մերուժանի, թերապևտ
Առուստամյան Մարինե Միքայելի, թերապևտ
Նորություններ
